Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Անհանգստանում ես՝ արդյոք լյարդդ առողջ է. այս 9 կետերով կարող ես ստուգել
 
 


   

Լյարդը մեր օրգանիզմի ֆիլտրն է և ամենակարևոր օրգաններից մեկը: Բայց մենք հաճախ վատ ձևով շահագործում ենք այն: Բնակչության միայն 1%-ն է ժամանակին իմանում լյարդի հիվանդության մասին:

Այդպիսի խնդիրներից խուսափելու և օրգանիզմի նշանները ժամանակին ճանաչելու համար փորձիր անցնել EnterTrain-ի առաջարկած թեստը, որը հեշտությամբ կօգնի պարզել՝ արդյոք կարգին վիճակում է լյարդդ և կարիք կա՞ բժշկի գնալու:

Այս թեստը չի օգնում ախտորոշում անել: Պատասխանիր 9 պարզ հարցերին, հաշվիր միավորները և տես արդյունքը:


Քեզ հաճա՞խ է անհանգստացնում ծանրություն աջ կողատակում:

1 – ոչ, բոլորովին չի անհանգստացնում

2 – իսկ այնտեղ ի՞նչ կա ընդհանրապես

3 – այո, անհանգստացնում է


Հաճա՞խ են մարսողության խանգարումներ լինում:

1 – ոչ, այդպիսի խնդիրներ չունեմ

2 – ուշադրություն չեմ դարձնում այդպիսի մանրուքներին

3 – այո, բավական հաճախ


Լինո՞ւմ է, որ առանց պատճառի սիրտդ խառնի:

1 – ոչ

2 – կարծում եմ՝ լյարդն այստեղ կապ չունի

3 – այո, տեղս չեմ գտնում


Հաճա՞խ ես ալկոհոլային խմիչքներ օգտագործում:

1 – չեմ խմում

2 – լինում է, բայց ոչ հաճախ

3 – սիրում եմ մեկ գավաթ կարմիր չոր գինի խմել աշխատանքից հետո


Դառնահամ զգո՞ւմ ես:

1 – ոչ

2 – իհարկե, երբ դառը բան եմ ուտում

3 – այո, լինում է առանց պատճառի


Ցածր իմունիտե՞տ ունես

1 – ոչ, ես հիվանդ չեմ

2 – ես հիվանդանում եմ մյուս մարդկանցից ոչ հաճախ

3 – այո, իմունիտետս ցածր է


Ի՞նչ ես կարծում, ճի՞շտ ես սնվում:

1 – այո, միայն առողջ սնունդ եմ ուտում

2 – երբեմն ճիշտ, իսկ երբեմն ամեն ինչ անխտիր

3 – ոչ, առանձնակի նշանակություն չեմ տալիս սննդակարգիս


Հեպատոպրոտեկտորներ ընդունո՞ւմ ես:

1 – այո, քանի որ մտահոգվում եմ առողջությանս համար

2 – իսկ պե՞տք է

3 – ոչ, առաջին անգամ եմ լսում


Վերջին անգամ ե՞րբ ես լյարդդ և մարսողական օրգաններդ հետազոտել:

1 – տարին մեկ անգամ կանխարգելիչ ստուգում եմ անցնում

2 – մեկ տարուց ավել ժամանակ առաջ

3 – երբեք չեմ դիմել մասնագետի


Հաշվիր միավորներդ և արդյունքները համեմատիր ստորև բերվածների հետ:

Արդյունքը

9-15 միավոր
Ապրես: Անհանգստանալու պատճառ չկա, առողջությունդ քեզ համար ամենակարևորն է: Շարունակիր ճիշտ սնվել, հետևել լյարդիդ և ընդհանուր օրգանիզմիդ առողջությանը, և հիվանդություններից կխուսափես:


16-23 միավոր
Եվս մի քիչ, և մասնագետի օգնություն պետք կլինի: Պետք է հենց այսօր վերանայես սննդակարգդ և կենդակերպդ: Ավելի շատ ուշդրություն դարձրու առողջությանդ, հատկապես լյարդիդ առողջությանը, բեռնաթափման օրեր կազմակերպիր, միայն առողջ սնունդ կեր, ռացիոնալ սնվիր:


24-27 միավոր
Քո կենսակերպը կխորտակի քեզ: Ուշքի արի, քանի դեռ ուշ չէ: Օրգանիզմի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը վատագույն ձևով է ազդում առողջության վրա, հատկապես՝ լյարդի: Որքան շուտ դիմես մասնագետի, այնքան լավ:

Կանխարգելումը լյարդի լավագույն դեղն է:

 







Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 11.07.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (11.07.17)
Դիտումներ: 3566 | Տեգեր: Ես, Այս, առողջ, կետերով, լյարդդ, արդյոք, է., կարող, Անհանգստանում, Ես՝ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...