Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Լոգասենյակի ինտերիեր . 5 տարբերակ ինտերիերը թարմացնելու համար
 
 
Загрузка...


Այսօր լոգասենյակ վերանորոգելը մեծ ծախսերի հետ է կապված, և ոչ բոլորը կարող են իրենց նման շռայլություն թույլ տալ: Եթե ցանկանում եք թարմացնել վերանորոգումը, բայց բավականաչափ գումար չունեք, ապա interier.am-ը կօգնի Ձեզ նվազագույն ծախսով հասնել տպավորիչ արդյունքների:
 

Գնեք պայծառ սրբիչներ և կախիչներ

Լոգասենյակի արտաքին տեսքը թարմացնելու համար ամենաէժան տարբերակը վառ սրբիչներ և կախիչներ գնելն է: Հին ժանգոտված կախիչները փոխարինեք նորով: Դե իսկ վառ դեղնականաչավուն կամ կապույտ սրբիչները ”խոստանում” են ուշադրությունն իրենց վրա գրավել:


Փոխեք սանտեխնիկան և բռնիչները

Լոգասենյակում առաջին հերթին մաշվում են տարատեսակ մետաղներից պատրաստված իրերը, իսկ ժամանակի ընթացքում նաև խողովակներն ու սրբիչների բռնիչները: Այդ խնդիրը հեշտ է լուծել. պարզապես դրանք փոխարինեք նորով: Լոգասենյակում ամենածախսատարը առաստաղն ու սալիկներն են, որոնց առանց ծայրահեղ անհրաժեշտության պետք չի ձեռք տալ: Ի դեպ, այժմ արտադրվող պղնձագույն ցնցուղները չեն ժանգոտվում:


Փոխեք քիվերն ու վարագույրները

Քիվերը հաճախ լինում են  չժանգոտվող պողպատից և պլաստիկից: Սակայն անգամ չժանգոտվող պողպատից պատրաստված ամենաորակյալ քիվերը կարող են շերտազատվել և վնասվել: Իսկ ինչ վերաբերում է պլաստիկին, ապա դրանք ավելի կարճ են ծառայում: Ժամանակակից քիվերը հեշտ են տեղադրվում և ապամոնտաժվում, այնպես որ, թարմացնելով քիվերն ու վարագույրները, կքողարկեք անհրապույր տեղերը:


Գնեք աքսեսուարների հավաքածու

Բաժակներ և օճառամաններ գնելիս լավ կլինի համահունչ կոմպոզիցիա ստանանք: Սովորոբար դիզայներներն այդ աքսեսուարների վրա են շեշտադրումներ անում: Աքսեսուարները պետք է մեկ ընդհանուր ոճում լինեն:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում
 











Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (21.09.16) | Հեղինակ: Interier.am W
Դիտումներ: 975 | Տեգեր: ինտերիեր, տարբերակ, Լոգասենյակի, թարմացնելու, ինտերիերը, ՀԱՄԱՐ | - Վարկանիշ -: 0.0/0