Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Կոշիկների ճիշտ խնամքը
 
 
Загрузка...


Պարտադիր չէ, որ յուրաքանչյուր սեզոնի համար նոր կոշիկներ գնեք, հատկապես, եթե հին կոշիկներից դժվար է հրաժարվել: Ճիշտ խնամքի դեպքում կոշիկները երկար կծառայեն ձեզ:- գրում է Hayeli.am-ը:

Նոր կոշիկները, հագնելուց առաջ, անհրաժեշտ է անգույն քսուքով խնամել, որպեսզի կաշին չճաքի ու չպատռվի: Եթե մտավախություն ունեք, որ կոշիկը կարող է վնասել ձեր կրունկը, ապա կոշիկի կրնկամասը թրջեք անուշահոտ ջրով (օդեկոլոնով), այնուհետեւ քսեք մոմ կամ թաց օճառ:
Նոր կոշիկների չափը մի փոքր մեծացնելու համար, վերջինիս մեջ խոնավ թուղթ դրեք եւ մոտավորապես ութ ժամ հետո հագեք այն ու քայլեք: Կարող եք նաեւ օգտագործել հատուկ միջոցներ, որոնք վաճառվում են կոշիկի խանութներում:

Կոշիկի վրայի հետքերը վերացնելու համար, անհրաժեշտ է այն մաքրել յուղով, քացախով, կամ նավթով: Տաս րոպե անց կոշիկը փայլեցնել բրդյա կտորով:
Լաքած կոշիկները խորհուրդ է տրվում պահել միայն սենյակային ջերմաստիճանում եւ երբեմն խնամել այն գերչակի յուղով, կոսմետիկական քսուքով կամ գլիցերինով: Նման կոշիկներն անձրեւային եղանակին ցանկալի չէ հագնել:



Զամշե կեղտոտ կոշիկներն անհրաժեշտ է լվանալ լվացքի փոշիով, տաք ջրով, հետո սրբել չոր, խոնավ, հետո էլի չոր շորով ու թերթով փաթաթել, որ չորանա:


Սպիտակ կաշվե կոշիկները կարելի է մաքրել լվացքի փոշու մեջ թրջած կտորով, որից հետո մաքրել անգույն կամ սպիտակ քսուքով:
 


Սպիտակ կաշվե կոշիկները փայլեցնելու համար պետք է մաքրել այն բենզինով, ապա խնամել քսուքով եւ վերջում փայլեցնել:
 


Կտորից կարված կոշիկների վրայից յուղի հետքերը կարելի է վերացնել բենզինով:
Որպեսզի մուգ կաշվե կոշիկները փայլեն ինչպես նորը, անհրաժեշտ է երբեմն այն շփել նարինջի կեղեւով կամ սուրճի մրուրով:



Կոշիկները քսուքով կարելի է փայլեցնել 5 օրը մեկ անգամ, ավելի հաճախակի մաքրելու դեպքում այն կորցնում է իր փայլն ու էլաստիկությունը:

Ցանկալի է կոշիկները պահել առանձին դարակներում: Կոշիկները խնամելու համար անհրաժեշտ է ունենալ մի քանի տեսակի խոզանակներ, տարբեր գույնի քսուքներ, թավշե, բրդյա ու բամբակե փափուկ կտորներ:








Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (16.12.16)
Դիտումներ: 1061 | Տեգեր: ճիշտ, խնամքը, Կոշիկների | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...