Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Կործանիչ հաճույքներ
 
 
Загрузка...


Կործանիչ հաճույքներՅուրաքանչյուրս ունենք մի շարք սովորություններէ օգտակար և ոչ այնքան: Բայց, ցավոք, հատկապես վատ սովորություններն են մեզ հաճույք պատճառում, դրանց հասցրած վնասները մեր օրգանիզմին սարսափելի մեծ են: Ուրեմն ինչո՞ւ ենք շարունակում հավատարիմ մնալ դրանց՝ հիանալի գիտակցելով, որ հենց դրանք են մեր առողջության ու գեղեցկության առաջին թշնամիները:

Ծխելը

Արտաքինում

Մոխրագույն մաշկ, փոքրիկ կնճիռներ... Ծխախոտի վատ ազդեցությունը մաշկի համար վաղուց արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, դա ուղղակի դաժան իրականություն է: Բերենք մի օրինակ: Մեր օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ պարբերաբար ենթարկվում է 10 հազար ազատ ռադիկալների ազդեցության, իսկ ծխախոտի ծխի ամեն նոր քուլա ևս 300 հազար ռադիկալ է ավելացնում այդ նույն բջջին:
Նիկոտինը դեմքի գույնը դարձնում է խամրած մոխրագույն, թուլացնում է մաշկի պաշտպանիչ շերտի կարողություններն ու նպաստում թարմ մաշկի ծերացմանն ու թոշնելուն:

Ըստ վիճակագրության՝ ծխող մարդկանց ծերացման գործընթացը տասը տարով արագ է ընթանում չծխողներից: Ծխողների դեպքում փոփոխության է ենթարկվում մարդու դիմախաղը: Իսկ անընդմեջ կրկնվող շարժումները պատճառ են դառնում, որ տվյալ դեմքի վրա, հատկապես բերանի ու աչքերի շուրջը նոր կնճիռներ ի հայտ գան:

Օրգանիզմում

Նիկոտինի հետ միաժամանակ ծխող մարդու օրգանիզմ են ներթափանցում ավելի քան չորս հազար քիմիական նյութեր: Օրինակ՝ Ավստրալիայում ծխելու պատճառով տարեկան մահանում է 19 հազար մարդ: Ծխելը նպաստում է քաղցկեղի առաջացմանը, թոքերի բորբոքմանը, սրտանոթային հիվանդությունների զարգացմանը և կյանքը կրճատում է որոշակի տարիներով: Մնում է միայն զարմանալ, թե ինչու չենք կարողանում հրաժարվել այս վատ սովորությունից:

Պասիվ ծխելը պակաս վնասակար չէ մաշկի համար: Ծխողի արտանետած թույնը կարող է շատ վնասակար լինել դիմացինի մաշկի համար: Ծխողի թոքերը պահում են համեմատաբար թեթև տոքսիններ, իսկ ահա արտաշնչած ծուխն ամբողջությամբ նիկոտին է, այլ թույներ, ազոտ:
Լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխախոտի ծուխը վնասում է վերնամաշկը: Նաև ծխելու հետևանքով թուլացած պաշտպանական շերտն այլևս թույլ է տալիս ծխի մեջ պարունակվող տոքսինների մեծ քանակություն ներխուժել օրգանիզմ:

Ձեր գործողությունները

Հրաժարվեք ծխելուց: Եթե միանգամից հրաժարվել չի ստացվում, պակասեցրեք օրվա ընթացքում օգտագործած գլանակների թիվը: Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս ծխելուց հրաժարվել մերսումների և թթվածնային թերապիայի միջոցով, որը կնպաստի հատկապես բնական հակաօքսիդանտների հետ համատեղ ընդունման շնորհիվ, այդպիսիք են՝ կանաչ ու սպիտակ թեյը, կարմիր հատապտուղները, նուռը: Կարելի Է նաև նիկոտինին փոխարինող թերապիա ընդունել: Դրանք ամենատարբեր մաստակներն ու հաբերն են, շնչառական վարժությունները: Որպես այլընտրանք՝ կարելի Է նաև մասնակցել հիպնոսի սեանսների, բայց նման դեպքում պետք Է նախ զինվել համբերությամբ: Ընդհանուր վիճակի լավացումը դուք կնկատեք ծխելը թողնելուց ընդամենը երկու շաբաթ անց:

Ալկոհոլ

Մեկ գավաթ գինին արդեն բավական Է, որ օրգանիզմը ջրազրկվի: Սպիրտից մեր մարմինը չորանում է, ուռչում: Ալկոհոլը բացասաբար Է ազդում արյան շրջանառության վրա, վնասում Է լյարդը, երիկամները, ավելանում է արյան մեջ շաքարի պարունակությունը, ինչը թույլ չի տալիս հանգիստ քնով քնել, իսկ խումհարը, որ հաճախ այցի Է գալիս ալկոհոլի օգտագործման հաջորդ առավոտյան, պարզապես զզվելի Է:

Արտաքինում

Պզուկները միակ խնդիրը չեն, որ առաջանում են ալկոհոլի չարաշահման հետևանքով: Առաջ են գալիս լյարդի ֆունկցիայի խախտումներ, սկսվում են բորբոքային գործընթացներ, երբեմն նաև ցեռոզն է անխուսափելի: Այո՛, այս շարքը կարելի Է երկար շարունակել... Շաքարախտ, կրծքագեղձի ուռուցք, ուղեղի մթագնումներ, անպտղություն, օվուլյացիայի ցիկլի խախտում և այլն: Որքան շատ ենք ալկոհոլ օգտագործում, այնքան մեծանում է վերոնշյալ հիվանդությունների զարգացման վտանգը, իսկ երբեմն նույնիսկ ի հայտ է գալիս հիվանդությունների մի ամբողջ փունջ:

Ձեր գործողությունները

Ալկոհոլի չափաբաժնի պակասեցումը կարող է փոքրացնել ձեր հիվանդանալու հավանականությունը: Մասնագետները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում պակասեցնել 20 գրամով: Իհարկե, մեծ նշանակություն ունի այն, թե որքան բարձր է ձեր օգտագործած խմիչքի տոկոսը: Մասնագետները կարևորում են նաև շաբաթվա
ընթացքում գոնե երկու օր ընդհանրապես խմիչքից հրաժարվելը: Աշխատեք 1 գավաթ ջուր խմել նախքան կամ ալկոհոլ օգտագործելու ընթացքում: Այդպիսով դուք կպակասեցնեք ձեր օրգանիզմին հրամցրած թույնի չափաբաժինը, իսկ ձեր մաշկն անպայման շնորհակալություն կհայտնի այդ ջրի համար:

Անառողջ սնունդ

Արտաքինում

Ընդամենը մի հայացք հայելուն, ու ձեր թոշնած հայացքն ամեն բան կմատնի. վերջին շաբաթվա ընթացքում դուք կերել եք այն ամենը, ինչը ուտել պարզապես չի թույլատրվում, բարձր կալորիականությամբ սնունդ, որն աչքի է ընկնում չհագեցնող հատկություններով: Զուր չեն ասում՝ այն ես, ինչ ուտում ես: Վատորակ սննդից մաշկը չորանում է, թառամում:

Օրգանիզմում

Այդ ժամանակ ոչ միայն հայելին կարող է ձեզ գիրացած ցույց տալ, այլև կշեռքի սլաքը կհավաստիացնի այդ մասին: Վատ որակի սնունդն օրգանիզմի համար մեծ քանակության կալորիաների մատակարար է: Չիփսերի, համբուրգերների, փքաբլիթների պարբերաբար օգտագործումը ճնշման ու խոլեստերինի բարձրացման պատճառ կարող է դառնալ: Ու սրանք
միակ հիվանդությունները չեն, որ կարող են գլուխ բարձրացնել, հավանական են նաև շաքարախտը, սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը, ինսուլտը, արյան խցանումը... Քաշի ավելացումը կարող է նաև բացասական ազդեցություն ունենալ վերարտադրողական ֆունկցիայի և հորմոնային համակարգի վրա:
Գիտնականները վաղուց խոսում են այն մասին, որ վատորակ սնունդը բացասական է ազդում օրգանիզմի վրա և խոչընդոտում ազատ ռադիկալների զարգացումը: Չէ՞ որ այդպիսի սնունդը հարուստ է ամենատարբեր ճարպերով ու չափից ավելի տապակված մթերքներով: Իսկ դրա պարունակած ածխաջրերը նպաստում են մաշկի ժամանակից շուտ ծերացմանը, կոլագենի ու առաձգականության վերացմանը, որից հետո ի հայտ են գալիս կանանց թշնամի համարվող կնճիռները:

Շաքարի չափից ավելի օգտագործումը հանգեցնում է այնպիսի գոյացությունների առաջացման, որոնք հանգեցնում են վաղաժամ ծերացման:    Այդպիսի
վտանգ են ներկայացնում առաջին հերթին շաքար ու սպիտակուց պարունակող մթերքները:


Ձեր գործողությունները

Պատվիրան առաջին

Նախորդ կյանքում թողեք ռաֆինացված շաքարը, կոֆեինն ու ճարպերով հարուստ սնունդը: Սննդաբանները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում օգտագործելիք սնունդը բաժանել մի քանի մասի:
Անհրաժեշտ քանակության ջուր օգտագործելու դեպքում կարող եք խուսափել երիկամային հիվանդություններից ու կձերբազատվեք նրանում կուտակվող քարերից ու ավազից:

Ցանկալի է սննդակարգը կազմել հետևյալ կերպ.

• 2 բաժին միրգ

• 5 բաժին բանջարեղեն

• 4 բաժին առողջարար ածխաջրեր, օրինակ՝ սև հաց, ցորենի կոշտ տեսակներից պատրաստված մակարոնեղեն կամ բրինձ

• 1-2 բաժին ձկնեղեն, միս, հավ կամ ձու

• 1 բաժին յոգուրտներ 

Անփույթ վերաբերմունք մի՛ ցուցաբերեք օմեգա-3 պարունակող ճարպերի նկատմամբ, որոնք կարող են մեր մարմնին կատարյալ տեսք հաղորդել: «Ճիշտ» ճարպերի շարքը կարելի է դասել ձիթապտուղը, ընկուզեղենը, հնդկական ընկույզը, սոյան, լոբին, նուշը, կաղինը, արևածաղկի սերմը, քնջութն ու կտավատը:

Պատվիրան երկրորդ

Օրվա ընթացքում խմեք 8 բաժակից ոչ պակաս ջուր, քանի որ այդ կենարար հեղուկը նպաստում է մաշկի ուշ ծերացմանը: 

Պատվիրան երրորդ

Սնունդը մի չարաշահեք: Խնայեք ձեր աղիներն ու մյուս բոլոր օրգանները: Ըստ հետազոտողների՝ այս պարագայում դուք ոչ միայն կխնայեք ձեր առողջությունը, այլև արտաքինը, քանի որ այդ կերպ կխուսափեք բշտիկներից ու կնճիռներից: Առողջ սնունդը կարող է կարգավորել արյան մեջ շաքարի ու խոլեստերինի պարունակությունը՝ ստիպելով ինսուլինին բարեհաճ վերաբերմունք ցուցաբերել ձեր մաշկի նկատմամբ:
 


Секреты манипуляции. Алкоголь. Скрытая Правда. 
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (12.08.15) | Հեղինակ: էլիզա Հովհաննիսյան W
Դիտումներ: 3398 | Տեգեր: վնասակար սովորույթներ | - Վարկանիշ -: 0.0/0