Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 18.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Կոկտեյլներ ճարպերը մաշելու համար
 
 


   LadyNews

Ճարպերը մաշող կոկտեյլները հրաշալի միջոց են ավելորդ քաշից ազատվելու համար: Դրանք արագացնում են նյութափոխոնակությունը, բթացնում սովի զգացողությունը և օրգանիզմը սնում վիտամիններուվ ու հանքային հյութերով:
 
 

Ներկայացնում ենք նիհարելու համար այդ արդյունավետ ըմպելիքների լավագույն հնգյակը:

Ինչպե՞ս պատրաստել Ճարպերը մաշող կոկտեյլներ տնային պայմաններում:

Իրականում, չկա ավելի հեշտ բան: Այն ամենը, ինչ ձեզ պետք կգա, դա «ճիշտ» բաղադրիչներն են և լավ տրամադրությունը:

Ինչո՞ւ են այս ընպելիքները համարվում Ճարպեր մաշող: Այն պատճառով, որ դրանց պատրաստման համար օգտագործվում են նյութափոխանակությունը խթանող մթերք, մրգեր, համենունքներ:

Բաղադրատոմս 1.

Կիտրոնով և անանուխով այս թեթև կոկտեյլը կդառնա օրվա լավ սկիզբ: Կառույգացնի, կլիցքավորի էներգիայով և կօգնի ազատվել ավելորդ սանտիմետրերից:

Անհրաժեշտ են.

Կիվի՝ 1 հատ,

կիտրոն՝ 2 կտոր,

մանանեխ՝ 7 ցողուն,

ջուր՝ 100 միլիլիտր,

մեղր՝ ըստ ճաշակի և ցանկության:

Պատրաստման եղանակը.

1.Կիվին մաքրել և կտրտել ոչ մեծ մասերի: Լցնել բլենդերի մեջ:

2.Կիվիի վրա ավելացնել կիտրոնը, լավ խառնել:

3.Օգտագործել պատրաստելուց անմիջապես հետո:

 


Բաղադրատոմս 2.

Էկզոտիկ մրգերի սիրահարներին շատ դուր կգա արքայախնձորով և թուրինջով պատրաստվող այս կոկտեյլը: Սրանք դդումի կորիզների համադրությամբ ճարպերը մաշող լավագույն միջոցներից են:

Անհրաժեշտ են.

Թուրինջ՝ ¼ հատ,

արքայախնձոր՝ 4 կտոր,

կեֆիր՝ 250 միլիլիտր,

դդումի կորիզ՝ 60 գրամ,

կոկոսի յուղ՝ 30 միլիլիտր:

Պատրաստման եղանակը.

1.Մաքրել թուրինջը և արքայախնձորը, կտրտել մանր կտորների և լցնել բլենդերի մեջ:

2.Մրգերի վրա ավելացնել կեֆիրը, դդումի կորիզներն ու կոկոսի յուղը և լավ խառնել:

 


Բաղադրատոմս 3.

Եթե դուք որոշել եք գործի դնել ծանր հրետանին և արագ ազատվել միանգամից մի քանի կիլոգրամից, անփոխարինելի օգնական կդառնա կեֆիրի, դարչինի և պղպեղի հիման վրա պատրաստված կոկտեյլը: Թթվակաթնային մթերքները լավացնում են աղեստամոքսային համակարգի գործունեությունը, իսկ համեմունքներն արագ այրում են կալորիաները:

Անհրաժեշտ են.

Կեֆիր՝ 250 միլիլիտր,

կարմիր պղպեղ՝ 1 պտղունց,

կոճապղպեղ՝ 0,5 թեյի գդալ,

դարչին՝ 0,5 թեյի գդալ:

Պատրաստման եղանակը.

1. Խառնել բոլոր բաղադրիչները, լավ հարել բլենդերով:

2. Օգտագործել պատրաստելուց անմիջապես հետո, ավելի լավ է՝ քնից առաջ:

 


Բաղադրատոմս 4.

Եթե սննդակարգ պահելիս քաղցրի պահանջ զգաք, պատրաստեք այս կոկտեյլը, որը ոչ միայն չի վնասի ձեր կազմվածքին, այլև նիհարացման լրացուցիչ միջոց կդառնա:

Անհրաժեշտ են.

Ջուր՝ 250 միլիլիտր,

մեղր՝ 1 թեյի գդալ,

խնձորի քացախ՝ 1 թեյի գդալ,

դարչին՝ 1 ձողիկ:

Պատրաստման եղանակը.

1. Ջուրը լցրեք մեղրի ու քացախի վրա, լավ խառնեք:

2. Ավելացրեք դարչինը:

3. Այս կոկտեյլը ևս օրը լավագույնս սկսելու միջոց է:

 


Բաղադրատոմս 5.

Ճարպերը այրելու լավագույն միջոց է նաև նեխուրը: Միաժամակ այն կոկտեյլների մեջ լավ համադրություն է կազմում ամենատարբեր մրգերի հետ, մասնավորապես՝ խնձորի:

Անհրաժեշտ են.

Կանաչ նեխուր՝ 200 գրամ,

խնձոր՝ 2 հատ,

կիտրոնի հյութ՝ կես հատի,

ջուր՝ 100 գրամ,

սառույց՝ 0,5 բաժակ:

Պատրաստման եղանակը.

1. Նեխուրը կտրտել փոքր կտորների, լցնել բլենդերի մեջ և խնձորի ու կիտրոնի հյութի հետ հարել մինչև փրփրելը:

2. Ավելացրեք ջուրը և դարձյալ հարեք: Այնուհետև ստացված կոկտեյլի վրա ավելացրեք սառույցի կտորները:

3. Սառույցի փոխարեն կարելի է լրացուցիչ 100 գրամ ջուր ավելացնել:

Ճարպերը մաշող կոկտեյլները կատարյալ լուծում են ոչ միայն քացի զգացողությունը հաղթահարելու, այլև օգնում են ազատվել ավելորդ կալորիաներից:

Բարի ախորժակ:



Տարածել...



Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 09.08.15 | Հեղինակ: LadyNews

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (09.08.15) | Հեղինակ: LadyNews
Դիտումներ: 1812 | Տեգեր: դիետաներ, նիհարել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...