RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Կարևոր խորհուրդներ՝ ինչից սկսել տան վերանորոգումը
 


 


   

Պլանավորում ենք բնակարանի վերանորոգում կատարելու հիմնական աշխատանքները

Վերջապես որոշել եք վերանորոգե՞լ բնակարանը։ Ուրեմն շատ կարևոր է իմանալ վերանորոգման փուլերի ընթացքն ու ճիշտ հաջորդականությունը։ Չէ՞ որ, նախքան հարդարման աշխատանքներին անցնելը անհրաժեշտ է կատարել մի շարք մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքներ։ Իսկ եթե նախապես որոշեք և պլանավորեք բոլոր քայլերը, ապա…

Բյուջեն զգալիորեն կտնտեսեք և ստիպված չեք լինի անընդհատ լրացուցիչ նյութեր գնել և գերավճարել մասնագետին:

Աշխատանքի ժամկետները կկրճատեք և կկարողանաք ավարտել վերանորոգումը որոշված ժամանակին, չնայած ասում են դա միֆ է
Կկարողանաք ուշադրություն դարձնել բոլոր մանրուքներին և ստանալ Ձեր երազանքի բնակարանը:

Տանտիրոջ գլխավոր սխալը վերանորոգման հարցում սխալ արված հաշվարկն է։ Եթե նույնիսկ որոշել եք հետագայում ամեն ինչ ինքնուրույն անել, այնուամենայնիվ, ցանկալի է մասնագետի հետ խորհրդակցել։ Ունենալով հստակ կազմված պլան և անհրաժեշտ ապրանքների գրագետ կազմած ցուցակ՝  կարող եք սկսել բնակարանի վերանորոգման աշխատանքները։

Քայլ 1.  Հին ինտերիերի ապամոնտաժում 
Սեփական ձեռքերով վերանորոգում անելը սկսնակների համար հեշտ գործ չէ և արժանի է խորը հարգանքի։ Հետևեք պլանին և ամեն ինչ կստացվի։
Առաջին հերթին հարկավոր է կատարել հին ինտերիերի ապամոնտաժում, որն իրականացվում է հետևալ կերպ՝

«Դարն ապրած»  պաստառների հեռացում

Անկայուն սվաղի հեռացում

Նախագծով չնախատեսված պատերի փլուզում

Հատակի ապամոնտաժում

Ցանկացած այլ մակերևույթի ապամոնտաժում, որը պատրաստվում եք նորով փոխարինել։

Նորակառույց շենքում վերանորոգում անողները ապամոնտաժման փուլերը բաց են թողնում և  անցնում են հաջորդ քայլին:

Քայլ 2. Կոմունիկացիաների մոնտաժ 
Կարելի է ասել ամենակարևոր փուլերից մեկը հանդիսանում է հենց կոմունիկացիաների մոնտաժը, որն իր մեջ ներառում է այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են ՝ խողովակների անցկացումը, պատուհանների և դռների մոնտաժը, էլեկտրալարերի անցկացումը և օդափոխման համակագի ներդրումը: Շատ կարևոր է, որ այդ աշխատանքները կատարվեն բարձր պրեֆեսիոնալությամբ և որակով, քանի որ դրանց հետ կապված ցանկացած խնդրի պատճառով ստիպված եք լինելու քանդել պատերը, հատակը և փչացնել Ձեր վերանորոգման էսթետիկ կողմը:

Քայլ 3. Միջնապատերի կառուցում
Այս հետաքրքրաշարժ փուլում  կարող եք փոխել Ձեր բնակարանի ամբողջ նախագիծը, որն ավելի հարմարավետ կդարձնի Ձեր կյանքը։
Եթե արդեն նախկին միջնապատերը քանդել եք, կարող եք սկսել նոր միջնապատեր կառուցել՝ դրանով իսկ նոր դիզայներական լուծումներ հաղորդելով Ձեր ինտերիերին: Միջնապատեր կառուցելու համար հաճախ օգտագործում են աղյուսներ կամ պենոբլոկներ, երբեմն նաև գիպսաստվարաթուղթ։ Նոր պատերը կարող եք ձայնամեկուսիչ սվաղով պատել, որը շատ մեծ հարմարավետություն կստեղծի։

Քայլ 4. Սվաղ
Այդ աշխատանքներն իրականացնելիս  խորհուրդ է տրվում օգտագործել պատրաստի ցեմենտ-ավազե խառնուրդ (որպեսզի խառնուրդը ինքնուրույն  պատրաստելիս չափաքանակների հարցում չսխալվեք) կամ գիպսե սվաղ:

Քայլ 5.  Երեսասվաղ
Որքան հավասար կատարվեն երեսասվաղման աշխատանքները, այնքան ավելի հեշտ կլինի հետագայում կահույքը դասավորել։ Եթե հատակը հարթ եղավ, ապա լրացուցիչ խնդիրներ չեն առաջանա, օրինակ լվացքի մեքենան տեղադրելիս։ Բետոնը լցնելով հավասարեցնում ենք հատակը, որի վրա հետագայում ամրացվելու է հատակի Ձեր ցանկացած ծածկը՝ լամինատ, փայտ, լինոլիում, սալիկներ և այլն:

Քայլ 6. Գիպսաստվարաթղթի մոնտաժ առաստաղի համար
Իդեալական հարթ առաստաղ ստանալու ամենահեշտ տարբերակը դա գիպսաստվարաթղթով մոնտաժն է, որը թույլ է տալիս հետագայում ստանալ ցանկացած տեսակի առաստաղ՝ կախովի, ձգվող, Գրիլյատտո, Արմսթրոնգ և այլն: Երեսասվաղի և գիպսաստվաարթղթով աշխատանքները հարկավոր է իրականացմնել 7 օր ընդմիջումով, որպեսզի տարածքը հասցնի չորանա։

Քայլ 7. Սալիկապատում 
Եթե նախկինում այսպիսի աշխատանքներ չեք արել, ավելի լավ է մասնագետ հրավիրեք, քանի որ սալիկը ինքն իրենով էժան չէ և ցանկացած սխալը կարող է արտաքին տեսքի վրա անդրադառնալ։ Հիմնականում սալիկապատման աշխատանքների բարդությունը կախված է սալիկի վրայի պատկերի բարդությունից։

Քայլ 8. Տեղադրում ենք սանտեխնիկան 
Լոգասենյակի վերանորոգումը, ի տարբերություն այլ սենյակների, անցնում է հետևյալ փուլերը՝

Հին սանտեխնիկայի ապամոնտաժում, խողովակների տեղադրում, առաստաղի հարդարման աշխատանքներ, պատերի և հատակի սալիկապատում, լամպերի տեղադրում, ջեռուցման, օդափոխման համակարգերի տեղադրում:

Քայլ 9. Պաստառապատման աշխատանքներ 
Կարելի է ասել սա ամենաբարդ և նյարդային փուլն է բնակարանի վերանորոգում իրականացնելիս: Սովորաբար մարդիկ միշտ դժվար են կողմոնրոշվում, թե ինչ ոճային և գունային տարբերակ ընտրել, որը նրանց դուր կգա երկար տարիներ՝ միաժամանակ չդադարելով մնալ նորաձև և ակտուալ ինչպես իրենց, այնպես էլ շրջապատի համար:

Քայլ 10. Հատակի ծածկույթի տեղադրում 
Վերջնական փուլում մասնագետները հատակատեղադրման և պաստառապատման աշխատանքների ճիշտ հաջորդականության հարցում երկու կարծիք ունեն։ Մի մասը կարծում է, որ պետք է պաստառապատել, նոր անցնել հատակին, իսկ մյուսները հակառակը։ Բայց մեծ մասը վերջնական փուլում հատակն է տեղադրում։

Եվ ահա, այսքանով ավարտեցինք վերանորոգման պլանավորման աշխատանքները, մնում է անցնել դրանց իրագործմանը: Եվ հիշեք, որ լավ նախագծված վերանորոգման աշխատանքները զգալիորեն տնտեսում են բյուջեն, այնպես որ մի ծուլացեք և նախապես մասնագետի հետ ամեն ինչ հաշվարկեք

Աղբյուրը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (25.07.18)
Դիտումներ: 193 | Տեգեր: տան, սկսել, կարևոր, ինչից, Խորհուրդներ՝, վերանորոգումը | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...