RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Կարևոր առողջարար գիտելիքներ. Թրմուկ և թուրմ ինչպես են պատրաստում
 


 


   Ankakh.com

Հաճախ այս կամ այն հիվանդության բուժման նպատակով տարբեր միջոցներ են առաջարկվում, տարատեսակ եղանակներ ու ժողովրդական բալասաններ: Ու դրանց թվում նաև հաճախ են առաջարկվում թրմուկների ու թուրմերի տարբերակներ: Նախ հասկանանք թրմուկի ու թուրմի տարբերությունը, իսկ հետո արդեն, թե ինչպես պետք է պատրաստել դրանցից յուրաքանչյուրը:

Թրմուկը պատրաստվում է ջրով` խոտաբույսերը, բույսերի այս կամ այն հատվածները եփելով ու մի քանի ժամ թրմելով: Հազվադեպ թրմուկներ պատրաստվում են սառը եղանակով: Չնայած այդ միջոցների պատրաստման եղանակի մատչելիությանը, թրմուկները էական թերություններ ունեն: Նախ` դրանք բավականին երկար ժամանակ են պահանջում պատրաստելու համար, աշխատատար են, բացի այդ, անհնար է դրանք երկար ժամանակ պահել անգամ սառնարանում: Դրա համար էլ թրմուկները պետք է պատրաստվեն կանոնավոր կերպով, մի քանի օրը մեկ: Ուստի, թրմուկի բաղադրիչներն էլ պետք է այնպես պահել, որ չփչանան ու բուժական հատկությունն ու ուժը պահելուց չթուլանա:

Այլ բան է թուրմը: Պատրաստվում է սպիրտով, որը հրաշալի լուծիչ է ու շատ արդյունավետ կերպով «ելքային» նյութից կամ հումքից կորզում է բոլոր օգտակար բաղադրիչները: Գրեթե բոլոր թրմոցների բաղադրատոմսերը կարելի է փոխարինել թուրմերով, որոնք մեկ այլ արժեքավոր առավելություն էլ ունեն. թուրմերը կարելի է պահպանել տևական ժամանակ, մինչև 2-3 տարի: Դա հնարավորություն է տալիս հումքի օգտակար հատկությունները պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ թուրմը պիտանի է կիրառության համար: Դա թերևս նպատակահարմար է նաև այն առումով, որ մի սեզոնին կարելի է մեկ անգամ թուրմ պատրաստել ու գործածել մինչև դեղաբույսի ծաղկման հաջորդ սեզոնը:

Ի դեպ, թուրմեր կարելի է պատրաստել ոչ միայն որոշակի հիվանդությունների բուժման, այլև դրանց կանխարգելման նպատակով: Կարելի է պատրաստել անգամ, եթե դրա անհրաժեշտությունը չունեք: Թուրմը բուժող բաղադրիչի խտանյութն է: Ու եթե թրմուկներն ու բուժիչ խոտաբույսերով թեյերը պետք է բաժակով խմել, ապա թուրմերը` կաթիլներով: Տարբեր դեղաբույսերից, հատկապես դառը համով միջոցներից ստացված թուրմն ամեն մեկին չէ, որ կարող է դուր գալ: Ուստի առաջարկվում է թուրմը խմել ջրի հետ խառնած, կաթիլներով: Եթե բույսը դառնահամ է, ապա ջրի մեջ լուծելով՝ համը գրեթե աննշան է դառնում ու նույնիսկ երեխաներին կարելի է տալ անհրաժեշտության դեպքում:

Թուրմի պատրաստման տեխնոլոգիան բարդ բան չէ: Դրա համար նախապես հումքը մանրացվում է (անհրաժեշտության դեպքում) ու լցվում լայն բերանով հերմետիկ փակվող տարայի մեջ: Դրանից հետո վրան ավելացվում է անհրաժեշտ քանակությամբ սպիրտ կամ որակյալ թորած օղի: Ծավալային հարաբերությունը 1:1 պետք է լինի, իսկ քաշայինը` 1:1,5: Այսինքն՝ սպիրտը պետք է ծածկի ամբողջ հումքը (չոր հումքի` խոտաբույսի քաշը մոտավորապես 5 անգամ պակաս է նույն ծավալի սպիրտից):

Թրմում են առնվազն 7-10 օր սենյակային ջերմաստիճանում, որից հետո քամում են ու լցնում հերմետիկ ամանի մեջ, պահում զով տեղում: Նման պայմաններում թուրմն իր որակական ու բուժական հատկությունները կարող է մի քանի տարի պահպանել:

Ի դեպ, սպիրտի թնդությունը մեծ ազդեցություն չունի դեղամիջոցի ստացման վրա: Սակայն թույլ սպիրտի դեպքում թուրմը վատ է պահպանվում, իսկ թունդ սպիրտով պատրաստված թուրմն անգամ կաթիլներով կիրառման դեպքում չի առաջարկվում: Ուստի այդ նպատակին հարմար է 40-60 աստիճան թնդության սպիրտը:

Ահա թե ինչ թուրմեր կարող եք պատրաստել ինքնուրույն` հիվանդությունների կանխարգելման ու առողջության ամրապնդման համար: Առավել ևս, որ օղին դեֆիցիտ ապրանք չէ: Իսկ դեղաբույս-հումքն էլ աճում է բակում կամ էլ մոտակա կանաչ հատվածներում:

Պարզապես մի խորհուրդ հիշեք. արդեն պատրաստի թուրմի սրվակի վրա ճիշտ կլինի նշել, թե դա որ մեկն է, երբեք հույսներդ մի դրեք հիշողության վրա: Մի խոսքով, մանրամասն նշեք, թե երբ է պատրաստվել ու ինչի համար;

Բացի այդ գրի առեք դրանց պատրաստման եղանակը, որ ցանկության դեպքում կրկնելու համար դժվարություն չառաջանա:

- Նանայի թուրմ. դրա համար նանայի կամ դաղձի վրա լցնել նույն ծավալի օղի; Թարմ նանան հարկավոր է մանրացնել ու վրան սպիրտ լցնել: Օգտագործվում է փորացավի, սրտխառնոցի, փսխման երևույթների դեպքում: 10-20 կաթիլը լուծել կես բաժակ ջրի մեջ:

Ռախիտի ու գեղձախտի դեպքում պետք է 15-40 կաթիլից լուծույթ ընդունել օրական 3 անգամ:

- Մարգագետնային կարմիր առվույտի ծաղկից թուրմ պատրաստելու համար պետք է 50 գ հումքի վրա 500 մլ օղի լցնել, ապա թրմել 10 օր: Կիրառվում է ախորժակի բարելավման ու ընդհանրապես, մարսողությունը կարգավորելու համար: Դրա համար թուրմից մեկ թեյի գդալ ավելացնել ոչ մեծ քանակությամբ ջրին ու խմել ուտելուց առաջ:

Կիրառվում է գլխապտույտի ու գլխացավի դեմ: Ընդունել 1 թ. գդալ ուտելուց առաջ: Բուժման կուրսը 3 ամիս է՝ յուրաքանչյուր ամսից հետո 10 օր ընդմիջումով:

Կիրառվում է նաև ստենոկարդիայի ու սրտի հիվանդությունների դեպքում, ամեն օր, ուտելուց առաջ 1 թ. գդալ, 3 ամիս:

- Կոճապղպեղի թուրմ. 400-500 գ արմատը պետք է մաքրել ու մի լավ լվանալ, ապա քերել խոշոր քերիչով, լցնել շշի մեջ ու թունդ օղի լցնել վրան` 400-1000 մլ: Թրմել 15 օր` տաք տեղում, ավելի լավ է` արևին, ժամանակ առ ժամանակ շիշը թափ տալով: Դրանից հետո քամել ու թրմել:

Կիրառվում է բրոնխիալ ասթմայի դեպքում: Խմում են օրական 2 անգամ, մեկ թեյի գդալը կես բաժակ ջրով, ուտելուց հետո (նախաճաշին ու ճաշին կամ էլ` ճաշին ու ընթրիքին): Առաջարկվում է ուտելուց էլ շատ միս չօգտագործել, իսկ ոտքերը տաք պահել:

Օրական 30-50 գ գործածելու պարագայում բարելավում է տեսողությունը:

Մազաթափությունը դադարեցնող տնական դիմակներ

Մազաթափությունը տարածված խնդիր է: Հազարավոր միջոցներ կան, սակայն եթե մի տարբերակը օգնում է մեկին, ապա միանշանակ չի կարելի ասել, որ դա գործուն միջոց է բոլորի համար: Ուստի, առաջարկվող դիմակներից կարող եք փորձով ընտրել այն մեկը, որը ցանկալի արդյունք կտա:

1.Հալվեի տերևների 3 գդալ թարմ հյութը, 1 դեղնուցը և 1 ճ. գդալ մեղրը խառնել իրար ու քսել մազարմատներին: Լվանալ 20 րոպեից: Եթե դուրս գալու անհրաժեշտոթյուն չունեք, ապա կարելի է նաև 1 թ. գդալ սխտորի հյութ ավելացնել այդ խառնուրդին: Մազերը լվանալուց հետո կարելի է ողողել եղնջի եփուկով:

2. Հինայի ու կեֆիրի խառնուրդով դիմակ: Անգույն հինան բացել սովորական կեֆիրով, ապա այդ խառնուրդով գլխամաշկը տրորել, գլուխը սրբիչով փաթաթել ու 30 րոպե պահել: Ընդհանրապես հինան մազաթափության դեմ լավ միջոց է համարվում:

3. Սոխ-սխտորային դիմակ: 2 ճ. գդալ սխտորի քերուկը խառնել նույնքան սոխի քերուկի հետ: Քսել մազերին ու 1 ժամ պահել, ապա լվանալ շամպունով ու ողողել եղինջի կամ երիցուկի թուրմով:

4. Օղիով ու ձվով դիմակ: 2 դեղնուցը խառնել 2 ճ. գդալ օղու հետ, ներմերսել գլխամաշկը, փաթաթել խավավոր սրբիչով ու թողնել 30-40 րոպե: Ապա գլուխը լավ լվանալ ու ողողել երիցուկի կամ եղինջի եփուկով;

5. Հացով դիմակ, հարմար է յուղոտ մազերին: Մի քանի կտոր սև հացը տաք ջրով թրջել, ապա շիլայանման զանգված դառնալուց հետո գործածել մեկ ժամ անց: Քսել մազերին, թողնել մեկ ժամ, եթե ցանկանում եք, կարող եք ավելի երկր թողնել, ապա լվանալ սովորականի պես:

6. Գազարով ու թթվասերով դիմակ: Գազարի քերուկը (կարելի է փոխարինել գազարի հյութով) խառնել թթվասերին ու քսել մազերին, թողնել 30-40 րոպե: Այս դիմակը պետք է շաբաթական մի քանի անգամ անել:

7. Մանանխեով դիմակ: Մեկ գդալ մանանեխի փոշին խառնել 2 ճ. գդալ թունդ թեյի հետ, ավելացնել 1 դեղնուց: Լավ խառնել ու քսել մազերին, լավ ներմերսել գլխամաշկը: Թողնել 20 րոպե ու լվանալ գոլ ջրով:

8. Երիժնակի ձեթով դիմակ(репейное масло): 1 ճ. գդալ մեղրը խառնել 1 ճ. գդալ երիժնակի ձեթի ու 2 դեղնուցի հետ, լավ խառնել ու քսել գլխին, ապա լվանալ 40 րոպեից; Հարմար է յուղոտ ու նորմալ մազերին:

9. Սոխը կեֆիրով.1-2 գլուխ սոխի հյութը խառնել նույնքան կեֆիրի հետ, քսել մազերին ու լվանալ 40 րոպեից: Այս դիմակում կեֆիրը կչեզոքացնի սոխի հոտը:

Առողջ մազերն օրգանիզմի առողջության վկայություններից մեկն են համարվում: Ուստի, մազերի առողջության մասին հոգ տանելուց մի մոռացեք, որ օրգանիզմն աբողջությամբ նման խնամքի կարիք ունի:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (10.03.18) | Հեղինակ: Ankakh.com
Դիտումներ: 383 | Տեգեր: առողջարար, Ինչպես, Թուրմ, գիտելիքներ., պատրաստում, Թրմուկ, կարևոր, Են | - Վարկանիշ -: 0.0/0