Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 18.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Կանանց համար ամենակարևոր 10 վիտամինը
 
 
Загрузка...


Մարդու օրգանիզմն ամբողջական ու ներդաշնակ համակարգ է, որը երկար տարիներ կաշխատի միայն այն դեպքում, երբ բոլոր «մասնիկները» միասին են և լավ «յուղված»:

Օրգանիզմի համար այդ «յուղը» վիտամիններն են, որոնք կարգավորում են օրգանիզմի տարբեր գործառույթներ՝ արյան մատակարարումը, շնչառությունը, ռեգեներացիան և այլն: Սակայն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար կան համեմատաբար ավելի կարևոր վիտամիններ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կանանց համար ամենակարևոր 10 տարրը:

 

1. Վիտամին А (գազար, սեխ)

Վիտանիմ A-ով հարուստ սննդամթերքը ամրապնդում է իմունային համակարգը, բարելավում է տեսողությունն ու զգալիորեն նվազեցնում սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:


2. Վիտամին В (ծնեբեկ, լոբազգիներ)

B խմբի վիտամիններն ութն են: Նրանք կարգավորում են նյութափոխանակությունը, բարձրացնում մկանային տոնուսը և բարելավում գլխուղեղի աշխատանքը: Երիտասարդ կանանց համար շատ կարևոր է վիտամին В9՝ ֆոլաթթուն, որը նպաստում է էրիթրոցիտների արտադրմանը և նույնիսկ պաշտպանում է քաղցկեղից:


3. Վիտամին С (ցիտրուսային մրգեր, կարմիր պղպեղ, բրոկոլի)

Այս վիտամինը ոչ միայն ամրապնդում է իմունիտետը, այլև պայքարում է սրտանոթային հիվանդությունների դեմ, կանխում է աչքերի բազմաթիվ հիվանդությունների առաջացումը, ազատում է կնճիռներից և շատ օգտակար է ապագա մայրկիների համար:


4. Վիտամին D (արևի ճառագայթներ, սաղմոն, կաթ, նարնջի հյութ)

Սա միակ վիտամինն է, որը կարելի է ստանալ ոչնչից: Վիտամին D-ն պաշտպանում է կրծքի ու ձվարաների քաղցկեղից և շաքարային դիաբետից: Բացի այդ, այն դրական ազդեցություն է ունենում մազերի, մաշկի, ատամների և եղունգների առողջության վրա:


5. Վիտամին Е (պնդուկ, գետնանուշի յուղ, արևածաղկի և սոյայի յուղեր)

Այս հրաշալի վիտամինը կանխում է ծերացումը: Այն գործում է որպես հակաօքսիդանտ՝ պայքարելով ազատ ռադիկալների դեմ, որոնք քայքայում են սպիտակուցները, նպաստում ծերացմանը, ճարպակալմանն ու լիբիդոյի նվազեցմանը:


6. Վիտամին К (ծաղկակաղամբ, կալե կաղամբ, տավարի միս)

Մասնագետների խոսքով՝ այս միտամինի 75%-ն արտադրվում է մեր օրգանիզմում հատուկ բակտերիաների կողմից, սակայն այն կարելի է ստանալ նաև սննդի միջոցով: Այն կարգավորում է արյան մակարդելիությունը, ապահովում աղեստամոքսային համակարգի առողջությունը և ազատում այնպիսի տհաճ խնդրից, ինչպիսին դիսբակտերիոզն է:


7. Կալցիում (կաթ, յոգուրտ, պանիր)

20 տարեկանից հետո ոսկորները սկսում են կորցնել ամրությունը, ուստի կալցիումի օրական չափաբաժինը շատ կարևոր է: Ի դեպ՝ շատ լավ տարբերակ է նաև մանրացրած ու փոշի դարձրած ձվի կեղևը: Դրա միջոցով կարելի է վերականգնել ոսկորները կոտրվածքներից հետո: Սակայն հարկավոր է իմանալ, որ կալցիումն առավել լավ յուրացվում է վիտամին D-ի և ֆոսֆորի հետ: Բացի այդ, այս հանքանյութը պաստասխանատու է ոչ միայն ոսկորների, այլև ատամների ու նյարդային համակարգի համար:

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (15.10.16)
Դիտումներ: 1912 | Տեգեր: վիտամինը, Կանանց, ամենակարևոր, ՀԱՄԱՐ, 10 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...