Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Կանանց անկյուն. ինչպես ազատվել թևատակերի ճարպից
 

 


   

Սովորաբար, թևատակերի տգեղ ծալքերի պատճառն ավելորդ քաշն է լինում: Ձեզ կներկայացնենք այդ պրոբլեմատիկ հատվածի ավելորդ ճարպերից ազատվելու մի արդյունավետ միջոց:

Հատուկ վարժություները կօգնեն այրել ավելորդ ճարպերը: Այդ վարժությունները կատարելու համար ձեզ պետք կգան. Միջին չափի ռետինե գնդակ և սրբիչ: Այս համալիր վարժությունների օգնությամբ դուք կազատվեք թևատակերի տհաճ ծալքերից՝ երեք շաբաթում:

Ինչպես ազատվել թևատակերի ճարպից

1  Գնդակի սեղմում

Գնդակը պետք է սեղմել երեք դիրքերով: Սկզբում վերցրեք գնդակը և ձեռքերը վերև բարձրացրեք, աշխատեք սեղմել գնդակը ձեռքի ափերով, որքան հնարավոր է ուժեղ: Մեջքը պետք է անպայման ուղիղ լինի, իսկ ուսերը ներքև: Այս դիրքով պետք է կանգնել 30 վայրկյան:

Իջեցրեք ձեռքերը՝ հատակին զուգահեռ և, ափերով սեղմելով գնդակը, կանգնեք այդ դիրքով 30 վայրկյան: Հետո ներքև իջեցրեք ձեռքերը և կրկնեք վարժությունը:


2  Սրբիչի ձգում

Վերցրեք սրբիչը և ձգեք ձեռքերը հատակին զուգահեռ: Աշխատեք ձգել սրբիչը որքան հնարավոր է ուժեղ: Այդ դիրքով մնացեք 30 վայրկյան, հետո մի փոքր ընդմիջեք և կրկնեք չորս անգամ:


3  Սրբիչի ձգում՝ գլխի վերևում

Բռնեք սրբիչը երկու հակառակ կողմերից և ձեռքերը վերև բարձրացրեք: Աշխատեք ձգել սրբիչը որքան հնարավոր է ուժեղ: Այդ դիրքով մնացեք 30 վայրկյան, հետո մի փոքր ընդմիջեք և կրկնեք չորս անգամ:


4  Ձող

Վարժությունը պետք է սկսել ծալած արմունկների վրա պառկած: Մեջքը ուղիղ պահեք, իսկ հետույքը որքան հնարավոր է բարձրացրեք: Այս դիրքով պետք է մնալ 60 վայրկյան: Հետո մի փոքր ընդմիջեք և կրկնեք չորս անգամ:








Տարածել...
 

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 19.06.17

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (19.06.17)
Դիտումներ: 1910 | Տեգեր: թևատակերի, Ինչպես, անկյուն., ճարպից, Կանանց, ազատվել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...