RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Կաղամբի օգտակար հատկությունները
 


 


   LadyNews

Կաղամբը ամենաօգտակար բանջարեղեններից մեկն է: Այն արդյունավետ պաշտպանում է օրգանիզմը տարբեր հիվանդություններից և ամրացնում է դիմադրողականությունը: Ի տարբերություն այլ բանջարեղենների, այն իր մեջ պարունակում է ռեկորդային քանակի վիտամին C:

Այտուցվածություն

Եթե ձեր ոտքերը կամ մարմնի այլ մասերն այտուցվել են, քնելուց առաջ վրան դրեք կաղամբի տերև, առավոտյան այն լրիվ կիջնի:

 Վահանաձև գեղձ

Վահանաձև գեղձի ցածր ֆունկցիոնալության պարագայում կաղամբը չի կարելի ուտել, սակայն կարելի է տերևները վրան դնել:

 Նիհարել

Կաղամբը համով է, կշտացնող և ոչ կալորիական: Այն իր մեջ քիչ կալորիաներ է պարունակում, փոխարենը ունի շատ վիտամիններ և բջջանյութ: Այդ պատճառով, եթե ցանկանում եք նիհարել՝ շատ կաղամբ կերեք: Սակայն մի մոռացեք, որ դրա հետ մեկտեղ պետք է օգտագործել յոդ պարունակող շատ մթերքներ:

 Ատամներ

Գիտնականներն ապացուցել են, որ մարդիկ, ովքեր պարբերաբար կաղամբ են ուտում, ավելի սպիտակ ատամներ ունեն:

 Արյան ճնշում

Կալիումը, որը պարունակվում է կաղամբի մեջ ամրացնում է անոթները, սիրտը և լավացնում արյան շրջանառությունը:

Կրծքով կերակրում

Կանայք, ովքեր կրծքով են կերակում, գիշերը  կրծքերին դնում են կաղամբի տերևներ: Դա օգնում է քչացնել անհարմարությունը և հանել ցավի զգացողությունը:

Երիկամներ

Բժիշկները կաղամբ են նշանակում երիկամների հիվանդություններով տառապող մարդկանց: Այն օրգանիզմից հանում է ավելորդ հեղուկը:

Կաղամբը չի կորցնում իր օգտակար հատկությունները, երբ դրանից աղցաններ են պատրաստում կամ հյութ: Սակայն այն ավելի լավ է օգտագործել հում վիճակում, քանի որ պատրաստումից հետո այն կորցնում է իր որոշ հատկությունները:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (27.07.18) | Հեղինակ: LadyNews
Դիտումներ: 204 | Տեգեր: Կաղամբի, հատկությունները, օգտակար | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...