Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչքա՞ն ժամանակ և գումար է անհրաժեշտ մեքենա վարել սովորելու համար. պարզաբանում է մասնագետը
 
 
Загрузка...


Վերջին տարիներին Երևանում անհամեմատ աճել է կին վարորդների թիվը: Ոմանց կարծիքով՝  ղեկը կնոջ ձեռքին չպետք է լինի, ոմանք էլ հակառակվում են պնդում՝ նշելով, թե կանայք ավելի ուշադիր ու խնամքով են վարում:

Որքա՞ն ժամանակում կարելի է տիրապետել մեքենայի վարման  տեսական և գործնական կանոններին և միջինը որքա՞ն գումար է անհրաժեշտ դրա համար. նշված հարցերի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է  «Vip Driving» ավտոդպրոցի հիմնադիր Անի Մազմանյանի հետ:

«Դիմորդների մոտ 90 տոկոսը աղջիկներն ու կանայք են, այս առումով կոնկրետ մեր դպրոց երկու ամսվա ընթացքում կարող են դիմել ընդամենը երեքից-չորս տղամարդ: Ընդ որում, տղամարդիկ ավելի շատ տեսական մասը յուրացնելու նպատակով են մեզ դիմում»,- նշեց մասնագետն ու անդրադարձավ տարիքային խմբին. «Իհարկե, ընդհանուր առմամբ դիմորդների տարիքային խումբը 18-33-ի սահմաններում է, բայց մենք ունեցել ենք բացառություններ, երբ մեզ են դիմել 67 և 68 տարեկան կանայք ու 50 անց տղամարդիկ, ովքեր ցանկություն են հայտնել մեքենա վարել սովորել: Այնպես որ, տարիքային սահմանափակում, որպես այդպիսին, չկա»:

Հարցին՝ որքա՞ն ժամանակ և որքա՞ն գումար է անհրաժեշտ մեքենա վարելու թե տեսական և թե գործնական կանոնները սովորելու համար, Անի Մազմանյանը պատասխանեց «Կոնկրետ մեր դպրոցն ունի ամբողջական կուրս՝ 12 դասընթացում դիմորդին նախապատրաստում ենք քննությանը, որի ընթացքում նրանք ամբողջապես տիրապետում են տեսական բոլոր կանոններին: Այս փաթեթեի մեջ մտնում են նաև վարել սովորելու դասընթացները՝ 9 ժամ տևողությամբ, սակայն ըստ փորձի, պարզ է դառնում, որ սովորաբար 15 պարապմունք է պետք մեքենա վարելու հմտություններին լիարժեք տիրապետելու համար, իհարկե, այս պարագայում ևս, պետք է հաշվի առնել անհատական ընդունակությունները: Ինչ վերաբերվում է գնային կողմին, մեր դպրոցում, ինչպես նշեցի, գործում է փաթեթ, որի արժեքը 50.000 դրամ է, բայց եթե միայն վարելու մեկ դասին համարժեք գումար նշենք, ապա կնկատենք, որ ինչպես Երևանում գործող ավտոդպրոցների մեծամասնության, այնպես և մեր դեպքում մեկ պարապմունքն արժե 5000 դրամ: Այսինքն՝ մոտ 75.000 դրամի սահմաններում հնարավոր է սովորել մեքենա վարելու թե տեսական, թե գործնական կանոնները»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում


 





Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (14.09.16) | Հեղինակ: life.panorama.am W
Դիտումներ: 1810 | Տեգեր: սովորելու, ժամանակ, համար., մեքենա, անհրաժեշտ, մասնագետը, վարել, Ինչքա՞ն, պարզաբանում, գումար | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...