Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Ինչպիսի՞ նախաճաշն է օգտակար
 

 


   

Բոլորը գիտեն, որ ճիշտ նախաճաշը շատ կարևոր է, բայց քչերն են ուշադրություն դարձնում դրա վրա` մտածելով, որ աշխատանքն ավելի կարևոր է: Մինչդեռ հենց բոլորին պետք հիշել, որ ամենաօգտակար մթերքը պետք է առավոտյան ուտել, որպեսզի հեշտ մարսվի օրգանիզմի կողմից ու ծառայի նրանց արտաքին գեղեցկությանը:

Ասում են, որ ճաշի ժամանակ ընդունած ոչ ճիշտ մթերքները խնդիրներ են առաջացնում` կապված մարմնի կառուցվածքի հետ, իսկ ոչ ճիշտ նախաճաշը վատ է անդրադառնում մաշկի ու մազերի վրա: Այնպես որ, ավելի լավ է հետևել այն մարդկանց օրինակին, ում կարծիքով ճիշտ նախաճաշը մարդու առողջության ու գեղեցկության հիմքն է: Դիետոլոգների մեծ մասը գտնում է, որ նախաճաշին պետք է ընդունել հատիկավոր բույսեր, որոնք էներգիայի աղբյուր են հանդիսանում, կաթնամթերք` հարուստ սպիտակուցներով ու հանքային նյութերով եւ տարբեր վիտամիններ ու օգտակար նյութեր պարունակող մրգեր: 

Ներկայացնենք նախաճաշի համար նախատեսված հիմնական մթերքները` սկսելով ամենաօգտակարներից:

Առաջին տեղը զբաղեցնում է նարնջի հյութը, որից ստացած վիտամիններն ու ածխաջրերը բավարար են ամբողջ օրվա համար: Պատահական չէ, որ ամերիկյան ու եվրոպական ֆիլմերում հաճախ ենք նկատում, որ առավոտյան նարնջի հյութ են խմում: Այդ երկրներում` որպես սովորույթ, այն խմում են ամեն օր: Նարնջի հյութ չլինելու դեպքում կարելի է խմել նաեւ ցանկացած մրգի կամ բանջարեղենի հյութ, ինչը նույնպես օգտակար է:

Սև հացը զինում է մարդու օրգանիզմը հանքային աղերով, B խմբի վիտամիններով ու ածխաջրերով:

Մրգերի օգտակարության մասին խոսելն անգամ ավելորդ է, քանի որ բոլորին հայտնի է, որ դրանք նախաճաշի լավագույն տարբերակն են:

Պանիրը, մյուս կաթնամթերքների հետ համեմատած, ավելի շատ սպիտակուցներ ու կալցիում է պարունակում, որի շնորհիվ հեշտ է մարսվում օրգանիզմի կողմից:

Մեղրն օրգանիզմի համար հանդիսանում է էներգիայի լավագույն աղբյուր: Ընդամենը մի քանի գդալ մեղրը կարող է ամբողջ օրվա ընթացքում մարդուն պաշտպանել սթրեսներից:

Օգտակար մթերքների այս խմբին կարելի է ավելացնել նաև տարբեր ջեմերը և ձուն: Իսկ սպիտակ հացից ավելի լավ է հրաժարվել, քանի որ այն էներգիայի աղբյուր համարել չի կարելի և օրգանիզմի կողմից դժվար է մարսվում:

Ինչ վերաբերում է սուրճին ու սև թեյին, ապա շատերը չեն ցանկանում դրանցից հրաժարվել` պատճառաբանելով, որ իրենց անհրաժեշտ է թարմանալ: Սակայն սև թեյն ավելի լավ է փոխարինել կանաչ թեյով: Ընդհանրապես, երբ խոսքը սուրճի վնասակար ազդեցության մասին է, մասնագետների մեծամասնությունը նկատի ունի հենց լուծվող սուրճը, որն ընդհանրապես սուրճ չի կարելի համարել, թեև գովազդն ակտիվորեն հակառակն է պնդում: Ամեն դեպքում, եթե առավոտյան չեք կարողանում հրաժարվել մեկ բաճակ սուրճից, ըմպեք բնական սուրճ, քանի որ այն բավական շատ օգտակար նյութեր է պարունակում` հակաօքսիդանտներ, հանքային նյութեր, ուղղակի չպետք է այն չարաշահել:

Ինչպես տեսնում ենք, ցանկության դեպքում հնարավոր է ընտրել առողջարար ուտելիք և ամբողջ օրվա ընթացքում լավ զգալ:



Տարածել...
 


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 07.05.15

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (07.05.15)
Դիտումներ: 1161 | Տեգեր: դիետաներ, առողջ սնունդ, օգտակար խորհուրդներ կենցաղի համար, Հարմոնիա | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...