Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչպես վերականգնել արդուկի փայլն ու մաքրությունը
 
 


   

 

Նագարակալած արդուկը մաքրելու համար կան մի քաի հնարամիտ միջոցներ: Կարելի է օգտագործել կերակրի աղ կամ էլ ծովային աղ՝ այն լցնելով հնամաշ բամբակյա կտորի վրա և առավելագույնս տաքացված և գոլորշին անջատած արդուկը նրա վրայով մի քանի անգամ տանել-բերելով: Այս գործողության ընթացքում չի կարելի ուժեղ սեղմել արդուկը՝ քերծվածքներից խուսափելու նպատակով:

Առավել նրբորեն մարքրելու համար կարելի պատրաստել հետևյալ լուծույթը: Հավասար հարաբերակցությամբ խառնել աղն ու քացախը, տաքացնել, մինչև աղը լուծվի, բայց քացախը չեռա: Ռետինե ձեռնոցներ հագնելով` լուծույթը կտորով քսել արդուկի տաքացվող հատվածին: Առավելագույն արդյունքի համար օգտագործել նուրբ խոզանակ: Վերջում սրբել մակերեսն ու արդուկը տաքացնելով՝ արդուկել բամբակյա հին կտոր:

Արդուկի գոլորշու համար նախատեսված անցքերը մաքրելու համար կարելի է ականջները մաքրելու համար նախատեսված ձողիկները թրջել աղի և քացախի լուծույթում (կամ էլ՝ միայն քացախի) և մտցնելով անցքերի մեջ՝ պտտել:

Արդուկը կարելի է մաքրել նաև սոդայով: Սոդան խառնել ջրի հետ այնքան, մինչև ստացվի մածուկանման զանգված: Այն կտորով քսել արդուկի տակ շրջանաձև շարժումներով, հետո մաքրել չոր կտորով:

Արդուկը ներսից մաքրելու համար կարելի է թորած ջրի և քացախի համաչափ խառնուրդը լցնել ջրի համար նախատեսված հատված, այնուհետև մի քանի րոպե տաքացված արդուկով արդուկել հին կտոր: Մնացած հեղուկը թափել արդուկից ու այն մաքրել մաքուր կտորով:

Արդուկը մաքրելու համար լավ միջոց է նաև ատամի մածուկը, որը կարելի է քսել կտորի վրա և շփել արդուկի հատակը:



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 23.10.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (23.10.16)
Դիտումներ: 4380 | Տեգեր: Ինչպես, մաքրությունը, Ու, փայլն, վերականգնել, արդուկի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...