Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչպես ճիշտ սառեցնել մրգերը և հատապտուղները
 
 
Загрузка...


Ինչպես ճիշտ սառեցնել մրգերը և հատապտուղներըՈրոշ մարդիկ տարբեր մրգեր և հատապտուղներ են նախապատրաստում ձմեռվա համար։ Պետք է նշել, որ դա բավականին շատ ժամանակ, ուժ և գումար է խլում, քանի որ բացի անհրաժեշտ մթերքներից ստիպված ենք գնել նաև շաքարավազ։ Էլ չասենք, որ մեր բնակարանը կարծես վերածվում է պահածոյի փոքր գործարանի։

Իհարկե, բոլորս էլ ուզում ենք սեղանին ունենալ մրգեր և հատապտուղներ, սակայն պահածոյացված մթերքի համը կտրուկ տարբերվում է թարմից։ Դա է պատճառը, որ փնտրում ենք ճանապարհներ, թե ինչպես հեշտացնել այս խնդիրը՝ պահպանեով օգտակարությունը։  Հատապտուղները, մրգերը, բանջարեղենները կարելի է սառեցնել տնային պայմաններում սառնարանի մեջ: 


Սառնարաններ

Իմաստ ունի անրադառնալ սառնարանների յուրահատկություններին։ Կան սառնարաններ, որոնք նախատեսված են մեծ քանակությամբ մրգերի, բանջարեղենների, հատապտուղների սառեցման համար։ Այդ դեպքում սառնարանին առկա է «Տ» կամ «super» սեղմակը։ Եթե ձեր սառնարանը չունի այդ հնարավորությունը, ապա սառեցման ընթացքն ավելի երկար է տևում, որի դեպքում մթերքները վնասվում են և ստանում ենք բոլորովին այլ արդյունք։ Որպեսզի դա տեղի չունենա, հետևեք առաջարկվող խորհուրդներին։ Մեր նպատակն է հնարավորինս շուտ սառեցնել մթերքները։


Ինչի՞ մեջ սառեցնել

Հարկավոր է նախապես պատրաստել անհրաժեշտ քանակի տարաներ, որոնք նախատեսված են սառնարանի համար։ Դրանք մթերքը կպահպանեն տարբեր տեսակի անցանկալի շփումից։


Ինչպե՞ս ճիշտ սառեցնել մրգերը

Հատապտուղները (մորի, հաղարճ, բալ, ելակ) հարկավոր է լվանալ, չորացնել, փռել հարթ ամանի մեջ, սառեցնել ապա լցնել կոնտեյներների մեջ և տեղավորել սառնարանում։

Կորիզով մրգերը (ծիրան, սալոր) պետք է լվանալ, կիսել, հանել կորիզը, դասավորել հարթ ամանի մեջ, սառեցնել, լցնել կոնտեյներների մեջ, դնել սառնարան։

Մրգերը (տանձ, խնձոր), որոնք սովորաբար չորացնում են, կարելի է պատրաստել այլ կերպ։ Կտրատել ոչ մեծ մասերի (առանց կորիզների), մի քիչ սառեցնել, հետո վրան լցնել օշարակ ( 3/4 բաժակ շաքար 1 բաժակ սենյակի ջերմաստիճանի ջրին)։ Փակել կափարիչով և դնել սառնարանում։
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (13.10.15) | Հեղինակ: Amsagir.am W
Դիտումներ: 8030 | Տեգեր: առողջություն, Առողջ ապրելակերպ, մարմնի խնամք, առողջարան | - Վարկանիշ -: 0.0/0