Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչպես տարբերել կեղծ օծանելիքն իրականից
 
 
Загрузка...


Մեզանից շատերը կոսմետիկա ընտրելիս բավականին զգուշություն են ցուցաբերում: Չէ՞ որ մեր օրերում անգամ թանկարժեք մասնագիտացված խանութներում կարելի է հանդիպել կեղծ ապրանքի:

Ճանաչել կեղծ արտադրանքը կարելի է մի քանի չափորոշիչներով.

1. Ստվարաթուղթը, պոլիէթիլենային թաղանթը կամ սովորական թուղթը, որոնցից պատրաստված է փաթեթավորումը, պետք է որակյալ լինեն` ոչ մի անհարթություն, կտրվածք, սոսնձի մնացորդներ կամ կպչուն ժապավեններ դրա վրա չպետք է լինեն: Փաթեթի վրա առկա յուրաքանչյուր ծալք և անհարթություն խոսում է դրա կեղծ լինելու մասին:

2. Թափահարեք օծանելիքի տուփը. Օրիգինալ օծանելիքի շիշը տուփի մեջ չի շարժվում, տվյալ բրենդի իրական արտադրանքի ստեղծողները միշտ մեկը մեկին համապատասխանեցնում են օծանելիքի տուփի և շշի չափսերը:

3. Իրական կոսմետիկան, որպես կանոն, ունի թույլ, հաճելի բույր կամ ընդհանրապես հոտ չի թողնում: Եթե փաթեթը բացելուց հետո տարածվում է ուժեղ, սինթետիկ հոտ, ապա ապրանքը իրական կոսմետիկայի հետ որևէ առնչություն չունի: Որակյալ կոսմետիկ միջոցներն առանձնանում են համասեռ բաղադրությամբ, մաշկի վրա տեղակայվում են հարթ և դրա մակերեսին որևէ խորդուբորդություն չեն թողնում:

4. Եթե օծանելիքի շիշը թափանցիկ է, ապա գնելիս ուշադրություն դարձրեք, որպեսզի դրանում նստվածք և պղպջակներ չլինեն:

5. Օծանելիքի տուփի վրա անպայման պետք է նշվի դրա շտրիխ կոդը և սերիան: Յուրաքանչյուր երկիր ունի իրեն համապատասխանող նիշերի համադրություն: Օծանելիք արտադրող հիմնական մի քանի երկրների կոդերն իմանալով՝ հնարավոր է մեկընդմիշտ ազատվել կեղծ օծանելիք գնելու վտանգից: Այսպիսով, վերցրեք թուղթ և գրիչ ու գրի առեք դրանցից մի քանիսը․ 00-09- ԱՄՆ և Կանադա, 400-440- Գերմանիա, 300-360- Ֆրանսիա, 80-83- Իտալիա։

Շտրիխ կոդը կարող եք ստուգել այստեղ։

6. Հնարավորության դեպքում փորձարկեք օծանելիքը։ Եթե ձեր ձեռքում այս կամ այն բրենդի կեղծված տարբերակը չէ, ապա սրվակից օծանելիք դուրս գալուց առաջ 4 անգամ պետք է օդ դուրս գա։

7. Հիշեք, որ օծանելիք բառը ֆրանսերենում գրվում է a-ով` parfum, այլ ոչ թե perfume։ Եթե հանդիպեք միայն ֆրանսերեն գրառումներ ունեցող օծանելիք, որտեղ կլինի այս տարածված սխալը, ապա կարող եք համոզված լինել, որ այն կեղծ է։Տուփը ձեռքն առնելով` ուշադիր ուսումնասիրեք դրա վրայի գրությունները: Կեղծ ապրանքների վրա ապրանքանիշի անունը փոփոխված է` դրանում բացակայում կամ փոխված են լինում մեկ կամ մի քանի տառեր: Իրական կոսմետիկ արտադրանքի վրա անպայման պետք է լինեն ոչ միայն ապրանքի անվանումը, այլև տեղեկություններ արտադրողի, բաղադրության, պահպանման եղանակների ու ժամկետների մասին: Տուփի վրայի բոլոր տառերը պետք է հստակ երևան, իսկ ներկը չպետք է մաքրվի կամ մատների վրա հետքեր թողնի:


 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (18.09.16) | Հեղինակ: Mypage.am W
Դիտումներ: 1808 | Տեգեր: Ինչպես, Կեղծ, իրականից, օծանելիքն, տարբերել | - Վարկանիշ -: 0.0/0