Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 18.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչպես սովորել խնայել բենզինը
 
 
Загрузка...


Ինչպես դա անում են եվրոպացիները
   
Համատարած թանկացումների պայմաններում շատ մարդիկ ստիպված են անցնել խնայողության ռեժիմի։ Օրինակ՝ մեքենա վարելիս։ Ինչպե՞ս դա անել։ 
   
ՏՆՏԵՍԵԼ ԿԱՐԵԼԻ Է ԱՄԵՆ ԻՆՉ

Նախեւառաջ՝ մասնագետները միաձայն խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել մեքենա վարելու կերպին։ Հենց այստեղ են թաքնված ամենամեծ կորուստները եւ միաժամանակ՝ խնայողության առավելագույն հնարավորությունը։ 
Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են վարում ոմանք. կարմիր լույսով վառվող լուսացույցին մնում է ընդամենը 30 մետր, իսկ նրանք սեղմում են գազի ոտնակը, որպեսզի հետո իջեցնեն արագությունը զրոյի։ Եվ այդպես՝ ամեն խաչմերուկում։ Դրա հետեւանքով վառելիքի ծախսն ավելանում է 60 տոկոսով։ 

Չենք խոսում արդեն այն մասին, որ այս դեպքում 15-20 տոկոսով նվազում է շարժիչի ռեսուրսը, եւ հետեւաբար մեքենան հարկ է լինում ավելի հաճախ ու լրջորեն վերանորոգել։ Դա նույնպես ծախսեր է պահանջում։ 
Քաղաքից դուրս ճանապարհներին արագությունը, մասնագետների կարծիքով, չպետք է անցնի ժամում 90 կիլոմետրից։ Արագացումը մինչեւ 110 կմ/ժամ ավելացնում է բենզինի ծախսը 22 տոկոսով, մինչեւ 140 կմ/ժամ՝ 58 տոկոսով, իսկ մինչեւ 160 կմ/ժամ՝ ավելի քան կրկնակի։

Երկրորդ՝ մեքենայի ընտրությունը։ Գրեթե ամեն հայ հնարավորինս նախընտրում է գնել մեծ ու հզոր մեքենա։ Ջիպերի այնպիսի քանակության, որքան մեր փողոցներում են, ամեն տեղ չես հանդիպի։ Այսպիսով վառելիքի ծախսը ինքնաբերաբար՝ արդեն իսկ գնումը կատարելիս 16-38 տոկոսով ավելին է նախատեսվում։ Իսկ Եվրոպայում նույնիսկ ունեւոր մարդիկ նախընտրում են ոչ մեծ քաղաքային ավտոմեքենաները։
Կան գործոններ, որոնց մենք ընդհանրապես ուշադրություն չենք դարձնում։ Մինչդեռ Energy դասի ժամանակակից «խնայողական» ավտոդողերի օգտագործումը թույլ է տալիս նվազեցնել վառելիքի ծախսը գրեթե 5-10 տոկոսով։ Իսկ ամռանը մշտապես միացրած օդափոխիչով եւ ձմռանը լավ չտաքացած շարժիչով երթեւեկելը, փորձագետների դիտարկումներով, հանգեցնում է սեզոնում վառելիքի համար ծախսվող գումարի եւս 15-20 տոկոսի գերածախսի։ 
   
 ՎԱՏ ԲԵՆԶԻՆ

Ավտոսպասարկման աշխատակիցներից մեքենաների տերերի լսած դասական բացատրությունը հետեւյալն է. լիցքավորել եք վատ բենզինով։ Շատ հաճախ նրանք իրավացի են. երկիր ներկրվող բարձրակարգ մեքենաների քանակը գնալով ավելանում է, սակայն դրանց համար համապատասխան որակի բենզին գտնելը դժվար է։ Պարզապես ձեռնտու չէ ներմուծել վառելիքի թանկարժեք տեսակներ։

Մասնագետների կարծիքով, սպառողներին խաբելու ամենատարածված սխեման թերլիցքավորումն է, հավելանյութերի օգնությամբ օկտանի բարձր պարունակությամբ վառելիքի ստացումը, լավ բենզինին դրա էժան տեսակներ, սոլյարայուղ եւ նույնիսկ ջուր խառնելը։ Պաշտոնապես համարվում է, թե կեղծված վառելիքի քանակը երկրում աննշան է, բայց դա իհարկե այդպես չէ։ 

Մեր աղբյուրները պնդում են, որ անհամապատասխան որակի բենզինը Երեւանում մոտ 50% է, իսկ մարզերում՝ մինչեւ 70-80%։ 
Մեքենայի մեջ բենզինի որակը մեծապես կախված է նաեւ... տարվա եղանակից. վարորդների դժգոհության բարձրակետը բաժին է ընկնում աշնանն ու գարնանը։


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (16.09.16) | Հեղինակ: Կարեն Նահապետյան W
Դիտումներ: 707 | Տեգեր: սովորել, Ինչպես, բենզինը, խնայել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...