RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Ինչպես շատ հեշտ և արագ ստանալ ՏՈՆԱԿԱՆ սանրվածք. 3 լավ գաղափար
 


 


   LADYNEWS.am

Տոնական մեկամսյակին մշտապես անկրկնելի տեսք ունենալու համար պարտադիր չէ ամեն օր այցելել գեղեցկության սրահներ, բավական է հետևել այս մի քանի խորհուրդներին…

Թեթև ալիքներ, ինչպիսին Ռիհանայինն են:

Այս սանրվածքն ունենալը Ձեզնից կխլի ընդամենը 40 րոպե: Թեթեւ ալքիները, ինչպես երգչուհի Ռիհանայինի դեպքում, գրավիչ են ու բոլորը աղջիկների երազանքը: Ի դեպ, տղամարդկանց կարծիքով էլ` դա սեքսուալ սանրվածք է: Մազերն այսպես հարդարելու համար նախապես լվացեք, իսկ մինչ մազերը վարսահարդարիչով չորացնելը օգտագործեք պաշտպանիչ քսուքներ: Կարեւոր է մազերին ծավալ հաղորդելը, դրա համար անհրաժեշտ է չորացնել մազերը` աջ ու ձախ թափ տալով: Դրանից հետո ոլորեք մազերը արմատնեից սանրով կամ նույնիսկ մատների օգնությամբ, եթե ունեք բնությունից տրված ենթարկվող մազեր: Այդ վիճակում մազերը չորացրեք, հետո բացեք արդեն ստացված գանգուրները, բաժանեք մի քանի մասերի եւ հարդարեք մազերի համար նախատեսված լաքով: Այս սանրվածքի ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ կսազի ինչպես երեկոյան զգեստների, այնպես էլ անգամ սպորտային հագուստների հետ:
 



Կոկիկ հավաքված, ինչպես Դիանա Կրյուգերի մազերը:

Նման սանրվածք ստանալու համար Ձեզ հարկավոր կլինի 25 րոպե: Սանրվածքը, որով Դիանան վերջերս հայտնվել է Vaniti Fair Oscar Party երեկույթին, իդեալական է հատկապես հատուկ հանդիպումների դեպքում: Լինելով խիստ` այն Ձեզ կհաղորդի էլեգանտ եւ սեքսուալ տեսք: Մազերը բաժանեք հավասար մասերի եւ ներքեւի հատվածում` արմատներից, հավաքեք ցածր պոչ, որից էլ հեշտությամբ ստացեք կոկիկ հավաքված այս սանրվածքը:
 



Լրիվ ուղիղ մազեր, ինչպես Սանդրա Բալլոկինը:

Սա ժամանակի առումով ամենաարդյունավետն է. կխլի Ձեզնից ընդամենը 15 րոպե: Պետք է մազերը լվանալ եւ չորացնել օգտագործելով համապատասխան քսուքներ եւ սանր: Արդյունքում կունենաք ուղիղ ու շքեղ մազեր:
 




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (08.03.18) | Հեղինակ: LADYNEWS.am
Դիտումներ: 661 | Տեգեր: սանրվածք., արագ, գաղափար, Լավ, հեշտ, ստանալ, տոնական, շատ, Ինչպես | - Վարկանիշ -: 0.0/0