RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Ինչպես պայքարել խռռացնելու դեմ
 


 


   

Եթե ձեր խռռացնելը բացի կողակցից ու տնային կենդանիներից խանգարում է նաև հարևաններին, ապա ժամանակն է ինչ-որ միջոց ձեռք առնել: Ձեր  խռռացնելուց տուժում  եք ոչ միայն դուք, այլև ձեզ շրջապատողները: Պատճառները կարող են լինել տարբեր՝ սկսած կառուցվածքային առանձնահատկություններից, վերջացրած առողջական լուրջ խնդիրներով: Բոլոր դեպքերում այդ ամենը  կարելի է կարգավորել:

Սկսենք պարզել պատճառները

Պատճառները կարող են լինել տարբեր՝ շնչառական համակարգը, կոկորդի փափուկ հյուսվածքները, անհարմար դիրքով քնելը և այլն:

Տարիքը. Միջին և միջինից բարձր  տարիքի մարդկանց մոտ նեղանում է կոկորդը և մկանները կորցնում են իրենց տոնուսը:

Ֆիզիկական կառուցվածքի առանձնահատկությունները. Տղամարդկանց մոտ խռռացնելն ավելի հավանական է քան կանանց մոտ: Պատճառներից մեկը կարող է լինել ախորժակը, ընդլայնված ադենոիդները և մի քանի այլ նորմային չհամապատասխանող երևույթներ, որոնք հիմնականում լինում են ժառանգական:

Քաշի հետ կապված խնդիրներն ու վատ ֆիզիկական պատրաստվածությունը. Ճարպային հյուսվածքներն ու ֆիզիկական ակտիվության պակասը նպաստում են խռռացնելուն: 

Ալկոհոլ, ծխախոտ, դեղորայք. Երևի թե նկատել եք, որ ավելի շատ խռռացնում եք այն ժամանակ, երբ մի քիչ ալկոհոլ եք օգտագործել /այն դեպքում, եթե չեք ծխում և դեղեր չեք խմում/

Քնելու անհարմար դիրքը  - Եթե սովորաբար մեջքի վրա չեք քնում, ապակոկորդի մկանները կարող են խանգարել շնչառական համակարգինորմալ ընթացքին: Դրա համար պետք է հասկանալ, թե որ դիրքում քնելուց եք խռռացնում:

Խռռացնելը մեջի վրա քնած ժամանակ – Ամենատարածված պատճառներից մեկն է: Դրա համար անհրաժեշտ է փոխել քնելու դիրքը և զբաղվել ակտիվ ֆիզիկական վարժություններով:

Ցանկացած դիրքով քնելուց խռռացնելը - Այսպիսի դեպքում նշանակում է, որ ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք պահանջում են լուրջ հետազոտություն:  

Ինչ անել խռռացնելուց ազատվելու համար

Ազատվեք ավելորդ կիլոգրամներից- Նույնիսկ մի քանի կիլոգրամից ազատվելու դեպքում կազատվեք կոկորդի հետին հատվածի ճարպային շերտից, որի շնորհիվ կամ կմեղմեք խռռացնելը կամ ընդհանրապես կազատվեք դրանից:

Թողեք ծխելը - Իհարկե դժվար է, բայց հրաժարվելու դեպքում կրկնակի օգուտ կբերեք ձեր առողջությանը

Ննջասենյակի օդը խոնավեցրեք – Չոր օդը կարող է բերել քթի խոռոչի չորության և հանգեցնել խռռացնելուն: Սենյակային խոնավեցնող նյութեր գնելով կազատվեք խռռացնելուց և շնչառական հիվանդությունների հետ կապված ավելի քիչ խնդիրներ կունենաք: 

Բարձը մոտ 10 սմ ավելի բարձր դրեք – Բացի այդ կան հատուկ օրթոպեդիկ բարձր, որոնք կօգնեն ոչ միայն ազատվել խռռացնելուց, այլև կօգնեն ողնաշարին  հնարավոր բարդություններից խուսափելու համար:  

Մթերքներ և դեղամիջոցներ, որոնց օգտագործման արդյունքում խռռացնում եք 

Ինչ չի կարելի օգտագործել քնելուց առաջ 

1. Ցանկացած սնունդ շատ քանակությամբ, հիմնականում ծանր սնունդ:

2. Կաթնամթերք

3. Սոյա

4. Ալկոհոլ

5. Անքնության դեմ դեղահաբեր

6. Սուրճ

Եթե այնուամենայնիվ մասնագետի կողմից կան նշանակված դեղահաբեր, ապա դրանք օգտագործեք քնելուց մի քանի ժամ առաջ:

Եթե ձեր կոկորդի մկանները թույլ են, ապա կօգնեն մի քանի վարժություններ դրանք ամրացնելու համար

1. 3 րոպե անընդմեջ կրկնեք անգլերենի ձայնավորները ՝/A У I O U/: Վարժությունը կրկնեք օրվա ընթացքում մի քանի անգամ:

2. Լեզուն մոտեցրեք վերին ատամնաշարին , հետո հետ տարեք: Օրվա մեջ վարժությունը արեք մեկ անհամ 3 րոպե տևողությամբ:

3. Փակեք բերանը և որքան հնարավոր է ամուր սեղմեք շրթունքները: Այդպես պահեք 30 վայրկյան:

4. Բացեք բերանը, ստորին ծնոտը քաշեք աջ, պահեք 30 վայրկյան: Որպեսզի հասկանաք, թե ինչպես ճիշտ անել վարժությունը նայեք հայելու մեջ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (13.04.18)
Դիտումներ: 249 | Տեգեր: դեմ, խռռացնելու, պայքարել, Ինչպես | - Վարկանիշ -: 0.0/0