Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 23.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչպես ուտել և չչաղանալ. այդ ամենը հնարավոր է
 
 


   Entertrain.1in.am

Դու ուզում ես նիհարել և դրա համար երեկոյան 6-ից հետո չե՞ս ուտում: Դու ամեն կերպ զսպում ես ուտելու քո ցանկությունը, բայց այդ դեպքում էլ անքնությու՞նն է քեզ տանջում: Այդ դեպքում ուշադիր կարդա այս նյութը, և դու կբացահայտես 7 մթերք, որոնց օգտագործումը երբեք և ոչ մի դեպքում քեզ ավելորդ կիլոգրամներ չի բերի:


Ապուրներ. Ապուրն այն նույն ջրիկ ճաշն է, որը հայտնի է իր քիչ կալորիականությամբ՝ եթե համեմատենք փլավների ու տարբեր տապակաների հետ: Ապուրի բաղադրության մեծ մասը ջուրն է, իսկ այն քիչ բաղադրիչները, որոնցով եփվում է ապուրը, սովորաբար կազմում են բանջարեղենի մի քանի տեսակներն ու ձավարեղենը:Ապուրի «ջրառատ» լինելու շնորհիվ նյութափոխանակության պրոցեսը շատ արագ է կատարվում, ուստի թեթև բանջարեղենային ապուրը, անկախ այն ուտելու ժամից, չի կարող ավելացնել քո քաշը: Կարևոր է չափի զգացումը չկորցնել ու ապուրի մեջ բացառել ցանկացած տեսակի մսամթերք ու ճարպեր:

Կաղամբաթթու. Այս սննդատեսակը մեր բառապաշարի մեջ ավելի հայտնի է «մալականի թթու» անունով: Այս աղցանի մեջ բացարձակ ոչ մի տեսակի ճարպ և յուղ չկա և ուրեմն այն կարելի է օգտագործել անսահմանափակ քանակությամբ, թեև դրա կարիքը չի լինի, որովհետև կաղամբը հագեցնող է: Բացի դրանից, կաղամբը հրաշալի հակաօքսիդանտ է մեր օրգանիզմի համար և իմունիտետի անփոխարինելի աղբյուր հատկապես ձմռանը: Այս աղցանը օգտագործելուց հետո դու անընդհատ ծարավի զգացում կունենաս ու դա հրաշալի է, չէ՞ որ նիհարելու համար շատ ջուրը միայն արագացնում է պրոցեսը:

Գազարի հյութ կամ աղցան. Գազարը հարուստ է բետակարոտինով, որը մեր օրգանիզմի համար ստեղծում է վնասակար միկրոբները վերացնող բջիջներ: Այս արժանիքներից բացի գազարը ունի ևս մեկ հրաշալի հատկանիշ՝ այն ցածր կալորիականությամբ մթերք է ու հատկապես օգտակար է հում վիճակում: Այդ իսկ պատճառով այն քեզ անգամ մեկ գրամ ճարպ չի բերի, եթե դու այն օգտագործես երկու տարբերակով՝ թարմ հյութի տեսքով՝ չմոռանալով հեշտ մարսելու համար ավելացնել երկու կաթիլ բուսական յուղ, և քերիչով անցկացված տարբերակով՝ նորից չմոռանալով ձեթի մի քանի կաթիլ ավելացնել:

Յոգուրտներ. Սա ևս հրաշալի տարբերակ է անհանգստացնող քաղցը հագեցնելու համար: Խուսաքփիր մրգային յոգուրտներից, որովհետև այդպիսինները սովորաբար բարձր կալորիականություն են ունենում, ընտրիր ցածր կալորիականությամբ յոգուրտներ, որոնց ճարպային մասը չի գերազանցի 1,5% -ը ու նաև շաքարի քիչ պարունակությամբ: Այս տեսակի յոգուրտը ունակ է հագեցնել քո քաղցի զգացողթությունը ու նաև օգնել աղեստամոքսային քո համակարգին ավելի արագ ու ճիշտ աշխատել: Չմոռանաս՝ պետք է խուսափել մեկից ավելի յոգուրտ օգտագործելուց, այլապես քո նիհարելու պլանները ջուրը կընկնեն:

Սև բողկ. Հիմա դու պատկերցրեցիր նրա տհաճ հոտը, իսկ ահա եթե դու այն մաքրես, բարակ շերտերի կտրատես ու աղ ցանես և մի կողմ դնես՝ կես ժամ հետո այն ոչ մի տհաճ հոտ չի ունենա: Այս կերպ մշակված բողկը կարող ես բարակ կտրատել ու մի փոքր ձեթ ցողելուց հետո ուտել: Հրաշալի ու առողջարար այս աղցանը քեզ իսկապես երկար ժամանակով կազատի քաղցի զգացողույունից ու երբեք չի վնասի քո կազմվածքին:

Ցիտրուսներ. Ամենաքիչ կալորիաներ պարունակող ցիտրուսը մանդարինն է, որին հաջորդում են նարինջն ու թուրինջը՝ գրեյպֆրուտ: Եթե դու ալերգիա չունես, ուրեմն կարող ես օգտագործել այս մրգերն անսահմանափակ քանակությամբ: Այս ցիտրուսազգիները ոչ միայն չեն ավելացնի քո քաշը, այլ նաև հրաշալի կերպով կբարելավեն քո իմունային համակարգը: Իր մեջ պարունակվող C, E, A վիտամինների, ցինկի և այլ օգտակար նյութերի շնորհիվ այս մրգերից յուրաքանչյուրը նպաստում է նաև մաշկի երիտասարդացմանը: Իսկ թուրինջը նաև բարեհաջող կայրի քո ավելորդ ճարպերը:

Չրեղեն ու ընդեղեն. Այս սննդատեսակները հրաշալի կերպով կհագեցնեն քո «համառ» քաղցը, բացի դրանից, ընկույզի մեջ մեծ քանակությամբ յոդ ու ֆոլիաթթու է պարունակվում, չրեղենի մեջ՝ մեծ քանակությամբ վիտամիններ ու օգտակար նյութեր: Իսկ այս ամենը չեն կարող բարերար ազդեցություն չունենալ քո օրգանիզմի վրա: Բայց չմոռանալ չափի մասին. 100 գրամից ավելին հակացուցված է՝ եթե դու պլանավորում ես նիհարել:



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 27.06.17 | Հեղինակ: Entertrain.1in.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (27.06.17) | Հեղինակ: Entertrain.1in.am
Դիտումներ: 1945 | Տեգեր: Ինչպես, ամենը, այդ, ուտել, հնարավոր, չչաղանալ. | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...