Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 25.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչպես ունենալ թավշյա մարմին՝ առանց ավելորդ մազիկների
 
 
Загрузка...


Եվայից մինչև մեր օրեր (մարմնի անցանկալի մազերի մասին)Եվայից մինչև մեր օրեր (մարմնի անցանկալի մազերի մասին)

Ինչ ուզում եք ասեք, բայց կնոջ մարմնի անցանկալի մազածածկույթը ոչ էսթետիկ երևույթ է, էլ չասած հակահիգիենիկության  մասին: Ահա և մենք ամեն օր ստիպված ենք լինում պայքարել դրանց դեմ:


Դեռևս հին աշխարհի կանայք էին ձգտում ինչ գնով էլ լինի ազատվել խնդրահարույց շրջանների մազերից:
Օգտագործում էին ծակոտկեն քարեր:
Եվայի ամենահանդուգն դուստրերը  իրենց մարմինը պատում էին կավով, որպեսզի այնուհետև հեռացնեին այն անցանկալի մազերի հետ:

Եգիպտուհիներն  այս հարցում բավականին առաջ էին անցել: Նրանք օգտագործում էին ունելի կամ մեղրի և տարբեր բույսերի լուծույթների խառնորդ, որից ստացվում էր պինդ զանգված և որի միջոցով հեռացնում էին  էին անցանկալի մազերը:

Ի դեպ, ենթադրվում է, թե այս գյուտը  պատկանում է թագուհի Նեֆերտիտիին: Չնայած այս մեթոդի շատ ցավոտ լինելուն` այն լայն տարածում ուներ ոչ միայն Եգիպտոսում, այլև Հին Հռոմում, ուր մազերի առկայությունը անվայելուչ էր համարվում:

Ածելիի գյուտի հետ կարծես թե վերջ դրվեց կանանց տառապանքներին, բայց ...ոչ. կանայք նախ անզգուշությամբ վնասում էին իրենց, հետո էլ դժգոհում, որ մազածածկույթն  ածելիից հետո խտանում է:

Այսօր լայնօրեն կիռառվում են էպիլյատորներն ու քսուք դեպիլյատորները. սրանք թեև համեմատած նախորդ բոլոր միջոցների հետ բավականին հաջող են, սակայն ոչ կատարյալ:

Մազածածկույթից ընդմիշտ կարելի է ազատվել ասեղային, լազերային և ֆոտոէպիլյացիաների շնորհիվ, բայց դրանց հետևանքներն էլ դեռևս լավ ուսումնասիրված չեն: Ինչևէ, մեր օրերում թևատակերի և ոտքերի մազահեռացման պարտադիր  լինելը ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում:
Այս գործընթացը     մեր ամենօրյա կյանք է մտել և դարձել է պարտադիր բաղկացուցիչ մարմնի խնամքի համար:
Պահպանեք ձեր մարմնի իդելիական գեղեցկությունը ձեր նախընտրելի եղանակով:
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (29.04.15) | Հեղինակ: erkusov.com W
Դիտումներ: 2651 | Տեգեր: մարմնի խնամք, միայն կանանց համար | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...