RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Ինչպես որոշել մաշկի տեսակը
 


 


   Benice.am

Տարբերում են մաշկի հետևյալ տեսակները.

Նորմալ,
Չոր,
Յուղոտ(Պրոբլեմատիկ),
Կոմբինացված (Խառը),

Հասկանալու համար, թե որ տեսակին է պատկանում Ձեր մաշկը, ծանոթանանք դրանցից յուրաքանչյուրին.

Նորմալ մաշկ
Այս տեսակի մաշկը մեծերի մոտ հազվադեպ է հանդիպում, այն կարելի է տեսնել հիմնականում երեխաների մոտ:

Նորմալ մաշկն ունի վարդագույն երանգ, փափուկ է, հարթ, մաքուր, էլաստիկ: Այն թարմ տեսք ունի, գրեթե անփայլ է, չկան կարմիր հետքեր կամ բորբոքման օջախներ, սև կետեր, կորյակներ կամ թարախաբշտեր:

Շատ կանայք են երազում ունենալ նորմալ մաշկ , որի ամենակարեվոր հատկությունն առաձգականությունն է: Մաշկի այս տեսակը գործնականում անհանգստություն չի պատճառում , լավ է տանում շոգը, ցուրտն ու քամին:  Օճառով լվացվելուց հետո չի ձգվում ու թեփոտվում: Շատերը կարծում են, թե  նորմալ մաշկը խնամքի կարիք չունի, բայց դա այդպես չէ:

Արտաքին տարբեր գործոններն, ինչպես օրինակ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթները, աղտոտված օդը խիստ ազդում են մաշկի վրա: Տարիքի հետ մաշկային ճարպի արտազատումը նվազում է, իսկ մաշկը ջրազրկվում: Ժամանակի ընթացքում  այն կարող է դառնալ  չոր կամ ավելի յուղոտ: Ուստի, եթե Ձեզ բախտ է վիճակվել ունենալ նորմալ մաշկ, մի զլացեք ճիշտ խնամել այն: Դիմակները շատ կարեվոր են դեմքի մաշկի լրացուցիչ խնամքի համար:  Դուք կարող եք տնային պայմաններում պատրաստել դիմակներ նորմալ մաշկի համար:

Չոր մաշկ
Ի տարբերություն նորմալ մաշկի, չոր մաշկ գրեթե չի հանդիպում երեխաների եվ պատանիների մոտ, բացառությամբ որոշ դեպքերի:  Չոր մաշկն ունի վարդագույն-դեղնավուն երանգ, այն բարակ է, նուրբ, մանր ծակոտիներով, ունի թեփոտման հակում: Երիտասարդ տարիքում չոր մաշկը լավ տեսք ունի՝ բացակայում են յուղոտ փայլը, կորյակներն ու պզուկները: Բայց կան նաեվ թերություններ՝ նրա վրա հեշտ են հայտնվում մանր կնճիռներ ու խորը ծալքեր:

Չոր մաշկը հիվանդագին է արձագանքում օճառով  լվացվելուն, որից հետո առաջանում է ձգվածության զգացում: Ցուրտ եվ քամոտ եղանակին կարող են դիտվել կարմրություն ու թեփոտում:  Մաշկի այս տեսակը մանրակրկիտ խնամք է պահանջում, բայց  քանի որ այն հիմնականում զգայուն է, կարող է շատ սուր արձագանքել ոչ ճիշտ  ընտրված խնամքի միջոցներին:

Չոր մաշկը հակված է վաղաժամ ծերացման, ուստի այն կարիք ունի մշտական խոնավեցման: Այստեղ շատ կարեվոր է չափը չանցնել: Պետք չէ օգտագործել յուղոտ եվ ծանր կրեմներ. մաշկը շատ արագ վարժվում է դրանց՝
դադարելով ինքնուրույն խոնավանալ եվ ճարպ արտազատել:  Ավելի լավ է օգտագործեք թեթեվ խոնավեցնող միջոցներ: Մի մոռացեք կիրառել նաեվ տնային պայմաններում պատրաստված դիմակներ չոր եվ թեփոտվող մաշկի համար:

Յուղոտ մաշկ
Յուղոտ մաշկը հանդիպում է հիմնականում երիտասարդների մոտ՝ սեռահասունացման շրջանում եվ մոտ 10% մեծահասակների մոտ: Այն հողագույն է, փայլուն եվ յուղոտ: Ավելի հաճախ դիտվում է դեմքի կենտրոնական հատվածում՝ ճակատի, քթի, կզակի շրջանում: Յուղոտ մաշկին բնորոշ են լայնացած ծակոտիները, այն հաճախ է պատվում  ցանով:

Սա մաշկի ամենապրոբլեմատիկ տեսակն է եվ հաճախ լուրջ անհանգստության պատճառ է դառնում երիտասարդների շրջանում: Յուղոտ մաշկի վրա հաճախ հայտնվում են տարբեր կոշտացումներ եվ թարախաբշտեր: Քթի եվ կզակի վրա լինում են  սև կետեր, դեմքը կոպիտ եվ  կեղտոտ տեսք է ստանում:

Բայց այն ունի նաեվ դրական կողմեր, մաշկային ճարպի ավելցուկը պաշտպանում է մաշկը չորացումից, այն հնարավորինս երկար  է  մնում հարթ եվ առաձգական: Յուղոտ մաշկով մարդկանց մոտ  կնճիռներն ու ծերության մյուս նշանները շատ ավելի ուշ են հայտնվում քան մյուսների մոտ:

Փորձեք կատարել այս հասարակ թեստը: Առավոտյան մինչեվ լվացվելը դեմքն ամբողջությամբ ծածկեք անձեռոցիկով եվ մի փոքր սեղմեք: Եթե անձեռոցիկի վրա հետքերը հայտնվեցին կենտրոնական մասում՝ համապատասխանաբար ճակատին, քթին, կզակին հարող հատվածներում, ապա ձեր մաշկն ավելի շուտ խառն է՝ կոմբինացված: Իսկ եթե նման հետքեր  կան նաեվ այտերին հարող հատվածներում, ապա այն յուղոտ է: Այս դեպքում ձեզ պետք են դիմակներ յուղոտ եվ պրոբլեմատիկ մաշկի համար:

Կոմբինացված մաշկ
Կոմբինացված կամ ինչպես այլ կերպ ասում են՝ խառը մաշկը, ներառում է երկու տեսակ: Դա չոր կամ երբեմն նույնիսկ նորմալ մաշկն է այտերի շրջանում եվ ավելի յուղոտն է՝ T-զոնայում (ճակատ, քիթ, կզակ): Մաշկի այս տեսակն ամենատարածվածն է:

Կոմբինացված մաշկն առողջ եվ  բավական հարթ տեսք ունի, բայց նրա խնամքը հատուկ ջանքեր է պահանջում, քանի որ այն պետք է խնամել ինչպես երկու տեսակի մաշկը: Չոր եվ յուղոտ հատվածների միջեվ մեծ տարբերությունը դժվարեցնում է մաշկի խնամքի միջոցների ընտրությունը: Բայց ներկայումս շատ ընկերություններ առաջարկում են խնամքի միջոցներ հատուկ կոմբինացված եվ խառը մաշկի համար: Դուք կարող եք նաեվ տանը պատրաստել բնական հումքով դիմակներ կոմբինացված մաշկի համար : Հասուն տարիքում խառը տեսակի  մաշկը կարող է փոխվել՝ դառնալով նորմալ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (28.02.18) | Հեղինակ: Benice.am
Դիտումներ: 915 | Տեգեր: տեսակը, մաշկի, Ինչպես, որոշել | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |