Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ |
Ճապոնացի Մասարու Իբուկան բազմակողմանի և շատ շնորհալի մարդ է: Լուրջ գործարար և «Sony»-ի ստեղծողներից մեկը, նա խորությամբ զբաղվել է մանկական հոգեբանությամբ և մանկավարժությամբ և ստեղծել է երեխաների վաղ զարգացման «3-ից հետո արդեն ուշ է» յուրահատուկ մեթոդիկան: Նա միշտ ընդգծել է, որ երեխային զարգացնել պետք է ոչ նրա համար, որպեսզի նա հրաշամանուկ դառնա: «Վաղ զարգացման հիմնական նպատակը դա երջանիկ երեխաների դաստիարակությունն է: Երեխային լավ երաժշտություն են տալիս լսելու և օտար լեզու են սովորեցնում ոչ նրա համար, որ նա դառնա երաժիշտ կամ լեզվաբան: Գլխավորը` զարգացնել երեխայի մեջ նրա անսահման հնարավորությունները, որպեսզի ավելի շատ ուրախություն լինի նրա կյանքում և աշխարհում»,- գրում է նա: Ձեզ ենք ներկայացնում Մասարու Իբուկայի «3-ից հետո արդեն ուշ է» գրքից գլխավոր խորհուրդները: 1. Վաղ մանկությունից երեխային շրջապատեք մարդկության լավագույն ձեռքբերումներով: Լսեք դասական երաժշտություն, ցույց տվեք արվեստի գործեր, կարդացեք գեղարվեստական գրականություն: 2. Հաճախ վերցրեք երեխային ձեռքերի վրա: 3. Փոքրի նման մի խոսեք երեխայի հետ: Ծնված օրվանից երեխայի հետ խոսեք մեծի լեզվով: 4. Պարապեք երեխայի հետ ամեն օր: 5. Մի վիճեք երեխայի ներկայությամբ: 6. Թույլ տվեք երեխային քնել Ձեր մահճակալում: 7. Խրախուսեք այլ մարդկանց հետ երեխայի շփվելու ցանկությունը: 8. Մի արգելեք երեխային իր շահերը պաշտպանել և նույնիսկ վիճել: 9. Մի սահմանափակեք երեխային: Այն ամենը, ինչ երեխան անում է ձեռքերով, զարգացնում է նա ինտելեկտը: 10. Գովացեք և պատժեք զգուշությամբ: Գովացեք գործի համար, հատկապես տղաներին, պատժեք հազվադեպ: 11. Մի պարտադրեք երեխային Ձեր «լավը» և «վատը»: 12. Երեխայի մեջ առաջացրեք և աջակցեք ինչ-որ բանի նկատամամբ հետաքրքրություն: 13. Կրկնեք անցած նյութերը: 14. Երեխային պետք է ոչ միայն մայր, այլ նաև հայր: Ոչ մի սահմանափակում չպետք է լինի երեխայի և հոր շփման մեջ: 15. Մանկական ֆանտազիաները երբեք անիմաստ մի համարեք: 16. Մի վերբերվեք երեխային ինչպես Ձեր սեփականությանը: 17. Զարգացրեք երեխայի մոտ շոշափողական զգացողությունները: 18. Մի գնեք երեխային այն ամենը, ինչ նա խնդրում է: 19. Առաջարկեք երեխային մասնիկներից բաղկացած խաղալիք: Երեխան մեծ ուրախություն է զգում նրանից, որ կարողացել է ինքնուրույն ամեն ինչ հավաքել: 20. Զբոսնեք ոտքով երեխայի հետ: 21. Երբ երեխան ինչ-որ բանով զբաղվում է, մեծ նշանակություն մի տվեք արդյունքին: Նրա համար կարևորի պրոցեսն է, այլ ոչ թե արդյունքը: 22. Մի բռնացեք երեխայի կամքի վրա: 23. Խթանեք երեխայի մոտ ոչ ստանդարտ մտածողությունը: 24. Մինչև երեխային դաստիարակելը պետք է սկզբում դասիարակվեն ծնողները` այսինք Դուք: Եվ վերջում Մասարու Իբուկայի ևս մեկ գերազանց ցիտատ. «Ամենալավ դաստիարակությունը երեխայի համար դա մայրական սերն է: Ծնողների համար ամենագլխավոր զբաղմունքը դա երեխաների դաստիարակությունն է: Եթե նրանք համաձայն չեն դրա հետ, էլ ինչու՞ են երեխա ունեցել»: Տարածել... | |||||||
loading...
Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ, На русском, English, Français, Español, Türkçe, ქართული, فارسی, Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ
Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում
| |||||||
Դիտումներ: 755 | | |