Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչպես է հաշվարկվում վարորդների խախտումների համար նախատեսված բալային համակարգը
 
 
Загрузка...


Վարչական իրավախախտումները հաշվարկելու բալային համակարգը, որն առաջարկվում է արդարադատության նախարարության մշակած օրինագծում, տարածվում է բոլոր վարորդների վրա այն դեպքում, եթե նրանք տուգանվել են կատարած խախտման համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արփինե Հովհաննիսյանը:

«Երկու ծայրահեղություն ունենք. անձ, որը գույք չունի, չի վճարում տուգանքները ու իր համար տարբերություն չկա՝ ինչքան է տուգանվում,  եւ մյուս դեպքում կան վարորդներ, որ մուծում են տուգանքները եւ կարիք չունեն կարգապահություն պահելու: Բալային համակարգով լուծվում է եւ սահմանված կարգով վճարելու խնդիրը, եւ կարգապահ վարելու»,- ասաց նախարարը:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ 5000 դրամ տուգանվելու դեպքում վարորդի հաշվին 10 բալ է կուտակվում: 600 բալից ավելիի դեպքում վարորդը զրկվում է վարորդական իրավունքից: Միեւնույն ժամանակ՝ նա հնարավորություն ունի նվազեցնելու բալերը՝ տուգանքները վճարելով: Իսկ եթե խախտումից հետո երեք ամսվա ընթացքում այլեւս խախտում չի անում, բալերը զրոյանում են: Բալերը զրոյանում են նաեւ յուրաքանչյուր հաջորդ տարվա սկզբում, եթե բալերը չեն գերազանցում 600-ը կամ հենց 600 են:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (13.09.17)
Դիտումներ: 140 | Տեգեր: Ինչպես, համակարգը, բալային, հաշվարկվում, վարորդների, խախտումների, ՀԱՄԱՐ, նախատեսված | - Վարկանիշ -: 0.0/0