RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Ինչպես դառնալ ավելի վճռական և ինքնավստահ
 


 


   LadyNews

Հաճախ լինում է, որ շատերը դժվարությամբ են որևէ որոշում կայացնում: Դա վերաբերվում է ոչ միայն գլոբալ ընտրություններին, ինչպիսինն է, օրինակ, աշխատանքի փոփոխությունը, տեղափոխությունը, այլև մանր, ամենօրյա վիճակներին:

Երբեմն, այս կամ այն որոշման ընդունումը լինում է տանջալի և բարդ, իսկ պատասխանատվությունն ամբողջովին ձեր վրա է լինում: Դա վախենալու է: Եվ, ահա, դուք անքուն գիշեր եք անցկացնում և մտածում ընտրության դրական ու բացասական կողմերի մասին: Երբեմն անվստահությունից և վախից մենք հետաձգում ենք որոշում ընդունումը կամ ամեն ինչ թողնում այնպես, ինչպես կա:

Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես կշռադատված որոշում կայացնել՝ առանց վախի զգացումի:

Ֆիզիկական վիճակ

Որքան էլ հասարակ չհնչի, սակայն ուշադրություն դարձրեք ձեր ֆիզիկական ինքնազգացողությանը: Դժվար թե ձեզ հաջողվի լուրջ, ճիշտ որոշում ընդունել, եթե քաղցած եք կամ հոգնած: Նախևառաջ բավարարեք ձեր առաջնային պահանջմունքները: Թարմ գլխով ավելի հեշտ է ճիշտ մտածել:

Մի կողմ դրեք մանրուքները

Փորձեք ամեն ինչ հեշտացնել: Մի կողմ դրեք ավելորդ և անպիտան մտքերը՝ լուրջ որոշում ընդունելուց առաջ: Մանրուքները վատնում են մեր ուժերը և սպառում մեր էներգիան:

Վերահսկեք ձեր վախերը

Երբեմն որոշումը մեզ դժվար է տրվում ապագայի և հետևանքների վախից: Դուք պետք է գիտակցեք, որ այս վախերի մեծամասնությունը իռացիոնալ են և անհիմն: Իհարկե գոյություն ունեն և արդարացված վախեր, սակայն ամեն դեպքում դուք պետք է ընտրություն կատարեք: Վախերը հաղթահարելու համար գրեք դրանք թղթի վրա և ուշադիր վերընթերցեք: Եթե դրանցից որոշները, իրոք, արդարացված են, մանրակրկիտ գործողությունների ծրագիր կազմեք, թե ինչպես դրանցից ազատվել:

Անկեղծորեն պատասխանեք ինքներդ ձեզ՝ ինչ եք իրականում ցանկանում:

Մարդու վճռականության կարևոր նշաններից է իր նպատակի և ցանկությունների հստակ ձևակերպումը: Հարցրեք ինքներ ձեզ՝ ինչպե՞ս դուք կցանկանայիք ապրել ձեր կյանքը: Քիչ թե շատ պարզ պատասխանի գալու համար, թղթի վրա գրեք, թե ինչ եք ցանկանում: Սկզբում, միգուցե, այդքան էլ հասկանալի չլինի, սակայն շարունակելուն պես ամեն ինչ կհստականա: Օրինակ, ես ցանկանում եմ գրել: Բայց ի՞նչ եմ ես ցանկանում գրել: Ու՞մ համար եմ ցանկանում գրել: Ի՞նչ է դա ինձ տալու և այլն:

Այսպիսի վարժությունից հետո դուք վերջում կգիտակցեք ձեր վերջնական նպատակը, ինչը և կօգնի ձեզ հստակ որոշում ընունել:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (10.08.18) | Հեղինակ: LadyNews
Դիտումներ: 220 | Տեգեր: Ինչպես, ավելի, Ինքնավստահ, դառնալ, Վճռական | - Վարկանիշ -: 0.0/0