Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչպես ազատվել սխտորի տհաճ հոտից
 
 


   

Սխտորը կարող է սննդի համը դարձնել հիասքանչ, սակայն բերանի տհաճ հոտը, որը մնում է այն օգտագործելուց հետո, երբեմն կարող է խնդիր դառնալ: Օհայոյի համալսարանի ամերիկացի հետազոտողները որոշել են պարզել, թե որ սննդամթերքներն են օգնում մարդուն ազատվել սխտորի տհաճ հոտից:

Սխտորի մեջ պարունակվող AMS միացությունը մարսողության ժամանակ չի մարսվում, որի արդյունքում այն օրգանիզմից դուրս է գալիս շնչառական ուղիներով և քրտինքով: Դրանով էլ բացատրվում է այն կայուն հոտը, որը մարդու մոտ առաջանում է սխտոր օգտագործելուց հետո: Այս մասին հաղորդում է Blog.1in.am-ը:


 

Ուսումնասիրության արդյունքում կամավորները հում սխտոր են օգտագործել, որից հետո տարբեր սննդաթերքներ օգտագործել, որոնք պետք է հեռացնեին բերանի տհաճ հոտը: Ստացված արդյունքները ցույց են տվել, որ սխտորի հոտի դեմ ամենից արդյունավետ «պայքարում են» խնձորն ու կիտրոնը, այնուհետև նեխուրը, կանաչ թեյը, մաղադանոսը և սպանախը: Այս բոլոր սննդամթերքներում պարունակվում է պոլիֆենոլ, որը հեռացնում է տհաճ հոտը: Ամենամեծ արդյունքը ստանալու համար մասնագետները առաջարկում են այս սննդամթերքները համատեղել սխտորի հետ:

Նախկինում անցկացված ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ սխտորի հոտի դեմ արդյունավետ պայքարում է նաև կաթը, ընդ որում՝ ճարպազերծված կաթը ավելի մեծ արդյունքներ է գրանցում: 





Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 17.08.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (17.08.17)
Դիտումներ: 2111 | Տեգեր: Ինչպես, հոտից, սխտորի, ազատվել, տհաճ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...