Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչպես արագացնել նյութափոխանակությունը և հեշտությամբ նիհարել
 
 


   168.am

168.am-ը գրում է՝
 

Steptohealth.ru կայքը գրում է, որ մետաբոլիզմը՝ նյութափոխանակությունը, մի խումբ քիմիական ռեակցիաների ամբողջություն է: Դրա արդյունքում՝ կալորիաները, որոնք մենք օգտագործում ենք օրվա ընթացքում, վերածվում են «վառելիքի», որով աշխատում են մեր օրգանները:

Արագ նյութափոխանակությունը նպաստում է քաշի նվազմանը, քանի որ օրգանիզմը սկսում է առավել արդյունավետ այրել կալորիաները, որոնք մենք օգտագործում ենք: Մարդկանց մոտ, ովքեր քիչ են ուտում, նստակյաց կենսակերպ են վարում, սխալ են սնվում կամ տառապում են որոշ հիվանդություններով, ինչպես, օրինակ, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներն են, սովորաբար նյութափոխանակությունն առավել դանդաղ է կատարվում, ինչի արդյունքում օրգանիզմը դժվար է յուրացնում շաքարը, ճարպերն ու կալորիաները: Արդյունքում՝ դրանք հավաքվում են օրգանիզմում՝ առաջացնելով ճարպերի կուտակում, ցելյուլիտի և ավելորդ քաշի առաջացում: Ընդամենը մի քանի փոփոխությունների շնորհիվ հնարավոր է արագացնել նյութափոխանակությունը և սկսել կորցնել ավելորդ կիլոգրամներ:

1. Կարևոր է ճիշտ սնվել: Դանդաղ նյութափոխանակություն ունեցող մարդկանց մեծ մասը սխալ են սնվում: Ակնհայտ է, որ մեծ քանակով ճարպեր պարունակող մթերքների օգտագործումը հանգեցնում է ավելորդ կիլոգրամների առաջացմանը: Բայց բացի ճիշտ սննդից, գոյություն ունեն նաև ճիշտ սննդային սովորություններ, որոնք ևս հանգեցնում են նյութափոխանակության արագացմանը:

2. Նախաճաշն ամենակարևորն է: Երբեք բաց մի թողեք նախաճաշը: Սա ամենակարևոր սովորույթն է, որը կօգնի արագացնել նյութափոխանակությունն ու նիհարել: Երբ մենք նախաճաշում ենք, սկսվում է նյութափոխանակության գործընթացը, մարմինը սկսում է այրել կալորիաները: Բացի դա՝ նախաճաշը հագեցածության զգացում է առաջացնում: Նախաճաշել պետք է արթնանալուց հետո 1 ժամվա ընթացքում:

3. Օրվա ընթացքում մի քանի անգամ կերեք: Եթե ցանկանում եք արագացնել նյութափոխանակությունը, կերեք օրվա ընթացքում 5 անգամ: Եթե դուք շատ քիչ եք ուտում, օրգանիզմն անցնում է տագնապի ռեժիմի՝ սկսելով որքան հնարավոր է՝ շատ կալորիաներ պաշարել՝ հնարավոր սովի դեպքերի համար: Իսկ եթե մենք հաճախ ենք ուտում և փոքր չափերով, մեր օրգանիզմը մշտապես աշխատում է՝ մշակելով սնունդը:

4. Պարբերաբար սպորտով զբաղվեք: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունն առողջ լինելու, արագ նյութափոխանակություն ունենալու և ավելորդ քաշից ազատվելու լավագույն միջոցն է: Նյութափոխանակությունն արագացնելու գործում ձեզ կօգնեն վազքը, ֆիզիկական վարժությունները:

5. Ավելի շատ ջուր խմեք: Օրգանիզմում ջրային հավասարակշռությունը պահպանելն արագ նյութափոխանակություն ունենալու կարևոր բաղադրիչներից մեկն է: Շատ ջուր խմելն օգտակար է առողջության համար, քանի որ այն նպաստում է օրգանիզմի մաքրմանը և տոքսինների հեռացմանը՝ այդ կերպ կանխարգելելով ճարպերի կուտակումը: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ, եթե մեկ բաժակ ջուր խմեք, հաջորդ մեկ ժամվա ընթաքում ձեր նյութափոխանակությունը կարող է արագանալ մինչև 30 տոկոսով՝ այրելով լրացուցիչ 24 կալորիա:

6. Կծու մթերք կերեք: Երբ մենք կծու մթերք ենք ուտում, ավելի շատ կալորիաներ ենք այրում միայն այն պատճառով, որ այն «այրվելու» տպավորություն է ստեղծում: Դրա արդյունքում՝ ակտիվանում են էներգիայի օգտագործման պրոցեսները, նյութափոխանակության ընթացքում սկսում ենք այրել ճարպերը:

 



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 05.03.16 | Հեղինակ: 168.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (05.03.16) | Հեղինակ: 168.am
Դիտումներ: 3400 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...