RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Ինչպե՞ս վարվել, երբ իմ անունով վարկ են վերցրել
 


 


   Աղբյուր

Տեղեկատվական տեխնոլոգիաների նոր հնարավորությունները, ինչպես նաև անանուն կամ գաղտնի գործելու կարողությունը ոչ միայն նոր հնարավորություններով են ապահովել հանրությանը, այլ նաև նոր հորիզոններ են բացել իրավախախտների համար: Հաճախ հանդիպում ենք դեպքեր, երբ իրավախախտները տիրապետում և օգտագործում են այլ մարդկանց անձնական տվյալները՝ ֆինանսական միջոցներ յուրացնելու համար:
 

Անձնական տվյալները կորզելու տարբեր եղանակներ կան: Իրավախախտների մեծամասնությունը օգտվում է մարդկանց դյուրահավատությունից և խրախուսում է նրանց տրամադրել անձնական տեղեկատվությունը կամ բանկային հաշվի/բանկային քարտի տվյալները: Երբեմն պատահում է, որ մարդիկ իրենց անձնական տվյալները վստահում են անծանոթներին՝ կարծելով, որ դա անհրաժեշտ է աշխատանքի տեղավորման, գնում կատարելու, ժառանգություն ստանալու կամ նմանատիպ այլ հարցերի համար: Տիրապետելով ցանկալի տեղեկատվությանը՝ իրավախախտներն առցանց դիմում են վարկային ընկերություններին՝ իրենց զոհի անձնական և բանկային տվյալներով վարկ ստանալու նպատակով: Վարկի գումարը փոխանցելուց հետո նրանք անմիջապես կանխիկացնում են գումարը:

Ինչպե՞ս պաշտպանվել խաբեությունից և ի՞նչ անել, եթե բացահայտել եք, որ Ձեր անունով վարկ են վերցրել:

Նախ և առաջ, խաբեության զոհ լինելու փաստը վաղաժամ արձանագրելը շատ կարևոր է: Դա կարող է բացահայտվել, երբ Դուք ֆինանսական կազմակերպությունից հաղորդագրություն կամ զանգեր եք ստանում վարկի և դրա մարման վերաբերյալ: Նման դեպքում պետք է պարզել, թե ինչ պայմանագրի հիման վրա է վարկատու ընկերության ներկայացուցիչը Ձեզանից պահանջում մարել վարկը: Եթե Դուք չեք ստորագրել պայմանագիրը, ապա կարող եք արձանագրել խաբեության դեպք:

Երկրորդ, հարկավոր է պարզել՝ արդյոք Ձեր բանկային հաշվով կատարվել են անօրեն գործարքներ: Նման տեղեկատվությունը կարող է օգտագործվել հետաքննության նպատակով:

Եթե Դուք բացահայտել եք, որ Ձեր անունից վարկ են վերցրել, անմիջապես կապ հաստատեք ՀՀ ոստիկանության հետ և տպված տարբերակով ներկայացրեք կեղծ գործարքները, որոնք կատարվել են Ձեր անունից: Ոստիկանությունը, ստանալով հայտ խաբեության մասին, ուսումնասիրում է դեպքը և որոշում կայացնում քրեական վարույթ սկսելու վերաբերյալ:

Զոհը պարտավոր է խաբեության միջադեպի մասին տեղեկացնել նաև բանկին և վարկատու ընկերությանը:


Մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ խուսափել խաբեության զոհ դառնալուց.

  1. Ընտրեք գաղտնաբառ, որը դժվար է գուշակել և պարբերաբար թարմացրեք այն (առնվազն 3 ամիսը մեկ):
  2. Օգտագործեք տարբեր գաղտնաբառեր սոցիալական ցանցերի, էլեկտրոնային փոստի և օնլայն բենքինգի համար:
  3. Մի ուղարկեք Ձեր գաղտնաբառը և մուտքի կոդը այլ մարդկանց էլեկտրոնային փոստով:
  4. Ձեր բանկային հաշվի, օնլայն բենքինգի գաղտնաբառի կամ անցակոդի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը անհասանելի պահեք այլ անձանց համար:
  5. Ակտիվացրեք SMS ծանուցման ծառայությունը Ձեր հաշվով կատարվող բոլոր գործարքների համար:
  6. Մի դիմեք անծանոթների օգնությանը վճարումներ կամ այլ գործարքներ կատարելիս:
  7. Մի տրամադրեք Ձեր անձնական տեղեկատվությունը, օրինակ ՝ նույնականացման համարը այլ անձանց՝ առանց հիմնավոր պատճառի:
  8. Համակարգիչը պաշտպանեք գաղտնաբառով և պարբերաբար թարմացրեք ծրագրերը:
  9. Երբեք մի բացեք անծանոթների կողմից ուղարկված կասկածելի էլեկտրոնային նամակները:
  10. Բարձրացրեք Ձեր և շրջապատողների իրազեկվածությունը անձնական տեղեկատվության անվտանգության ոլորտում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (11.07.18) | Հեղինակ: Աղբյուր
Դիտումներ: 385 | Տեգեր: Իմ, վարվել, անունով, վարկ, Են, Երբ, Վերցրել, Ինչպե՞ս | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...