Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչպե՞ս է նա քեզ վերաբերվում. մի քանի պարզ նշան
 
 
Загрузка...


Հաճախ երիտասարդ աղջիկներն ու կանայք իրենց հարց են տալիս, թե ի՞նչ է իրենց մասին մտածում այն երիտասարդը, որի հետ հանդիպում են: Այս հարցի պատասխանը հեշտ չի ստանալ: Կանայք հաճախ են ցանկալին իրականության տեղ ընդունում, իսկ եթե մի բան այնպես չէ, ապա անմիջապես հիասթափվում են: Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել, ավելի լավ է միանգամից ինքդ քեզ խոստովանես, որ նա այնքան էլ տարված չէ քեզնով, որքան քեզ թվում է:
 
Ինչպե՞ս է նա քեզ վերաբերվում. մի քանի պարզ նշան
 
Երիտասարդը քեզ լավ է վերաբերվում, եթե...
 
* չի մոռանում պայմանավորվել հաջորդ հանդիպման մասին,
* առաջինը չի հրաժեշտ տալիս,
* երբեմն «նեղանում է»:
 
Աղջիկը լավ է վերաբերվում երիտասարդին, եթե...
 
* զբոսնելիս աշխատում է համաքայլ ընթանալ,
* հաճախ է լինում վարսավիրանոցում,
* հաճախ կարմրում է,
* շուտ է նեղանում,
* զբոսնելու հրավեր ստանալիս չի վախենում վատ եղանակից, անձրևից ու ցրտից:
 
Մի քանի խորհուրդներ աղջիկներին
 
* Քո ընտրյալին երբեք մի ասա, որ ձանձրանում ես առանց նրա. ձանձրացող կինն անհետաքրքիր է:
 
* Անընդհատ մի կրկնիր՝ «Դու ինձ արդեն չես սիրում». դու կարող ես նրան համոզել դրանում:
 
* Դիտողություն մի արա լացակումած տոնով, մի՛ աշխատիր ցույց տալ, որ դժբախտ ես նրա պատճառով: Տղամարդկանց դուր չի գալիս «տառապյալ» կինը: Իսկ եթե շատ ես ուզում լաց լինել, դա արա առանց հեկեկոցների:
 
* Սիրելիիդ քո սեփականությունը մի համարիր. թո՛ղ այն համոզմունքը, որ քո սերը նրան պարտավորեցնում է, սերը որպես զենք մի գործադրիր: 
 
* Սիրած տղամարդուց մի՛ պահանջիր այնպիսի արարքներ, որոնք հակառակ են տղամարդու բնույթին:
 
* Չափից դուրս կասկածամիտ մի եղիր. դա զզվեցնում է և ձանձրացնում: Մի՛ փորձիր ամեն գնով պարզել, թե որտեղ է նա եղել երեկ երեկոյան: Մի անգամ արտասանված «ստում ես»-ը կարող է պատճառ դառնալ, որ նա իսկապես սկսի ստել:
 
* Խուճապի մեջ մի ընկիր, եթե քո ընտրյալը դեռ ամուսնանալու մասին չի խոսում: Շտապողականությունն այս գործում կործանարար է:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (13.03.16)
Դիտումներ: 972 | Տեգեր: երկուսով | - Վարկանիշ -: 0.0/0