Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչպե՞ս ազատվել տարիքային բծերից
 
 
Загрузка...


Տարիքային բծերը վերացնելու համար ժողովրդական միջոցներն առաջարկում են կիտրոնի հյութ, սոխ, խնձորի քացախ, հալվեի (ալոէ) հյութ, տզկանեփի ձեթ, ձիթայուղ, վարունգ, պապայա, նարնջի հյութ, սխտոր, խտուտիկ, բողկ, հազրեվարդի ձեթ, վարդի ջուր:

Տնային միջոցներն օգնում են ազատվելու դարչնագույն բծերից, որոնք հայտնվում են տարիքի հետ: Այդ բծերն առաջանում են հիմնականում պարանոցին, ճակատին, դեմքին, մեջքին, ձեռքերին և ոտքերին: Այդ բծերն առաջանում են նաև արևի տակ երկար անպաշտպան մնալուց: Արևի ճառագայթները մաշկի տվյալ հատվածի մելանինը չեզոքացնում են, դա էլ նպաստում է տարիքային բծերի առաջացմանը:

Ստորև ներկայացնում ենք այն ժողովրդական միջոցները, որոնք համարվում են արդյունավետ տարիքային բծերի դեմ պայքարելու գործում:


Կիտրոնի հյութ

Կիտրոնը հայտնի է  իր սպիտակեցնող հատկությամբ և օգտագործվում է մաշկի խնամքի համար նախատեսված քսուքներում և դիմակներում: հարկավոր է օրը երկու անգամ դեմքի բծերին քսել լիմոնի հյութ: Ըստ հետազոտությունների՝ 6-8 շաբաթ անց բծերը կանհետանան  մաշկից:


Սոխ և խնձորի քացախ

Հավասար քանակությամբ սոխի հյութը և խնձորի քացախը խառնել իրար և բամբակի խծուծով քսել տարիքային բծերին: Այս միջոցն արդյունավետ կլինի, եթե այն օգտագործեք 5-6 ամիս:


Խնձորի քացախ

Մի քանի կաթիլ քացախն ավելացրեք մեկ բաժակ ջրին և խմեք: Համի տեսանկյունից այն ավելի հաճելի դարձնելու համար ավելացրեք մեղր:


Հալվեի (ալոէ) հյութ

Հալվեն իր օգտակար հատկություններով արդյունավետ է նաև մաշկային խնդիրները լուծելու հարցում: Այն ոչ միայն այրվածքներն է բուժում , այլև շատ արդյունավետ է տարիքային բծերից ազատվելու համար:

Պարզապես վերցրեք թարմ հալվեի տերև, քամեք նրա հյութը և այն քսեք բծերին:


Տզկանեփի ձեթ

Տարիքային բծերի հարցում մյուս լավագույն ժողովրդական միջոցը տզկանեփի ձեթի օգտագործումն է: Բամբակը թրջել տզկանեփի ձեթի մեջ և այն քսել տարիքային բծերին օրը երկու անգամ՝ մի քանի ամիս տևողությամբ:


Ձիթայուղ և քացախ

Մի լիքը գդալ քացախը խառնել նույն չափաքանակով ձիթայուղի հետ և քսել մաշկի վրա առաջացած տարիքային բծերին, թողնել կես ժամ: Կես ժամից լվանալ մաշկը տաք ջրով:


Վարունգ

Վարունգի հյութը կամ վարունգի շերտերը կարող են Ձեզ օգնել ազատվել այդ տհաճ բծերից:


Նարնջի հյութ և խնձորի քացախ

2 կամ 3 ճաշի գդալ նարնջի հյութը խառնել կես գդալ խնձորի քացախի հետ, այնուհետև այս խառնուրդը քսել բծերին մոտ մեկ ամիս: Ցանկալի արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա:


Սխտոր

Սխտորի խյուսը համարվում է արդյունավետ տարիքային բծերից ազատվելու համար:


Թան և լոլիկ

Թանը և լոլիկի հյութը հավասար չափաքանակով խառնել իրար  և քսել տարիքային բծերին: Շուտով Դուք ականատես կլինեք դրական փոփոխություններին:


Խատուտիկ

Ապացուցված է, որ խատուտիկի ցողունը բուժում է բազմաթիվ մաշկային հիվանդություններ: Պարզվում է՝ այն արդյունավետ է նաև տարիքային բծերից ազատվելու համար:


Բողկ, քացախ, կիտրոնի հյութ և հազրեվարդի ձեթ

Խառնել իրար հավասար չափաքանակով կիտրոնի, բողկի հյութերը, հազրեվարդի ձեթը և քացախը: Բամբակը թրջել այս խառնուրդի մեջ և քսել տարիքային բծերին: Այս գործընթացը ոչ միայն մաքրում է մաշկը, այլև սպիտակեցնում է այն:


Ստվեր

Նրանք, ովքեր արևի վտանգավոր շրջանում գտնվում են տանը կամ շինության ներսում, երբեք տարիքային բծերի խնդրին չեն առնչվում: Իսկ եթե մաշկի վրա ունեք տարիքային բծեր, ապա պետք է դրանք ծածկեք արևից, որպեսզի դրանց գույնն ավելի չմգանա:








Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (08.12.16)
Դիտումներ: 2537 | Տեգեր: բծերից, տարիքային, ազատվել, Ինչպե՞ս | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...