Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչու՞ են որոշ կանայք վախենում մեքենա վարել
 
 


   

Մեքենա վարելու վախը հոգեբանական խնդիր է, որն առաջանում է ոչ միայն սկսնակների, այլ նաև փորձառու վարորդների մոտ:  Բայց, որպես կանոն, այդ վախն ավելի հաճախ առաջանում է սկսնակ վարորդների մոտ, այն հիմնականում պայմանավորված է սեփական ուժերի հանդեպ անվստահությամբ ու վարելու փորձի բացակայությամբ: Ճիշտ է, ուսումնական դասընթացների ժամանակ կինը ղեկին իրեն միանգամայն վստահ է զգում, բայց դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ իր կողքին նստած հրահանգիչը  ցանկացած պահի կարող է իրեն «ապահովագրել»: Բայց երբ կինը մեն-մենակ է հայտնվում մեքենայի ղեկին, վախ է առաջանում:
 

Կինը ղեկին


Պատահում է նաև, որ որոշակի փորձ ձեռք բերելուց և մի քանի ամիս շարունակ վարելուց հետո է կին վարորդի մոտ վախ առաջանում: Դա կարող է առաջանալ ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով: Մեքենա վարելու վախը կարող է կախված լինել նաև կնոջ խառնվածքից: Այդ վախը կարող է նաև լինել հետևանք այն բանի, որ կինը մյուս վարորդներին սկսում է ընդունել որպես վտանգի աղբյուր:

Կանանց մեծ մասը չի կարողանում բացատրել, թե հատկապես ինչից է վախենում: Ընդհանրապես վախենում են հատկապես նրանից, ինչի համար մանուկ հասակում բարկացել են նրանց վրա, օրինակ` չի' կարելի կոտրել խաղալիքը, չէ՞ որ դու աղջիկ ես… Կանայք սովորաբար այսպես են մտածում. §Իսկ եթե ճանապարհի կեսին մեքենան փչանա, ի՞նչ պետք է անեմ¦: Վթարային իրավիճակներում հայտնվելիս նրանք խուճապահար են լինում: Եթե տղամարդն է թույլ տալիս ճանապարհատրանսպորտային պատահար, նրան կարեկցում են, իսկ կին վարորդների հասցեին ինչ ասես, որ չեն ասում. «Տանը նստեիր», «Քո տեղը խոհանոցն է, ու՞ր ես խցկվում»… Այդ պատճառով էլ կինը ճանապարհին իրեն անվստահ է զգում:

Վարելու հետ կապված վախը հաղթահարելու համար փորձագետները խորհուրդ են տալիս.


1.    Ինչքան էլ վախենաք,  աշխատե՛ք մեքենա վարել ոչ միայն անհրաժեշտության դեպքում: Քանի որ հազվադեպ ուղևորությունները ոչ միայն չեն ավելացնի ձեր փորձառությունը, այլև ավելի կխորացնեն ձեր վախը:

2.    Առաջին ուղևորություններն աշխատե՛ք դանդաղընթաց մեքենայով կատարել: Դա կավելացնի ձեր վստահությունը:

3.    Եթե, այնուամենայնիվ, ճանապարհին դուք խառնվել եք իրար և չգիտեք ի՞նչ անել, ու՞ր գնալ, համարձակորեն կա՛նգ առեք և միացրե՛ք «վթարայինը»: Ինչքան էլ կողքից ձեզ վրա բարկանան և ազդանշան միացնեն, դուք հանգի՛ստ նստեք և կողմնորոշվե՛ք` ինչ խնդիր կա և ի՞նչ պետք է անել:

4.    Կարևոր է նաև, որ ճանապարհին չզայրանաք: Շատ հնարավոր է, որ ձեր ճանապարհը փակեն, նյարդայնորեն ազդանշաններ տան: Լավ կլինի, որ այդ ամենին չարձագանքեք և հանգիստ շարունակեք ձեր ճանապարհը: Չէ՞ որ ճանապարհին դուք ունեք նույն իրավունքները, ինչ տղամարդիկ:

Ձեզ բարի երթ՝ առանց վախի  զգացումի:







Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 19.02.13

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (19.02.13)
Դիտումներ: 3775 | Տեգեր: կանայք, Հոգեբանական, ավտոաշխարհ, մեքենա վարել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...