Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Ինչու՞ է նա պարբերաբար աղ շաղ տալիս բնակարանում. պատճառը իմանալով՝ գուցե դու էլ կկիրառես
 

 


   

Աղը մեր օրերում էժան միջոց է, որը կարելի է նաև որպես մաքրող միջոց օգտագործել, առավելևս, որ կոմերցիոն մաքրող միջոցները հագեցած են վնասակար քիմիական նյութերով:

Աղը կանխում է մրջյունների տարածումը

Պարզապես աղ լցրեք պատուհաններին և այն մասերում, որոնք մրջյուններն օգտագործում են տուն մտնելու համար: Աղը նաև նվազեցնում է խոնավությունը տանը:


Աղը՝ որպես պղնձե, արծաթիյա և արույրե բնական ողորկիչ

Պղնձե, արծաթյա և արույրե իրերը չմաքրելու դեպքում գունաթափվում են: Դրանից խուսափելու համար կարող եք աղ օգտագործել: Աղով և խնձորի քացախով խառնուրդ պատրաստեք և սրբեք մակերևույթները մինչև դրանք փայլեն: Այս բնական միջոցով կմաքրեք կեղտը և բծերը:


Աղը՝ տան և ավտոմեքենայի պատուհանները մաքրելու բնական միջոց

Մի քանի ճ. գ. աղ և 1 գալոն տաք ջուր խառնեք: Այս խառնուրդը կարող եք օգտագործել պատուհանները մաքրելու և բծերը վերացնելու համար: Արդյունքը երկար կմնա:


Լվացարանակոնքը նորից փայլեցրեք

Ոչ մեծ քանակությամբ աղով և տաք ջրով խառնուրդ պատրաստեք, այն օգտագործեք լվացարանակոնքի համար:


Մաշկը երիտասարդացրեք

Աղի, լավանդայի եթերայուղի և ձիթապտղի յուղի խառնուրդն օգտագործեք ձեր մարմնի համար, մի քանի րոպե սպասեք և տաք ջրով լոգանք ընդունեք: Մաշկը կերիտասարդանա, արագ և արդյունավետ պիլինգ կստացվի:


Վարագույրների և գորգերի գույնի վերադարձում

Արդյունքի համար մեկ լվացք պետք կլինի: Գործվածքը դրեք աղաջրի մեջ (խտացած): Լուծույթի մեջ թրջված կտորով սրբեք գորգերը, շերտավարագույրները:


Ատամների բուժում

Եթե ատամի ցավ կամ բերանի խոց ունեք, մի քիչ աղ լցրեք տաք ջրի մեջ, մեկ րոպե սպասեք մինչև աղը լուծվի, լուծույթով ողողեք բերանը: Դա բերանը ողողելու բնական հեղուկ է, որը հրաշալի արդյունք է ապահովում:


Ատամների սպիտակեցում և բերանի խոռոչի հիգիենա

Հավասար քանակի կերակրի սոդա և աղ վերցրեք ատամների սպիտակեցնող միջոց ստանալու համար: Խառնուրդն օրվա ցանկացած ժամի օգտագործեք:


Լավացրեք հագուստի լվացքի արդյունքը

Մի քիչ աղ լցրեք վերջին լվացքի մեջ հագուստը կծկվելուց պաշտպանելու համար: Դա առանձնակի օգտակար է, եթե հագուստը չորացնում եք արևոտ օրը: Հագուստը իդեալականորեն մաքուր և փափուկ կլինի:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain






Տարածել...
 

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 17.06.17

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (17.06.17)
Դիտումներ: 2057 | Տեգեր: գուցե, պարբերաբար, տալիս, պատճառը, բնակարանում., Ինչու՞, Նա, իմանալով՝, աղ, շաղ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...