RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Ինչու՞ է երեխան քաշում ուրիշի մազերը եւ ի՞նչ անել՝ այդ վարքագիծը վերացնելու համար
 


 


   impoqrik.am

Մազ քաշելը, հարվածելը, կծելը, ճմկթելը միջոցներ են, որոնցով երեխան դրսևորվում է և փորձում վերահսկել  շրջապատող միջավայրը: Այս վարքագծի պատճառները տարբեր են. ամենահավանական բացատրությունը հետևյալն է՝ երեխան ուզում է ուշադրություն գրավել՝ արձագանք ստանալու համար:

Այդահո նահանգի Պոկատելոյի համալսարանի կլինիկական հոգեբան, պրոֆոսոր  Մարկ Ռոբերտսը կարծում է, որ երեխան հիմնականում քաշում է մեկ ուրիշի մազերը, որպեսզի տհաճ երևույթը  դադարեցնի: Օրինակ՝ երբ վերցնում են իր խաղալիքը, վրա է հասնում և քաշում վերցնողի մազերը: Այսկերպ նա դադարեցնում է իր համար տհաճ երևույթը:

Այս վարքագծի դրսևորման մեկ այլ պատճառ կարող է լինել երեխայի՝ իրերը տարբերակելու ճանաչողական հմտությունը: Հնարավոր է նաեւ՝ նա քաշում է մազերը, որպեսզի վերահսկի տվյալ իրավիճակը:

Վերջապես, եթե Ձեր փոքրիկը քաշում է իր սեփական մազերը, հնարավոր է՝ նա կամ հիասթափված է, կամ ձանձրացած, կամ ունի նյարդային խնդիր: Այդ պարագայում խորհրդակցեք բժշկի հետ:

Ի՞նչ անել, եթե երեխան քաշում է մազերը.

Ցույց  տուր  փոքրիկին, որ մազ  քաշելու  տարբերակը  չի աշխատում: Ցույց տուր փոքրիկին, որ մազ քաշելով ոչնչի չի հասնի: Օրինակ՝ եթե երեխան քաշում է խաղընկերոջ մազերը՝ խաղալիքը խլելու համար, վերադարձրեք խաղալիքը ընկերոջը:

Կանխարգելիր վարքագիծը: «Մազ քաշոցի չենք խաղում, մազ քաշելը ցավեցնում է». այս նախադասությունները հաճախ կրկնեք, եթե փոքրիկը չի դադարեցնում մազ քաշելու սովորույթը: Որպես ծայրահեղ միջոց՝ կանգնեցրեք պատժի:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (20.07.18) | Հեղինակ: impoqrik.am
Դիտումներ: 209 | Տեգեր: եւ, այդ, վարքագիծը, անել՝, ուրիշի, Ի՞նչ, Ինչու՞, մազերը, երեխան, քաշում | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...