Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 23.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչու չի կարելի սիրով զբաղվել ցնցուղի տակ (չափահասների համար)
 
 
Загрузка...


1. Վայր կընկնեք

Քանի որ լոգախցիկում ամենուրեք օճառապատ է, ձեզնից մեկն ու մեկը ինչ-որ պահի կհամտեսի դրա հետևանքը: Կսայթաքի, կընկնի գետնին, կկոտրի ոտքը կամ կվնասի դեմքը: Լոգարանի սալիկապատ հատակը տան ամենավտանգավոր տեղերից է: Այն լոգարանային սեքսը կդարձնի վտանգավոր ձեռնարկ:


2. Դուք չեք կարողանա հարմար դիրք ընտրել

Քանի որ զուգընկերները հիմնականում հասակներով տարբեր են, ձեզ համար անհավատալիորեն դժվար կլինի ընտրել այնպիսի դիրք, որ երկուսիդ համար էլ հարմար լինի: Դուք ստիպված կլինեք մատների ծայրերի վրա ձգվել վեր, իսկ զուգընկերը՝ ցավալու աստիճան ծալի ծնկները: Հանուն ինչի՞:


3. Ջուրը մաքրում է խոնավությունը

Այն փաստը, որ դուք կլինեք ամբողջովին թաց, կարող է հետաքրքիր թվալ, բայց դա ֆարս է: Ջուրը կսրբի հեշտոցի բնական խոնավությունը, արդյունքում՝ երկուսի համար կարող է ցավոտ լինել: Դա տեղի է ունենում ավելի հաճախ, քան կարծում եք:


4. Դա նման է միջնադարյան կտտանքի

Փորձեք լոգասենյակում ծնկի գալ եւ օրալ սիրել ձեր զուգընկերոջը: Դուք կհասկանաք, թե ինչ է դժոխքը: Որքա՞ն կարող եք դիմանալ՝ ծնկները հենած սալահատակին: Էլ չենք ասում, որ հոսող ջուրը կլցվի ձեր աչքերը եւ բերանը: Գրողը տանի, այդպես կարելի է նույնիսկ շնչահեղձ լինել:


5. Ձեզնից մեկը միշտ կմրսի

Ցնցուցը հարմարանք է մեկ մարդու համար: Դժվար թե ձեր ունեցածն այնպիսի չափերի լինի, որ երկու մարդ կարողանան տեղավորվել ջրի հոսքի տակ: Այնպես որ, կամ պետք է անընդհատ փոխարինեք իրար, ինչը կշեղի գործից, կամ էլ մրսեք:


6. Օճառ

Եթե օճառաջուրը թափանցի սեռական օրգաններ, եւ դուք սկսեք «մաքրել» այն՝ հետ ու առաջ անելով, դժոխային ցավը ապահովված կլինի:


7. Տղամարդկանց եւ կանանց լոգանքի ցուցումները տարբեր են

Երբ ձեր մազերը թրջվեն, դուք պետք է լվաք գլուխը, ապա չորացնեք այն: Տղամարդուն հերիք է ցնցուղի տակ կանգնել 4-5 րոպե, իսկ կնոջը հարկավոր կլինի 20: Այնպես որ, դուք կարող եք փչացնել ձեր առավոտը, եթե որոշեք սեքսով զբաղվել ցնցուղի տակ:


8. Դա դժվար է

Ցնցուղի տակ սեքսով զբաղվել հնարավոր է միայն կանգնած: Ամբողջ սեռական ակտի ընթացքում ոտքի վրա դիմանալը ծանր փորձություն է:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (23.11.16)
Դիտումներ: 4241 | Տեգեր: զբաղվել, ցնցուղի, սիրով, (չափահասների, չի, ԻՆՉՈՒ, համար), տակ, կարելի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...