Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 25.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչով է հատկապես օգտակար ձուն
 
 


   Okvitamin.org

Ձվի վնասակար հատկությունների մասին (խոլեստերին, աղիքային վարակներ, վնասակար ճարպեր) բավական հաճախ է խոսվում, սակայն նրա օգտակար հատկություններն անտեսվում են: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ձվի ամենաօգտակար հատկությունները:

Խոլին
Այս քիմիական նյութի մասին, ցավոք, շատ բան հայտնի չէ, սակայն դրա բաղադրությունը նպաստում է նյարդային համակարգի կայունացմանը, բարելավում է հիշողությունն ու գլխուղեղի աշխատաքը: Այն մեծ քանակությամբ պարունակվում է ձվերում և հատկապես կարևոր է ապագա մայրիկների համար, քանի որ հղիության ընթացքում դրա մի մասն անցում է փոքրիկին:

Սննդարար նյութեր
Ձվերն անչափ հարուստ են A, D, E, B12 վիտամիններով, ինչպես նաև երկաթով ու կալցիումով:

Ոսկորները, եղունգներն ու մազերը
Վերոնշյալ բոլոր վիտամինները, հատկապես՝ վիտամին D-ն, շատ օգտակար են ոսկորների, եղունգների ու մազերի համար: Պարբերաբար ձու ուտելով կարելի է ազատվել ոսկորների, եղունգների ու մազերի հետ կապված բազմաթիվ խնդիրներից:

Աչքերը
Ձվերը հարուստ են նաև լյուտեինով ու զեակսանտինով, որոնք անհրաժեշտ են աչքերը արևի ճառագայթներից պաշտպանելու համար:

Պրոտեիններ
Բոլորն էլ հայտնի է, որ ձվերը պրոտեինի լավագույն աղբյուրն են, սակայն շատերն են մոռանում դրա մասին: Այս մթերքը հեշտությամբ կարող է փոխարինել մսին ու կաթին, նույնիսկ եթե որոշել եք բուսակեր դառնալ:

Նիհարել
Ձվերը հագեցնում են օրգանիզմը շատ ավելի լավ, քան միսը, կաթնամթերքը և առավել ևս բանջարեղենն ու հացահատիկները: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախաճաշին երկու ձու ուտելու դեպքում հագեցվածության զգացումն ավելի երկար է պահպանվում և մարդն օրվա ընթացքում ավելի քիչ կալորիա է օգտագործում, ինչն էլ նպաստում է նիհարելուն:

Սակայն հարկ է հիշել, որ ամեն ինչ պետք է լինի չափավոր: Ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել ձվի գործածությունը, սակայն անհրաժեշտ է այն անպայման ներառել ամենօրյա սննդակարգի մեջ:



Տարածել...
 

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 05.04.18 | Հեղինակ: Okvitamin.org

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (05.04.18) | Հեղինակ: Okvitamin.org
Դիտումներ: 278 | Տեգեր: օգտակար, հատկապես, ձուն, ինչով | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...