Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչո՞ւ պետք է կինը գլուխը ծածկի եկեղեցում
 
 


   qahana.am

– Ինչո՞ւ պետք է կինը գլուխը ծածկի եկեղեցում:

– Սուրբ Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված իր առաջին թղթում գրում է, որ կինը պարտավոր է գլուխը ծածկել աղոթելիս, որովհետև «… վայե՞լ է կին արարածին գլխաբաց աղոթքի կանգնել Աստծու առաջ» (Ա Կորնթ. 11: 5, 13): «… կինը պարտավոր է քող դնել գլխին, հրեշտակների  պատճառով» (Ա Կորնթ. 11: 10): Ինչպես տեսնում ենք, կնոջ գլուխը ծածկելը եկեղեցում ունի ավետարանական լուրջ հիմնավորում: Ավետարանական այս պատգամի գործադրումով կանայք ու աղջիկները ցուցաբերում են հնազանդություն, խոնարհություն ու համեստություն ոչ միայն առաքելական խոսքին, այլ հենց ուղղակի Աստծուն, քանի որ ավետարանական յուրաքանչյուր տող ու պատգամ գրվել է Աստծո Սուրբ Հոգով:

Եթե մենք ունենք պատկառանք ու երկյուղ Աստծո տուն մտնելիս, որքան ևս առավել պետք է պատկառանքով ու խոնարհությամբ ծածկենք մեր գլուխը Նրա առջև աղոթելիս, Ում ահից «քերովբեները թևասքողվում են, սերովբեները սարսելով ամփոփվում իրենց մեջ, իսկ տերություններն ու պետությունները չեն համարձակվում նայել», – ասում է Ս. Խոսրով Անձևացին` երկրորդելով  սուրբ Պողոս առաքյալի` վերը նշված խոսքը: Բացի դրանից շատ խորհրդավոր ու գեղեցիկ է, երբ Պատարագի խորհրդի ժամին եկեղեցում աղոթքի կանգնած կանայք ու աղջիկները գխաշոր են կրում:

Ուստի կանայք և աղջիկները, չպիտի խորշեն եկեղեցում գլխաշոր կրելուց, խոնարհաբար ծածկեն իրենց գլուխները Աստծո առջև աղոթելիս, որպեսզի Նա, տեսնելով նրանց հնազանդությունը, ունկնդիր լինի նրանց աղոթքներին և կատարի նրանց բարի ու ազնիվ խնդրանքները:



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 11.09.16 | Հեղինակ: qahana.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (11.09.16) | Հեղինակ: qahana.am
Դիտումներ: 3415 | Տեգեր: եկեղեցում, ծածկի, Կինը, Ինչո՞ւ, գլուխը, պետք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...