Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչի մասին խոսել աղջկա հետ
 
 
Загрузка...


Երևի թե շատ տղաներ հայտնվել են այնպիսի իրավիճակում, երբ չեն կարողացել կողմնորոշվել, թե ինչի մասին է պետք խոսել աղջկա հետ: Նման իրավիճակում չհայտնվելու համար ներկայացնում ենք ձեզ 17 թեմա, որոնց շուրջ կարող եք խոսել աղջիկների հետ…

Կինո.

Ունիվերսալ թեմա է: Սկսեք «իսկ դու կինոթատրոնում ֆիլմ նայել սիրում ես»՛ հարցից և հետագայում կիմանաք, թե ինչ ժանրի ֆիլմեր է նա նախընտրում, հետևու՞մ է արդյոք կինոաշխարհի նորություններին: Դա էլ հիմք կհանդիսանա իրեն ավելի լավ ճանաչելու համար:


Հետաքրքրություններ.

Օրինակ՝ դուք սիրում եք հեծանիվ քշել կամ երգեր եք գրում: Առաջին դեպքում կարող եք ձեր սիրելի աղջկան հրավիրել հեծանիվներով զբոսանքի կամ խոստանալ, որ կսովորեցնեք իրեն հեծանիվ քշել: Երկրորդ դեպքում կարող եք կազմակերպել երաժշտական երեկո և իրեն նվիրված երգ կատարել, այս դեպքում նա հաստատ կհալչի: Ամենակարևորը չմոռանաք հարցնել, թե ինչ է սիրում ձեր զրուցակիցը, հակառակ դեպքում դուք սխալ տպավորություն կթողնեք միայն ձեր մասին պատմելով:


Գրականություն.

Եթե աղջիկը սիրում է ընթերցել, ապա ձեր բախտը բերել է: Դա շատ երկար և հետաքրքիր զրույցի առարկա կարող է դառնալ: Ի՞նչ է նա կարդացել վերջերս: Ո՞րն է իր սիրելի գրողը: Կարող եք պատմել նաև ձեր կարդացած գրքերի մասին, եթե նրան հետաքրքրի, խոսք տվեք, որ կտաք այդ գիրքն իրեն կարդալ:


Թանգարաններհիշարժան վայրեր.

Յուրաքանչյուր քաղաքում այդպիսի բազմաթիվ տեղեր կան: Հետաքրքրվեք ձեր քաղաքի պատմությամբ և անհրաժեշտ պահին կարող եք փայլել գիտելիքներով: Օրինակ՝ իսկ դու գիտե՞իր, որ այս տանն ապրել է Իսահակյանը, Մանսուրյանը և այլն:


Վնասակար սովորույթներ. (բայց դա կոպիտ ասած)

Խոսեք նրա «աղջկական» սովորույթների մասին, ինչպիսիք են՝ ուշանալը, իրեր կորցնելը և այլն: Կարևորը՝ արեք դա հումորով և սիրով:


Փող.

Խոսեք տարբեր ապրանքների գների մասին, տեսեք, թե նա ինչ կարծիք ունի ֆինանսների հարցում: Սակայն պետք չէ շատ խորացնել այս թեման, նա կարող է մտածել, թե ժլատ եք ու գծուծ: Դուք կարող եք սննդի գներից զրույցն անցկացնել նրան, թե ինչ է նա սիրում ուտել:


Ուտելիք.

Բացի նրանից, որ դուք կիմանաք, թե ինչ է նա սիրում, պատկերացում կունենաք, թե որտեղ նրան հրավիրել, նաև կիմանաք՝ արդյո՞ք նա ճաշ եփել կամ թխվածք թխել գիտի: Չնայած համոզված եղեք, որ աղջիկների մեծամասնությունը պատրստել սովորում է միայն այն ժամանակ, երբ գտնվում է այն մեկը, ով արժանի է, որ նա սովորի դա անել:

 


Զբոսանքներճանապարհորդություններ.

Կարող եք պատմել ձեր վերջին ճանապարհորդության մասին: Հարցրեք, թե որն է նրա սիրելի երկիրը, քաղաքը, զբոսայգին…


Մեքենաներ.

Հետաքրքրվեք՝ արդյոք վարում է նա մեքենա թե ոչ, եթե ոչ, ապա խոստացեք, որ մի օր նրան մաստեր կալսս կմատուցեք, իհարկե եթե ինքներդ քշել գիտեք: Իմացեք, թե ինչ մեքենաներ է նա սիրում, հետաքրքրվում է արդյոք նոր մոդելներով և այլն: Այս դեպքում դուք կարող եք նաև ձեր մասին պատմել:


Ուսում և աշխատանք.

Իմացեք, թե ինչպես է նա պլանավորում իր ապագան, միգուցե ձեր պլանները համընկնում են…


Հանգիստ.

Ինչով է նա զբաղվում ազատ օրերին: Ոչ մի դեպքում չմեղադրեք իրեն, նույնիսկ եթե նա ամբողջ օրը հեռուստացույի արջև պառկած է անցկացնում:


Սպորտ.

Ինչ մարզաձև է նա սիրում, զբաղվում է արդյոք սպորտով…միգուցե մի օր միասին թենիս կամ այլ խաղ խաղաք:


Առողջություն.

Այստեղ կարող եք մի քիչ փիլիսոփայել, սակայն սահմանների մեջ, որպեսզի աղջկա քունը չտանի: Եվ չմոռանաք հարցնել, թե որն է նրա գեղեցկության գաղտնիքը:


Կրոն.

Սա շատ երկար և խորը զրույցների առարկա կարող է դառնալ, սակայն միայն այն դեպքում, եթե ձեր զրուցկիցը խորը և հետաքրքիր մարդ է, հարառակ դեպքում կարող եք ծիծաղալի թվալ:


Հարաբերություններ.

Սա երևի թե ամենաօգտակար զրույցը կլինի: Կարող եք իմանալ, թե ինչ տիպի տղաներ է սիրում, ինչը երբեք չի ների (սուտ,խանդ,դավաճանություն)


Երեխաներ.

Փոքր եղբայրներ, քուրեր, ուղղակի ծանոթներ: Կարող եք խոսել երեխաների հետաքրքիր արտահայտությունների ու մտքերի մասին: Եվ հետո դա ձեզ էլ ավելի կբարձրացնի աղջկա աչքերում:


Հագուստ.

Չմոռանաք ասել, որ նա միշտ անկրկնելի է: Ինչպես գիտեք, հագուստը մարդու արտահայտման ամենակարևոր միջոցներից է, հետևաբար դա շատ բան կարող է ասել ձեր սիրելիի հայցքների և ճաշակի մասին:
 

Slaq.am 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (18.11.16)
Դիտումներ: 925 | Տեգեր: հետ, մասին, աղջկա, խոսել, ինչի | - Վարկանիշ -: 0.0/0