Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչի՞ է ընդունակ լավատեսությունը
 
 


   

Մարդկանց համար կարեւոր է տեսնել ու ընկալել իրավիճակը, որը հնարավոր է փոխել, եթե նրանք լավատես լինեն: Մտածեք եւ հիշեք դժվար պահերը, իսկ հիմա՝ այն իրադարձությունները, որոնք իսկապես ձեզ լավ հնարավորություն են տվել շնորհիվ այն բանի, որ դուք պահպանել եք լավատեսությունը: Քանի որ հենց դրանում է պատճառը, որի շնորհիվ դուք հասել եք ցանկալի արդյունքի: Փորձեք պարզել պատճառը, դրա ընկալումը կտա ձեր հարցի պատասխանը: Այնուհետեւ գիտակցությունը ինքը կսկի աշխատել ձեզ համար, քանի որ լավատես լինելը ձեզ միայն օգուտ կտա:

Հավատացեք, որ կարող եք կառուցել ձեր ապագան

Դժվար պահերը սովորաբար կոտրում են մեր մարտական ոգին՝ մեզ տրամադրելով նրան, որ ապագայում մեզ միայն վատ բաներ են սպասվում: Այդ պահերին նաեւ սթրեսն է միանում, բայց դուք պետք է հավատաք ինքներդ ձեզ: Հավատը ստիպում է ոգեշնչվել, ինչպես նաեւ որոշում է, թե որքանով եք դուք ինքնավստահ: Հավատը որպես լավատեսություն է գործում եւ դա ամենակարեւորն է: Հենց հիմա մտածեք, ինչ կարելի է փոխել վատից դեպի լավը: Մի քննարկեք ձեր հնարավորությունները , պարզապես ձեռնամուխ եղեք: Հավատացեք, հնարավոր է ստեղծել ձեր ապագան այնպես, ինչպես ցանկանում եք, եւ եթե ինչ-որ բան այնպես չստացվի, միշտ ժամանակ կա այն շտկելու:


Փնտրեք ձեռքբերումների իմաստը

Երբ մենք ինչ-որ բանի հասնում ենք, մենք գիտենք, որ մենք կարող ենք դա նորից անել, եթե անգամ դժվար պահեր ենք ապրում: Ձեռքբերում ունենալու զգացողությունը խոսում է այն մասին, որ մենք ունակ ենք հասնել նրան, ինչ ուզում ենք: Այն ցույց է տալիս մեզ ինչ-որ բան անելու մեր կարողությունը: Փնտրեք այնպիսի բաներ, որոնք կարող են ձեզ երջանիկ դարձնել, որոնք ձեզ հետաքրիր են, եւ եթե ինչ-որ բան այնպես չստացվի, կարող եք փոխել:
Իրեր՝ լավատեսի համար
Կազմեք այն կարեւոր մարդկանց ու իրերի ցուցակը, որոնք ձեզ թանկ են եւ սրտին մոտ: Հնարավոր է, որ այնտեղ լինեն որոշ մարդիկ, անգամ՝ ընտանիքի անդամներ: Կազմեք նաեւ ձեր ձեռքբերումների ցուցակը: Ամեն անգամ, երբ դուք կտեսնեք, որ կյանքի դժվար պահերը ձեզ համար անցանկալի իրավիճակների են վերածվում, կարդացեք այդ ցուցակը՝ ամեն օր երջանիկ լինելու համար: Կհարցնեք՝ ինչի՞ համար: Ձեր կողմից կազմված այդ ցուցակը կհիշեցնի ինչպես եք ապրել անցյալ տարիներին: Քանի որ երջանիկ լինելու բազմաթիվ միջոցներ կան, եւ թող որ ոչ մի վատ իրադարձություն չազդի ձեր կյանքի վրա:


Ոգեշնչման փնտրտուք

Լավատես դառնալու լավագույն միջոցներից մեկը ոգեշնչում գտնելն է: Մեզնից յուրաքնչյուրի համար դրանք տարբեր մարդիկ եւ իրերե են: Ոգեշնչումը կարող է հրաշքներ գործել եւ մարդու կյանքը փոխել հաշված րոպեների ընթացքում: Կարդացեք մարդկանց պատմությունները, որոնք անցել են փորձությունների միջով, բայց հասել են հաջողության, քանի որ հավատացել են իրենց ուժերին եւ հոգով ամուր են եղել: Այդպիսի պատմություններն ու գրքերը շատ են , դրանք կօգնեն գնահատել ձեր հնարավորություններն ու, անկասկած, լուծումներ գտնել:

Մեր կարծիքով՝ այս խորհուրդները կօգնեն ձեզ ցանկացած իրավիճակում լավատես մնալ: Լավատեսությունը դա այնպիսի զգացողություն ու հոգեվիճակ է, որն ազդում է մեր կյանքի մեծ մասի վրա: Համբերությունը, հավատը, վճռականությունն աշխատում են նրանց համար, ովքեր հիմնավում են նրանց վրա: Եթե դուք ամեն ինչ լավ եք արել, ապա շուտով ձեր ցանկացածը կունենաք:


Աղբյուրը՝ Creu

NEWS.am STYLE



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 24.01.13

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (24.01.13)
Դիտումներ: 4346 | Տեգեր: լավատեսություն, հոգեկան հավասարակշռություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...