Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Ինչ վտանգներ են ի հայտ գալիս, երբ տղան կամ աղջիկը վաղ են սկսում սեռական կյանքը
 

 


   

Ժամանակակից երիտասարդները սեռական կյանքով ապրում են ավելի վաղ տարիքում: Հոգեբաններն ուսումնասիրել ու պարզել են, որ վաղ սեռական կյանքը միայն երկու դրական կողմ ունի՝ անչափահասի ինքնագնահատականի ժամանակավոր աճը և սիրված լինելու պահանջի բավարարումը, որի կարիքը հիմնականում զգում են աղջիկներն ու սեռական մերձեցումն ընդունում որպես սիրված լինելու ապացույց:

Սակայն հոգեբանները նշում են, որ այս պահանջների բավարարումը կարելի է ստանալ նաև կոլեկտիվ շփումներից, իսկ վաղ սեռական կյանքը չհասունացած օրգանիզմի և անկայուն հոգեբանության համար պարունակում է մի շարք ռիսկեր: Ամենամեծ ռիսկը հղիությունն է: Որքան էլ տարօրինակ թվա, թեև անչափահասի օրգանիզմը ֆիզիկական սիրուն պատրաստ է, վերարտադրողական գործառույթին դեռ պատրաստ չէ: Դա է պատճառը, որ վաղ սեռական հարաբերությունների հետևանքով ավելի հաճախ են գրանցվում վաղաժամ ծննդաբերություններ, վիժումներ ու բորբոքային հիվանդություններ:

Պարզվել է նաև, որ 15 տարեկանում սեռական կյանք մտած աղջիկների մոտ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հավանականությունը երկու անգամ մեծ է, քան 19 տարեկանում սեռական կյանք մուտք գործածների մոտ: Անչափահասների մոտ արհեստական վիժումներից առաջացած բարդություններն ավելի լուրջ են լինում, ավելի շատ են հանդիպում նաև սեռավարակները, այդ թվում՝ ՄԻԱՎ-ն ու ՁԻԱՀ-ը:

Վաղ սեռական կյանքը ունի նաև հոգեբանական վտանգներ: Սեքսոլոգները պնդում են, որ մինչև 18 տարեկանը կանոնավոր սեռական կյանքը դանդաղեցնում է մտավոր ու ֆիզիկական զարգացումը: Սեռական հարաբերությունը սթրեսային ազդեցություն ունի աճող օրգանիզմի հոգեկան ու նյարդային համակարգի վրա, որի հետևանքով առաջանում են դեպրեսիաներ, կախում թմրանյութերից ու ալկոհոլից, իսկ երբ այս ամենը չի տալիս անհրաժեշտ հանգստությունը, գրանցվում են նաև ինքնասպանություններ:



Տարածել...
 

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 05.04.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (05.04.18)
Դիտումներ: 291 | Տեգեր: Երբ, աղջիկը, հայտ, կամ, վտանգներ, Են, ԳԱԼԻՍ, ԻՆՉ, Վաղ, տղան | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...