Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչ պետք է իմանան տղամարդիկ՝ առաջին ամուսնական գիշերվա ընթացքում սխալներից խուսափելու համար
 
 


   

Կյանքում լինում են պահեր և օրեր, որոնցից կախված է ոչ միայն ընտանիքի բարեկեցությունը, այլև՝ այն հարցը, թե այդ ընտանիքն ընդհանրապես կպահպանվի՞ թե ոչ: Դրանց թվին է դասվում ամուսնական առաջին գիշերը: Ինչո՞ւ: Բարդ հարց է: Մինչ այդ հարցին պատասխանելը փորձենք մի փոքրիկ նախաբան կազմել:

Պատկերացնենք ուտեստներով լի սեղան, որի շուրջ նստած մարդիկ տարբեր ախորժակով ու խանդավառությամբ օգտվում են սեղանի բարիքներից: Մեկն օգտվում է դանակ-պատառաքաղից, գիտի էթիկետի կանոնները, քաղաքավարի է ու ամեն ինչ չափի մեջ է անում: Մեկ ուրիշին բոլորովին չի հետաքրքրում, թե իր մասին ինչ կմտածեն կամ ինչ կխոսեն: Նա ուտում է մեծ ախորժակով, մատները լպստելով խժռում է խորտիկները, ֆսֆսացնում ու ճպճպացնում: Մենք երկու օրինակ բերեցինք, բայց պատկերացրեք, թե որքան տարբեր մարդիկ կարող են լինել սեղանի շուրջ: Հիմա մտովի սեղանի մասին բերված օրինակը պատկերացրեք առաջին գիշերվա դեպքում:

Առաջին գիշերվա ընթացքում մի քանի խնդիր է առաջանում, որոնց լուծումից կախված է ապագա ընտանիքի ապագան: Նախ՝ այդ գիշերը պետք է լիովին սթափ լինել: Միայն սթափ մարդը կարող է սեր, տակտ, հարգանք արտահայտել առաջին գիշերվա ընթացքում:

Հարսնացուների մեծ մասը սթրես են ապրում առաջի գիշերվան նախորդող ժամանակահատվածում: Իսկ եթե կույս չեն, դրան qումարվում է նաև ամոթի ու նյարդայնության լրացուցիչ չափաբաժին: Նրանց համար ապագան մշուշոտ է ու անհասկանալի. Դռները փակվեցին, երիտասարդներն առանձին են: Ի՞նչ անել: Լույս անջատե՞լ, թե՞ ոչ: Ինքնուրույն հանվե՞լ, թե՞ սպասել, որ դա անի ամուսինը: Ի՞նքը կգրկի ու կտանի դեպի անկողինը, թե՞ ինքն առաջինը կնետվի վերմակի տակ: Եթե նորապսակները իրար սիրում ու հարգում են, ամեն ինչ ի վերջո լավ կլինի: Բայց վատ չի լինի, որ նաև տեդեկացված լինեն:

ճիշտ է, հարցեր ու դժվարություններ շատ կարող են առաջանալ, սակայն հիմնականը միշտ վերաբերում է բուն մերձեցմանը: Որքան էլ անփորձ լինի տղան, բնազդը նրան հուշում է, թե ինչ պետք է անել, սակայն կա մի դժվարություն. դա այն է, որ տղաների  մեծամասնությունն առաջին մերձցման ժամանակ անհամբեր սպասում է, թե արդյո՞ք ինչ-որ «պատեշի» է հասնելու, թե՞ ոչ: Կամ էլ մի այլ հարց է առաջանում: Իսկ եթե այն չլինի, ի՞նչ պետք է անել: Պատկերացրեք այն տղայի վիճակը, որի ուղեղում ավելի շատ այն միտքն է, որ սիրի ու լիարժեք զգա առաջին գիշերվա քաղցրությունը, լարված սպասում է արյան հետքերի հայտնաբերմանը: Կան դեպքեր, երբ  կուսաթաղանթը մերձեցման ընթացքում չի պատռվում, կամ թեև ինչ-որ չափով խանգարում է, բայց ձգվում է ու պահպանվում մինչև առաջին երեխայի ծնունդը: Եվ, ի վերջո, պատահում են նաև մանկական տարիքի վնասվածքներ կամ սեռական հասունացման ընթացքում վիրաբուժական միջամտությունների անհրաժեշտություն:







Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 09.06.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (09.06.17)
Դիտումներ: 855 | Տեգեր: ԻՆՉ, խուսափելու, իմանան, սխալներից, ընթացքում, Ամուսնական, գիշերվա, տղամարդիկ՝, պետք, առաջին | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...