/Օգտակար խորհուրդներ - Ինչ ուտել-խմել, չուտել-չխմել շոգ եղանակին և ինչու " />


Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 21.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչ ուտել-խմել, չուտել-չխմել շոգ եղանակին և ինչու
 
 


   

Շոգ եղանակին ամենահեշտը սննդային թունավորման ենթարկվելն է: Հենց այս ընթացքում են գրանցվում ամենաշատ սննդային թունավորումների դեպքերը (չհաշված բոլորի սիրելի Ամանորը): Պատճառը անտանելի շոգն է, տոկսիկացված սնունդը ու եղանակին զուգահեռ աճող վիրուսներն ու ինֆեկցիաները:

Շոգ եղանակին միակ փրկությունը օդորակիչներն են, լողավազանը կամ սառը լոգանքը: Բայց անտանելի շոգից փրկվելու և օրգանիզմը հնարավոր թունավորումներից զերծ պահելու այլ միջոցներ էլ կան: Այս հարցում մենք ինքներս մեզ կարող ենք օգնել ճիշտ սննդակարգով: Ահա այն մթերքներն ու սննդատեսակները, որոնք խորհուրդ է տրվում և խորհուրդ չի տրվում օգտագործել ամռանը կամ շոգ եղանակներին (եթե դուք ձմեռային արձակուրդները կորոշեք անցկացնել Կարմիր ծովի ափին, +38  աստիճան տաքության ներքո): Եվ այսպես սկսենք.


Ուտել-խմել

  1. Մրգեր ու բանաջարեղեն: Մրգերն ու բանջարեղենը պարունակում եմ մեծ քանակությամբ հակաօքսիդատներն, որոնք դանդաղեցնում են թթվայնության արտադրությունը օրգանիզմում: Իսկ բջջանքը խոչընդոտում է հանքանյութերի ու ճարպանյութերի մարսման գործընթացին:
  2. Կանաչեղեն: Կանաչին, օգնում է օգտակար տարրերի ձևավորմանը, մասնավորապես արյան մեջ, ինչի արդյունքում օրգանիզմի վրա անտանելի շոգի ազդեցությունը մեղմանում է:
  3. Ցիտրուսներ:  Սրանք շոգ եղանակին պարզապես փրկություն են: Ցիտրուսը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C: Շոգին օրգանիզմը օգտագործում է նորմայից շատ վիտամին C: Այդ պատճառով դուք պետք է օրգանիզմին օգնեք, որպեսզի դրա քանակությունը չիջնի նորմայից:
  4. Կարմիր չոր գինի: Այս գինու տեսակը օգնում է օրգանիզմին չեզոքացնել վնասակար ու անպետք նյութերը: Արդյունքում օրգանիզմը ավելորդ էներգիա չի ծախսում այդ գործընթացը իրականացնելու համար:
  5. Կանաչ թեյ ու հանքային /չգազավորված/ ջուր: Այս երկուսի ազդեցությունը շատ պարզ է: Դրանք շոգին առաջացող ծարավը հագեցնելու լավագույն միջոցներն են, որոնք փրկում են օրգանիզմը ջրազրկումից:

Չուտել-Չխմել

  1. Տապակած, խորոված միս: Մասնավորապես մարսողության համար ծանր են խոզի ու ոչխարի միսը: Դրանք մեծ քանակությամբ էներգիա են խլում օրգանիզմից,  լարվածության մեջ են գցում ստամոքսը, ինչի հետևանքով այն ավելի շատ էներգիա է ծախսում մարսման գործընթացի ժամանակ: Սրան գումարվում է շոգը, ինչը արդենիսկ թուլացնում է ձեր օրգանիզմը
  2. Ձկնեղեն: Ցանկալի չեն նաև յուղով կամ ճարպով հարուստ ձկնատեսակները: Ձկան միսը նույնպես դժվարմարսելի է:  Շոգ եղանակին ձկնեղենը օրգանիզմում նորայից շատ բարձրացնում է թթվայնությունը: Կարող է առաջացնել խնդիրներ ստամոքսիցավեր առաջացնել, մասնավորապես նրանց մոտ, ովքեր ունեն  ստամոքսի խնդիր:
  3. Սուրճ:  Առավոտյան սուրճը դեռ օրվա ընթացքում կհասնի դուրս գալ օրգանիզմից, սակայն ցերեկային ժամերին օգտագործվող սուրճը, մասնավորապես շոգ եղանակին բառի գրեթե ուղիղ իմաստով քայքայում է ձեր օրգանիզմը ու առաջացնում է ջրազրկում: Շատեը նկատած կլինեն, որ սուրճ խմելուց հետո միանգամից ծարավը իրեն զգացնել է տալիս:  Հիմա արդեն գիտեք, թե ինչու:



Տարածել...
 

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 13.04.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (13.04.18)
Դիտումներ: 98 | Տեգեր: եղանակին, ուտել-խմել, չուտել-չխմել, ԻՆՉ, ԻՆՉՈՒ, շոգ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...