Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Ինչ ֆիլմեր պետք է դիտեն երեխաները
 

 


   liana-82

 Կենդանացված հեքիաթը

Հենց որ արտասանվում է «մուլտֆիլմ» բառը, փոքրիկները ոևքան ուժ ունեն, նետվում են դեպի հեռուստացույցը, քանի որ մուլֆիլմըկենդանացած հեքիաթն է:Մանկական գիտակցության համար մուլտֆիլմը մտացածին չէ, այլ կենդանացած իրականություն, և բոլոր հերոսներն էլ նրա համար գոյություն ունեն, այդ պատճառով շատ դժվար է էկրանից կտրվելը: Բաըց մանկան աչքերի համար դա մեծ ծանրաբեռնվածություն է:Դրա հետ մեկտեղ, փոքրիկի մոտ դեռ կազմավորված չէ նյարդային համակարգը, նրանք չեն կարողանում երկար ժամանակ կենտրոնացնել ուշադրությունը: Ընդ որում երեխան սեփական կամքով չի կարողանում հեռանալ էկրանից, քանի որ այնտեղ կատարվածը գերում է նրան:

Մուլտֆիլմը երեխային դաստիարակելու միջոց է: Անկասկած, մուլտֆիլմի իրադարձությունները փոքրիկի մտածելակերպը և երևակայությունն են զարգացնում, կազմավորում նրա աշխարհահայցքը:Մուլտֆիլմի հերոսները փոքրիկին սովորեցնում են շփվել աշխարհի հետ, ձևավորում են չարի և բարու պատկերացումը, սովորեցնում են հաղթահարել դժվարությունները:Երեխաները միշտ իրենց նույնականացնում են գլխավոր հերոսների հետ: Այդ պատճառով կարևոր է հետևել, թե ինչ մուլտֆիլմ է նայում երեխան:

Վատ օրինակ    
Ցավոք ժամանակակից մուլտֆիլմերում չեն պահպանվում տարրական բարոյական օրենքները, հեքիաթները վտանգավոր են   երեխայի դեռևս չձևավորված գիտակցության համար: Մուլտֆիլմը վտանգավոր է երեխայի համար եթե.

  • գլխավոր հերոսնեն իրենց ագրեսիվ են պահում, շրջապատին վնաս են հասցնում (սպանում են կամ վիրավորում են, ավտոմեքենաներ են պայթեցնում)
  • հերոսները կյանքի համար վտանգավոր վարքագիծ են դրսևորում. վազում են տանիքների վրայով, թռչում բարձրությունից...
  • անհարգալից են վերաբերվում մարդկանց, կենդանիներին, բույսերին
  • հերոսները ծաղրում են հիվանդներին, թույլերին, ծերերին
  • հերոսները անհամակրելի են և ակնհայտորեն այլանդակ
Հոգեբանները ասում են, որ նման մուլտֆիլմերը փոքրիկի մեջ անհամապատասխան վերաբերմունք են հրահրում: Ավաղ, երեխային հնարավոր չէ լրիվ զերծ պահել նման մուլտֆիլմեր դիտելուց: Ծնողները մետք է նրանց սովորեցնեն տարբերել լավ մուլտֆիլմերը վատերից: Հարկ է երեխայի հետ քննարկել սյուժեն, բացատրել, թե ինչ է կատարվում հերոսների հետ, վերլուծել նրանց վարքագիծը: ԵՎ առավել ևս հետևել , որ փոքրիկը մեծերի համար նախատեսված մուլտեր չդիտի:

Մասնագետները խորհուրդ են տալիս ծամանակ առ ծամանակ խաղալ <սիրելի մուլտֆիլմերը>, քանի որ ծանոթ հերոսների օգնությամբ կարելի է խաղերի մեթոդով երեխային բացատրել, թե ինչպես պետք է պահի այս կամ այն իրավիճակում: Փոքրիկները հաճույքով են կերպարանափոխվում սիրելի հերոսների ձևով և անմիջապես նման խաղերում ազատվում են կուտակված ագրեսիայից, պայքարում են վախերի դեմ և լուսում են իրենց մանկական խնդիրները:

Ֆիլմադարան 

Ձեր ֆիլմադարանում պարտադիր պետք էլինեն հետևյալ մուլտերը.

  • ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ. դրանք օգնում են փոքրիկին իմաստավորել իրավիճակը, հասկանալ այն, անհրաժեշտ եզրակացություններ կատարել, ինքն իրեն կողքից նայել
  • ԶՎԱՐՃԱԼԻ. այնտեղ շատ են երաժշտությունն ու կատակները: Սյուժեները երգիծական են: Այդ մուլտֆիլմերի երգերը փոքրիկները հեշտությամբ են սովորում, իսկ հետո կարող եք միասին երգել:
  • ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ. այսօր հանրահայտ մուլտերը պատմում են օվկիանոսի գաղտնիքները, հնագույն պատմություններ, կենդանիների կյանքը:Դրանք տարբեր ուղղվածություն ունեցող փոքրիկ հանրագիտարաններ են:
  • Եթե փոքրիկը հիվանդ է կամ նոր է առողջացել, նրա մետ կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ կան, վերջերս սթրես է տարել, ուրեմն հարկ է մուլտերի դիտումը նվազագույնի հասցնել:Այն պետք է լինի առավելագույնս խաղաղ, հաճելի ցածր երաժշտություն ունենա,գեղեցիկ հերոսներով:Հարկ է ընտրել կարճամետրաժ ֆիլմեր, իսկ բազմասերիանոցները կամ երկարները պետք է դիտել մի քանի անգամ:
  • Քննարկել երեխայի հետ նրա տեսածը:Հնարավոր է, փոքրիկն ինչ որ բան ճիշտ չի հասկացել կամ վախեցել է ինչ-որ բանից: Կարևոր է ժամանակին այդ ամենը բացատրել: Հիշեք`տեսողական կերպարները երեխայի հոգեկան աշխարհի վրա ավելի ուժեղ է ազդում, քան լսողականը:
  • Հեռուստափորձը բավարար չէ երեխայի անհատականության լիարժեք զարգացման համար:Մուլտֆիլմ դիտելիս երեխան սուզվում է հույզերի աշխարհը,նա գործողությունների ազատությունից զուրկ է: Իսկ հույզերը կուտակելով` կարող են պայթունավտանգ իրավիճակ ստեղծել: Այդ պատճառով էլ շատ կարևոր է հերթագայել ակտիվ և պասիվ հանգիստը և թույլ չտալ , որ փոքրիկը նստի մնա հեռուստացույցի առջև:
  • Կենդանի շփումները մի փոխարինեք մուլտեր դիտելով: Ցավոք մուլտֆիլմերը այսօր հեռուստադայակ են դարձել: Փոքրիկը զգում է, որ ծնողները հեռուստացույցը միացնում են, որպեսզի իրենից հանգստանան: Իսկ նրա համար շատ կարևոր է կենդանի շփումը:
  • Լավ մուլտֆիլմը պետք է երեխայի համար պարգևատրում լինի, ոչ թե ամենօրյա տաղտկալի վիճակ: Շաբաթը գոնե մեկ անգամ ողջ ընտանիքով մուլտֆիլմ դիտեք: Դուք հիանալի դրական զգացումներ կունենաք և, միարժամանակ, ավելի լավ կճանաչեք ձեր երեխային: 
ԿԱՐԵՎՈՐ Է.
  • Մինչև 1,5 տարեկանն ընդհանրապես ցանկալի չէ հեռուստացույց դիտել:
  • Մինչև 2 տարեկանն օրական 5 րոպեից ավելի ցանկալի չէ, որ երեխան  հեռուստացույց դիտի
  • 2-3 տարեկան` օրական 10 րոպեից ոչ ավելի
  • 3-5 տարեկան` օրական 15-17 րոպեից ոչ ավելի
  • 5 տարեկան և բարձր` մինչև 30 րոպե
Ի ԴԵՊ

Երեխաների ընկալունակության հիմնական ուղին կինեստատիկն է(շարժողականը):Երեխայի ուղեղը ձայնն ու պատկերը ավելի արագ են ընկալում, քան երեխան շարժվում է, խաղում: Իսկ դա,  նույնիսկ ամենավառ մուլտիկը, ավաղ, տալ չի կարող:   



Տարածել...
 

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 30.05.18 | Հեղինակ: liana-82

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (30.05.18) | Հեղինակ: liana-82
Դիտումներ: 59 | Տեգեր: պետք, երեխաները, ՖԻԼՄԵՐ, դիտեն, ԻՆՉ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...