Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 25.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին
 
 


   

    Երկքաղաքացիների զինապարտությունը 

Երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է կատարեն հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու իրենց սահմանադրական պարտականությունը ինչպես պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու,այնպես էլ կամավոր հիմունքներով պայմանագրային զինվորական ծառայության անցնելով:Վերոնշյալը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի 1-ից հետո`առանց սահմանված կարգի ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու,այլ պետության  քաղաքացիություն ընդունած կամ ստացած,ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունից  միակողմանի հրաժարված ՀՀ քաղաքացիների վրա:

        
  Երկքաղաքացիների պարտադիր զինվորական ծառայությունը 
 
 <<Զինապարտության մասին>> ՀՀ օրենքի 3.1 հոդվածի համաձայն` ՀՀ քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից,եթե մինչև ՀՀ քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս,քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս,քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն`բացառությամբ ՀՀ կառավարության սահմանած պետությունների: Այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից,անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե`ոչ: Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքներից և վարժական հավաքներից:

 


ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ  ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ   ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ   
 

2003թ. դեկտեմբերի 17-ին ընդունվել է <<Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին>> օրենքը: Օրենքի նպատակն է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2011 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներից պարտադիր վճար մուծելու դիմաց ազատել նրանց քրեական հետապնդումից, տրամադրել զինվորական գրքույկ և հաշվառել պահեստազորում: 

Օրենքի գործողության ոլորտը .
Օրենքի կարգավորումը տարածվում է այն ՀՀ երբևէ ներկա և նախկին քաղաքացու վրա, որը չի ծառայել ՀՀ զինված ուժերում կամ օրենքով նախատեսված հիմքերով չի ազատվել կամ չի ստացել զինվորական ծառայությունից տարեկեըում: Այսինքն` զինվորական ծառայություն չանցնելը հավասարազոր է դրանից խուսափելուն,անկախ այն հանգամանքից. Անձը ենթարկվել է զինվորական հաշվառման, թե`ոչ,ստացել է սահմանված կարգով զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագիր, հանդիսանում է ՀՀ քաղաքացի և այլն:

   


Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը  Հայաստանի Հանրապետությունում

Պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան արական սեռի զորակոչիկները և մինչև 35 տարեկան առաջին խմբի պահեստազորի սպաները, ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի`խաղաղ պայմաններում : 
Շարքային կազմի զորակոչը և զորացրումը կատարվում է հանրապետության նախագահի հրամանագրով`տարին երկու անգամ`ապրիլ-հունիս և հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: 
Պահեստազորի սպաների զորակոչը և զորացրումը կատարվում է հանրապետության նախագահի հրամանագրով սահմանված ժամկետում: Զորակոչի տարեկետում ստացող սպաների կատեգորիաների ցանկը հաստատում է կառավարությունը:

 Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո բոլոր զորակոչիկները պարտավոր են ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նրանք հաշվառված են:
              
 

Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը և տարեկետումը 

 Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է`

•    հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին`հանվելով զինվորական հաշվառումից.
•     այն քաղաքացին,ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է ՀՀ պաշտպանության զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ,և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է. 
•     քաղաքացին կառավարության որոշմամբ.
•    մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելն այլ պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության անցած քաղաքացին. 
•    գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին 
•    եթե նա զբաղվում է մասնագիտական,գիտական կամ մանկավարժական գործունեությամբ: 
 

 Տարեկետում պարտադիր զինվորական ծառայությունից տրվում է
• ընտանեկան դրության կապակցությամբ 
• առողջական վիճակի պատճառով


Կարդալ ավելին ԱՅՍՏԵՂ
 






Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 24.09.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (24.09.16)
Դիտումներ: 893 | Տեգեր: ԻՆՉ, կարևոր, մասին, Հայաստանում, իմանալ, զինվորական, ծառայության, պարտադիր | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...