Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Ի՞նչ պետք է իմանալ վարսահարդարիչ գնելիս
 

 


   Erkusov.com

Դուք որոշել եք վարսահարդարի՞չ գնել: Իսկ ի՞նչ պետք է իմանալ մինչև խանութ գնալը:

Առաջին. ինչի՞ համար է այն ձեզ պետք: Պարզապես մազերը չորացնելո՞ւ, մազերը չորացնելու և դրանց ծավալ հաղորդելո՞ւ, թե՞ հատուկ սանրվածք ունենալու համար: Նշվածից ելնելով՝ վարսահարդարիչները լինում են 3 տեսակի: Առաջինը ամենահասարակներն են՝ մեկ գլխիկով, որը կարելի է անվանել կոնցենտրատոր: Երկրորդը դիֆուզոր գլխիկով, իսկ երրորդը խոզանակով վարսահարդարիչներն են:

Երկրորդ. պետք է իմանալ վարսահարդարիչի արագությունն ու աշխատանքի որակը, որոնք կախված են այնպիսի բնութագրիչներից, ինչպիսիք են օդի հոսքի հզորությունը, արագությունը և ջերմությունը: Հզորությունները շատ տարբեր կարող են լինել, սկսած 200 վտ-ից, վերջացրած 1800 վտ-ով: 

Որքան մեծ է հզորությունը, այնքան վարսահարդարիչն արագ է չորացնում մազերը:
Կարճ մազերը չորացնելու համար 400-800 վտ հզորությունը բավարար է, երկար և խիտ մազերի համար ցանկալի է ընտրել 1600-1800 վտ հզորությամբ վարսահարդարիչ: Խոզանակով վարսահարդարիչները, որոնք ավելի հաճախ օգտագործվում են ոչ թե չորացնելու, այլ սանրվածքների համար, սովորաբար ցածր հզորություն են ունենում: Արագությունների և ջերմային մակարդակների թիվը տարբեր նմուշների դեպքում տարբեր է: Սակայն որքան դրանք շատ են, այնքան չորացման եղանակներն էլ են ավելանում, որոնցից կարող եք ընտրել հատկապես այն, որը կհամապատասխանի ձեր մազերի տեսակին: 

Նշենք ևս մի հատկություն, որով օժտված են վարսահարդարիչների գործնականում գրեթե բոլոր վերջին նմուշները: Խոսքը սառը օդի մասին է: Մազերի հարդարման լավագույն ձևը բարձր ջերմաստիճանը մերթընդմերթ ցածրով փոխարինելն է, որը մազերին առաձգականություն Է հաղորդում: Սառը օդի հոսքը մազերը,սառեցնելով նպաստում Է, որ սանրվածքի ձևը տևական ժամանակով պահպանվի:

Жить здорово!: Как выбрать фен для волос 
 
 

Выбираем фен - Все буде добре
 
 
 

Как выбрать фен? Какой лучше купить?
 
 
 



Տարածել...
 


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 21.08.15 | Հեղինակ: Erkusov.com

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (21.08.15) | Հեղինակ: Erkusov.com
Դիտումներ: 3313 | Տեգեր: օգտակար խորհուրդներ կենցաղի համար | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...