Ի՞նչ նվիրել սիրելիներինՆույնիսկ փոքրիկ նվերը, որը կուրախացնի մեր մտերիմներին, պետք է նախապես լավ մտածված լինի: Նվերի ընտրության հարցում կողմնորոշվելու համար, հավանաբար, ավելի հեշտ կլինի իմանալ, թե ինչ նվեր սովորաբար չեն սիրում ստանալ մարդիկ: /Օգտակար խորհուրդներ - Ի՞նչ նվիրել սիրելիներին " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ի՞նչ նվիրել սիրելիներին
 
 


   

Նույնիսկ փոքրիկ նվերը, որը կուրախացնի մեր մտերիմներին, պետք է նախապես լավ մտածված լինի: Նվերի ընտրության հարցում կողմնորոշվելու համար, հավանաբար, ավելի հեշտ կլինի իմանալ, թե ինչ նվեր սովորաբար չեն սիրում ստանալ մարդիկ:
 
Ի՞նչ նվիրել սիրելիներին
 


Տղամարդիկ չեն ուրախանում, երբ իրենց նվիրում են գուլպաներ, ներքնաշորեր, ննջազգեստ, թաշկինակ և սուր հոտով օծանելիք, որը շատ հաճախ չի համապատասխանում իրենց նախընտրած բուրմունքին: Տղամարդիկ չեն ցանկանում նաև նվեր ստանալ փողկապներ, որոնք հարմար չեն ունեցած շապիկների գույներին:

Կանայք չեն ցանկանում նվեր ստանալ բաժակներ, թավաներ, գոգնոցներ, սպիտակեղեն և օճառի հավաքածու: Կանայք «տանել չեն կարողանում» էժան բիժուտերիա, շրթներկ, դեմքի կրեմ: Նույնիսկ, եթե դրանք թանկ լինեն, դժվար թե նվիրողը կարողանա գուշակել անհրաժեշտ գույնը, որակը և այլն: Կանայք կտխրեն, եթե նվեր ստացած զուգագուլպաները կամ ներքնաշորը իրենց հագով չլինի, ուստի այդպիսի նվերներից նույնպես պետք է ձեռնպահ մնալ:

Իսկ ի՞նչ նվերից կանայք կուրախանան: Այդ մասին տղամարդիկ իրենք պետք է մտածեն. չէ՞ որ հենց իրենք էին ցանկանում, որ «կնոջ մեջ լինի գաղտնիք»:

Երեխաներին դուր չի գալիս, եթե նվեր են ստանում գրենական պիտույքներ, քանի որ կարծում են, որ տետրեր, գրիչներ և այլ պարագաներ պետք է իրենց համար գնեն ոչ տոնական օրերին: Երեխաները սովորաբար չեն սիրում նաև այնպիսի նվերներ, որոնք չեն կարողանա «օգտագործել» և դրանք պետք է մնան պահարաններում՝ իբրև հուշանվեր և գեղեցկություն:

Դեռահասները նյարդայնանում են, երբ իրենց նվիրում են մանկական խաղալիքներ. բացառություն են կազմում փափուկ և մեծ խաղալիքները: Չեն սիրում նվեր ստանալ հողաթափեր, ննջազգեստներ և այլ առօրեական իրեր, որոնք կարելի է գնել անկախ տոնական օրից: Դեռահասները չեն ուրախանում նաև հանրագիտարաններից, բառարաններից և այլ «խելոք» գրքերից:



 

Подпишитесь на доски (Օգտակար) следующих пользователей Pinterest: Օգտակար.



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 13.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (13.03.16)
Դիտումներ: 753 | Տեգեր: օգտակար խորհուրդներ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...