Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Հզոր բույսեր, որոնք կբարձրացնեն հատկապես ծանր գրաֆիկ ունեցող մարդկանց իմունիտետը
 
 


   

Որոշ բույսեր կարող են օգնել ամրապնդել իմունիտետն ու լավացնել ինքնազգացողությունը, եթե, իհարկե, հակացուցումներ չկան: Ստորեւ ներկայացված են բույսեր, որոնք օգտակար են իմունային համակարգի համար:

Հացահատկի ծիլեր

Հացահատկի ծիլերը պարունակում են շատ ցինկ, որը կարեւորագույն դեր է կատարում իմունիտետի ամրապնդման ու առողջության պահպանման համար: Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել հացահատկի ծիլեր կամ ծլեցված հացահատիկով ջուր: Կարելի է այդ ծլերի խտանյութն օգտագործել նաեւ տարբեր կերակրատեսակների մեջ:

Կիտրոնախոտ

ԿԻտրոնախոտից պատրաստված մեկ բաժակ տաք թեյը կօգնի օրգանիզմին պայքարել վարակների դեմ ու ամրապնդել իմունիտետը: Կիտրոնախոտի մեջ կան եթերային յուղեր, որոնք ո՛չ միայն հակաօքսիդանտային հատկություն ունեն, այլեւ լավացնում են նեյտրոֆիլների, լիմֆոցիտների ու իմունային բջիջների մակարդակը, նաեւ նպաստում էրիթրոցիտների գոյացման գործընթացին:

Ժենշեն

Ժենշենը կանոնակարգում է իմունային բջիջների՝ մակրոֆագների ու Т-բջիջների գոյացման ու զարգացման գործընթացը: Ժենշենը նաեւ օգնում է վերահսկել բորբոքային արձագանքը ու պայքարել վարակների դեմ:

Ocimum tenuiflorum (ռեհանի տեսակ)

Այս բույսը խթանում է իմունային բջիջների արտադրությունն ու նվազեցնում օրգանիզմում վարակի տարածումը: Այդ տերեւները խորհուրդ են տալիս ծամել դատարկ ստամոքսին, եթե, իհարկե, որեւէ հակացուցում չկա:

Հիշեցնենք, որ նույնիսկ բուսական միջոցները ոչ միշտ են անվտանգ օրգանիզմի համար ու, եթե վստահ չեք, որ կարելի է օգտագործել այս կամ միջոցը, պարտադիր խորհրդակցեք բժշկի հետ: Ավելին, եթե հաճախ եք հիվանդանում ու թույլ իմունիտետ ունեք, խորհրդակցեք բժշկի հետ:



Տարածել...
 

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 10.04.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (10.04.18)
Դիտումներ: 207 | Տեգեր: հատկապես, իմունիտետը, բույսեր, Մարդկանց, հզոր, որոնք, կբարձրացնեն, Ծանր, ունեցող, գրաֆիկ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...