Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 23.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Եթե ուզում ենք սերուցքային կարագը սենյակային ջերմաստիճանի բերենք... Խոհարարական գաղտիքներ
 
 


   cooks.am

Երբևէ պատահե՞լ է այնպես, որ պաստան միկրոալիքային վառարանում տաքացնելից չորանա։ Փորձենք այն խոնավեցնել. ամանի մեջ ենք լցնում  մի քանի գդալ ջուր կամ արգանակ, իսկ վրայից կափարիչ ենք դնում կամ ծածկում սննդային փաթեթով։

Արդյոք գիտե՞ք, թե օգտագործելուց հետո ինչպես մաքրել բլենդերի բաժակը։ Բաժակի մեջ գոլ ջուր ենք լցնում և մի քանի կաթիլ օճառ ավելացնում, կափարիչով ծածկում և 30 վայրկյան հարում։ Գոլորշին ու օճառը հրաշալի կմաքրեն Ձեր բլենդերը։


Երբ շերտերը չափից շատ են մնացել ջեռոցում և չորացել են, հոգ չէ, պարզապես պետք է վերևի վառված մասը կտրել, իսկ մնացած մասը թրջել օշարակով, որպեսզի չորացած շերտը խոնավանա և բուրավետ դառնա։ Կարող եք նախապես օշարակ պատրաստել և խոտերով ու համեմունքներով համեմեք, որպեսզի ավելի համեղ ստացվի։


Միկրոալիքային վառարանը մաքրելու շատ հեշտ տարբերակ. բաժակի մեջ կիսով չափ ջուր ենք լցնում, կիտրոնը կտրում ենք ու ճզմում, այնուհետև ավելացնում ենք նաև կեղևը։ Առավելագույն ուժեղության վրա 3 րոպե տաքացնում ենք, այնուհետև 5 րոպե անջատած վիճակում թողնում, ինչից հետո վառարանի դուռը բացում ենք և թղթե սրբիչներով ներսի պատերը մաքրում: Այս եղանակով կեղտը շատ հեշտությամբ դուրս կգա։


Եթե ուզում ենք սերուցքային կարագը սենյակային ջերմաստիճանի բերենք, ոչ մեծ խորանարդիկներով կտրատում ենք և շարում ափսեի մեջ: Պետք է հիշել. որքան կարագի մակերեսը շատ փոխազդի տաք օդի հետ, այնքան ավելի շուտ կփափկի։


Բանանը ցանկալի է մնացած մթերքներից առանձին պահել, քանի որ այն նյութեր է արտադրում, որոնք ավելի շուտ են փչացնում մթերքները և, բացի այդ, բանանը հացաբուլկեղենին վատ հոտ է փոխանցում։


Նռան հատիկները հանելու ամենամաքուր և հեշտ միջոցը. նուռը 2 մասի ենք բաժանում և յուրաքանչյուր կեսը դնում լավ փակվող փաթեթի մեջ։ Փայտե գդալով հարվածելով՝ նռան հատիկներն առանձնանում են, իսկ փաթեթի շնորհիվ շուրջբոլորը մաքուր է մնում։


Վերցնում ենք հերմետիկ փակվող փաթեթ, մեջն լցնում ենք բանջարեղենի մնացորդները և տեղափոխում սառցախցիկի մեջ։ Երբ արդեն բավականաչափ բանջարեղեն հավաքվի, սառցախցիկից կհանենք և պարունակությունը կլցնենք եռման ջրով լի կաթսայի մեջ: Այս կերպ ստացվում են շատ համեղ արգանակներ։


Սոուսով պաստաներ պատրաստելիս քիչ ամանեղեն կեղտոտելու համար, կարող ենք քամիչի փոխարեն կաթսայի հետ մեծ դանակ օգտագործել, որը պաստան կպահի։ Դա հատկապես հարմար է 2-3 չափաբաժին պատրաստելու դեպքում։


Շերտերը հավասարեցնելուց հետո մնացորդները պետք չէ դեն նետել, քանի որ դրանցով կարող եք բաժակների մեջ ոչ մեծ կարկանդակներ պատրաստել։


Եթե անհրաժեշտ է ջեռոցի մեջ գոլորշի ապահովել, ապա ջեռոցի ներքևի դարակի վրա ջրով լի բաժակ պետք է դնել, բայց ավելի հեշտ է քափքեյքի համար նախատեսված ձևամանների մեջ  լցնել ջուրը, որպեսզի ոչինչ չթափվի։


Երբևէ նկատե՞լ եք, որ տանը պատրաստված պաղպաղակը սառցարանում պահելիս սառույցի կտորներով է պատվում։ Փորձենք ապակյա ամանը պլաստիկ ամանով փոխարինել։ Բանն այն է, որ ապակին ավելի շուտ է սառում, քան միջի պարունակությունը` առաջացնելով ջերմաստիճանային դիսբալանս։


Սառեցրած ոլոռը շուտ հալեցնելու համար, լցնում ենք այն քամիչի մեջ և մի քանի րոպե տաք ջրի տակ ենք պահում։ Մի քանի րոպեից այն կարող ենք աղցանների, ռիզոտտոյի ու պաստայի մեջ օգտագործել։


Երեխաների հետ աղանդեր պատրաստելիս կարող եք մի քիչ յուղոտ սերուցք լցնել ապակյա տարայի մեջ  և տալ, որ երեխաները թափահարեն այն։


Պարզվում է՝ որքան ձվերը հին են, այնքան հեշտ է դրանք եփելուց հետո մաքրել։ Կարող ենք այդ նպատակով, ավելի վաղ առած ձվերն օգտագործել, իսկ թարմ ձվերն օգտագործել ձվածեղի կամ խմորեղենի համար։


Եթե ցիտրուսի համար հյութաքամիչ չունենք, այն պետք է ձեռքով քամել. դրա համար անհրաժեշտ է ցիտրուսը կողքից 2 մասի բաժանել և քամել: Այս եղանակով կորիզներն ավելի քիչ կթափվեն։


Որպեսզի պայծառ և ավելի կանաչ պեստո ստանանք, ռեհանը 30 վայրկյանով եռման ջրի, այնուհետև՝ սառույցի մեջ ենք գցում։ Արդյունքը կապշեցնի Ձեզ։


Չգիտե՞ք, թե որտեղ դնել խմորիչով խմորը, որպեսզի այն շուտ հասնի։ Ջեռոցը տաքացրեք մինչև 180 աստիճան, 3 րոպե անջատեք և խմորը դրեք մեջը։


Եթե բաղադրատոմի մեջ սենյակային ջերմաստիճանի ձու է հարկավոր, պարտադիր չէ այն մի քանի ժամ շուտ սառնարանից հանել։ Ընդամենը պետք է եռման ջրով լի բաժակի մեջ ընկղմել և այն բավական արագ սենյակային  ջերմաստիճանի կհասնի։


Եթե խմորի մեջ անհրաժեշտ է մեղր լցնել, ապա բաժակը կամ գդալը պատեք կարագով, որպեսզի այն հեշտ, արագ և ամբողջական դուրս գա միջից։



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 17.07.17 | Հեղինակ: cooks.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (17.07.17) | Հեղինակ: cooks.am
Դիտումներ: 395 | Տեգեր: Եթե, ջերմաստիճանի, Ուզում, Խոհարարական, բերենք..., ՍԵՆՅԱԿԱՅԻՆ, սերուցքային, ենք, կարագը, գաղտիքներ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...