Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Հղիության ամենատարածված նշանները
 
 


   

Հարցը՝ հղի եմ, թե՞ ոչ, անհանգստացնում է բազմաթիվ կանանց: Սակայն հղիությունը ուլտրաձայնային սարքի և գինեկոլոգի մոտ այցելելության միջոցով պարզելու համար բեղմնավորումից պետք է անցնի գոնե 3-4 շաբաթ: Սակայն շատ կանանց համար այդ ընթացքը բավականին երկար է: Բարեբախտաբար կան նշաններ, որոնցով կարելի է որոշել հղիությունը նույնիսկ մինչև ամսեկանների դադարը:

Այդ նշաններից մի քանիսը 100 տոկոսով ճիշտ են, մյուսներն էլ կարող են լինել հնարավոր հղիության նշաններ:

Ամսեկանների դադար

Սա հղիությունը հատատող ամենահուսալի միջոցներից է: Բարեբախտաբար կամ դժբախտաբար ամսեկանների դադարը միշտ չէ որ կապված է հղիության հետ: Հնարավոր է դա լինի ամսեկանների խախտում, որը կարող է ունենալ տասնյակ պատճառներ՝ հորմոնալ խանգարում, բորբոքային հիվանդություններ, վարակներ և այլն: Երբեմն հնարավոր է արյունահոսություն լինի նաև հղիության ընթացքում, որը նորմալ չէ: Այս դեպքում պետք է անհապաղ խորհրդակցել գինեկոլոգի հետ:

Հաճախամիզություն

Այս երևույթը կարող է հանդիպել երկու շաբաթական հղիության դեպքում: Պատճառն այն, որ «ձգվում է արգանդը» կամ միզապարկի վրա աճող պտուղը ճնշում է գործադրում:

Տոկսիկոզ

Տոկսիկոզը օրգանիզմի նորմալ ռեակցիա է հղիության ժամանակ: Պետք է նշել, որ այն ոչ բոլոր կանանց մոտ է հանդիպում: Տոկսիկոզը կարող է արտահայտվել սրտխառնոցներով և փսխումներով (հատկապես առավոտյան արթնանալուց հետո), որոշակի հոտերից և առանց պատճառի հոգնածությամբ: Շատ կարևոր է կարողանալ տարանջատել այս ախտանիշները հղիության և թունավորման ժամանակ:

Կրծքագեղձերի փոփոխություներ

Հղի կանանց մեծամասնությունը առաջին եռամսյակում հիմնականում կենտրոնանում են կրծքագեղձերի շրջանում ունեցած ցավի վրա: Սակայն սա ևս 100 տոկոսով չի կարող լինել հղիության նշան: Նույնը ցավերը լինում են այն ժամանակ, երբ մոտենում են ամսեկանի օրերը: Սա մի երևույթ է, որը նույնպես կապված է հորմոնալ ֆոնի փոփոխությունների հետ: Իսկ հղիության ժամանակ թույլ ճնշման դեպքում պտուկների շրջանում կարող եք նկատել պիգմենտային բծեր և թանձր սպիտակադեղնավուն հեղուկ:

Նորմայից բարձր ջերմություն

Հղիության ժամանակ մարմնի ջերմությունը նորմայից մի փոքր բարձր է լինում: Այն կարող է լինել 37 աստիճան և պահպանվել նույն չափով: Ջերմությունը պետք է չափել առավոտյան արթնանալուց անմիջապես հետո: Այն բժիշկները, որոնք կողմ են ապացուցողական բժշկությանը, հղիության հաստատման այդպիսի մեթոդները մի
փոքր անլուրջ են համարում: Բայց փաստը մնում է փաստ, որ հղիության ժամանակ մարմնի ջերմաստիճանը նորմայից բարձր է լինում:

Տհաճ զգացողություն ու ցավ որովայնի և փոքր կոնքերի հատվածում

Հղիության առաջին օրերի նշանները շատ նման են ամսեկանների առաջին օրերին (այսինքն նույն հատվածներում կարող եք ունենալ ցավեր): Որովայնի և փոքր կոնքի շրջանում ցավերը լինում են նաև հղիների մոտ: Սակայն հղիության դեպքում
այսպիսի ցավերը նշան են, որ որ հղիությունն ուղեկցվում է խնդիրներով: Օրինակ, խնդիրներից մեկը կարող է լինել արգանդի տոնուսի բարձրացումը: Այնպես որ, եթե ունեք այդպիսի խնդիր պետք չէ ծուլանալ՝ այցելեք բժշկի:

Ընդհատվող արյունահոսություն

Այս երևույթը կարելի է կոչել << հղիության նշաններ մինչև ամսեկանների դադարը>>: Այն շատ հազվադեպ է հանդիպում: Եթե արյունահոսությունը առատ է և ընդհատումներով, ապա ամսեկան է և ոչ թե հղիության նշան:

Ներքին շուրթերի գույնի փոփոխություն

Հղիության ընթացքում այսպիսի փոփոխությունը ավելի շուտ նկատում է գինեկոլոգը, քան հենց ինքը՝ կինը: Հեշտոցի ներքին շուրթերի ծավալը հղիության ընթացքում մի փոքր մեծանում է և ստանում է բաց մանուշակագույն երանգ:


 






Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 23.09.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (23.09.16)
Դիտումներ: 807 | Տեգեր: հղիության, ամենատարածված, նշանները | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...