Բոլոր երեխաներն, առանց բացառության սիրում են հեքիաթներ: Երեխաների հետ աշխատանքում չափազանց կարևոր է գտնել նրանց հետ խոսելու ճիշտ լեզուն: Եվ հեքիաթները այդ հաղորդակցման ժամանակ ամենաարդյունավետ միջոցներն են: Հեքիաթով է սկսվում երեխայի ծանոթությունը արտաքին աշխարհի հետ: Ցանկացած հեքիաթ պատմություն է մարդկանց փոխհարաբերությունների մասին, մեր կյանքում գործող օրենքների մասին: Եվ միաժամանակ դրանք բոլորը ներկայացվում են երեխայի համար հասկանալի լեզվով: Հեքիաթի շնորհիվ զարգանում է երեխայի երևակայությունը և ստեղծագործելու ունակությունը:

  /Օգտակար խորհուրդներ - Հոգեբականան հեքիաթներ. ինչ են դրանք " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Հոգեբականան հեքիաթներ. ինչ են դրանք
 
 


   

Բոլոր երեխաներն, առանց բացառության սիրում են հեքիաթներ: Երեխաների հետ աշխատանքում չափազանց կարևոր է գտնել նրանց հետ խոսելու ճիշտ լեզուն: Եվ հեքիաթները այդ հաղորդակցման ժամանակ ամենաարդյունավետ միջոցներն են: Հեքիաթով է սկսվում երեխայի ծանոթությունը արտաքին աշխարհի հետ:

Ցանկացած հեքիաթ պատմություն է մարդկանց փոխհարաբերությունների մասին, մեր կյանքում գործող օրենքների մասին: Եվ միաժամանակ դրանք բոլորը ներկայացվում են երեխայի համար հասկանալի լեզվով: Հեքիաթի շնորհիվ զարգանում է երեխայի երևակայությունը և ստեղծագործելու ունակությունը:

Հեքիաթները երեխաներին սովորեցնում են, որ աշխարհում կան նաև դժվարություններ, անարդարություններ ու չարություններ, բայց այդ ամենի կողքին կա նաև ուրախությունն ու հավատը, և որ ամենակարևորն է, հեքիաթները սովորեցնում են, որ եթե մարդ չի հանձնվում, այլ պայքարում է իր երջանկության համար, ապա անպայման հաղթում է:
 
Լսելով հեքիաթը՝ երեխան ակամա այնտեղ գտնում է իր կյանքին համապատասխան իրավիճակներ, փորձում է իրեն նույնացնել համարձակ և քաջարի հերոսների հետ:
Երբեմն մեծահասակները, ցանկանալով երեխայի հետ խոսել իրենց դժվարությունների մասին կամ ինչ-որ բան հուշել, դժվարանում են համապատասխան բառեր գտնել: Վախենում են, որ երեխան ճիշտ չի հասկանա իրենց: Այդ իրավիճակից ելք կա, հարկավոր է, որ մեծահասակը երեխայի հետ ընկղմվի երևակայության և կախարդանքի աշխարհը, իսկ գործնական ամենալավ օգնականը հեքիաթային պատմություններն են:
Առաջին և ամենապարզ ձևը հոգեբանական հեքիաթներն ուղղակի ընթերցելն է: Կարդալիս հարկավոր է հետևել, թե ինչպես է երեխան լսում, ինչպես է արձագանքում: Կարող եք նաև հարցեր տալ նրան: Նա ազատորեն պետք է արտահայտի իր կարծիքը, քննադատի, փոփոխի ըստ ցանկության, բայց եթե չի ցանկանում խոսել, նրան ստիպել հարկավոր չէ:
Քննարկումից հետո կարելի է խնդրել, որ երեխան նկարի հեքիաթը: Դա հանգստացնում և լիցքաթափում է երեխային: Կարող եք նաև հեքիաթը բեմականացնել:
Այս խորագրում պարբերաբար կհայտնվեն հոգեբանական հեքիաթներ, որոնք կարող եք օգտագործել Ձեր երեխայի հետ աշխատելիս: Դե ուրեմն համարձակ դեպի առաջ, մասնակից դարձրեք Ձեր երեխային այդ զարմանահրաշ աշխարհի հրաշքներին:
 
Ըստ հոգեբան Թ. Հարությունյանի



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 19.01.12

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (19.01.12)
Դիտումներ: 5308 | Տեգեր: Ընտանեկան, երեխաների հոգեբանություն, ԴՈՒՔ և ՁԵՐ ԵՐԵԽԱՆ. Հոգեբականան հեքի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...