Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչ չպետք է անել հազի բուժման ժամանակ. օգտակար հոդված
 
 


   armworld.am

Մրսածությունը մենք գնալով ավելի հաճախ բուժում ենք ոտքի վրա` մոռանալով բժշկի ճամփան։ Ոմանք հետո հատուցում են դրա համար բարդություններով ու նորանոր ախտորոշումներով։ 
   
   ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ...
   
1. Անտիբիոտիկներ ընդունել ամեն մի փռշտոցի դեպքում։ Դրանք հարկավոր են միայն բակտերիալ վարակների դեմ պայքարելիս, իսկ ՍՇՎԻ-ի, գրիպի եւ սուր բրոնխիտի հարուցիչը վիրուսներն են, որոնց դեմ անտիբիոտիկներն անզոր են։ Ավելին, դրանք ոչ միայն չեն օգնում, այլեւ վնասում են։ 

2. Տեւականորեն ջերմել՝ թեժացնելով վարակը։ Ջերմությունը օգտակար է մրսած օրգանիզմին առավելագույնը 1-2 օր։ Եթե սնդիկի սյունը բարձր է մնում երեք օրից ավելի, շտապ բժիշկ կանչեք։ 

3. Չափազանց ակտիվորեն բուժվել։ Ընդունելով միանգամից բոլոր դեղամիջոցները, որոնց գովազդը տեսել կամ կարդացել եք, կարող եք ընդունել տարբեր անվանումներով թողարկվող մի քանի միանման հաբ եւ գերդոզավորում ստանալ։ 

4. Իջեցնել ամեն կարգի ջերմը։ Ջերմության բարձրացումը օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է՝ վարակի ակտիվ գրոհի դեպքում։ Ջերմիջույց դեղամիջոցներ արժե ընդունել միայն այն ժամանակ, եթե ջերմությունը անցնում է 38 աստիճանից։ 

5. Թերագնահատել հիվանդությունը։ Եթե բարձր ջերմություն ունեք, սաստիկ հազում եք, շնչառությունը դժվարացել է, կոկորդում սպիտակ կամ գորշավուն փառ է, դա թոքերի բորբոքման կամ անգինայի նշան է։ Անհրաժեշտ է դիմել բժշկի։ 
   
 ԵԹԵ ՀԱՐԲՈՒԽ Է
   
Պետք չէ պայքարել դրա դեմ «փսլինքները վերացնող» անխտիր բոլոր կաթիլներով։ Դրանց մի մասն օժտված է անոթները սեղմող ներգործությամբ եւ կասեցնում է «հոսքը»։ Այդպիսի դեղամիջոցներ չի կարելի ընդունել 5 օրից ավելի, այլապես օրգանիզմը կվարժվի դրանց։ Իսկ եթերայուղային բաղադրություն ունեցողները պայքարում են վարակի դեմ, սակայն վայրկենական արդյունք դրանցից սպասելն անօգուտ է։ Մի՛ կաթեցրեք քթի մեջ էվկալիպտի, անանուխի, կիտրոնի յուղ, սխտորի կամ սոխի հյութ։ Դրանք պետք է ներշնչել ինհալյատորի միջոցով, այլ ոչ թե այրել քթի լորձաթաղանթը։ Եթե բուժման շաբաթը զուր է անցել, իսկ փսլինքները ձեռք են բերել դեղին կամ կանաչավուն երանգ, նշանակում է անպայման պետք է դիմել բժշկի։ Այլապես կարող եք ձեռք բերել հայմորիտ, սինուսիտ, ֆրոնտիտ եւ բրոնխաթոքային հիվանդություններ։ 
   

ԵԹԵ ՀԱԶՈՒՄ ԵՔ
   
Չոր, առանց խորխի հազի դեպքում, բացի հակաբորբոքային դեղամիջոցներից, անհրաժեշտ են այլ զսպող միջոցներ։ Եթե խորխը դուրս է գալիս, բայց դժվարությամբ, ապա պետք է ընդունել դա նոսրացնող ու հազը «փափկացնող» դեղեր (ացետիլցիստեին, ամբրոկսոլ, բրոմհեքսին)։ Է՛լ ավելի դյուրին բուժում է սոդայի լուծույթով ինհալյացիան (1 լիտր ջրին՝ 1,5 ճաշի գդալ սոդա)։ 
   
Իսկ ամենապարզ ու ծախս չպահանջող միջոցը օրական 2-3 րոպե վարժություն կատարելն է. ներշնչել քթով, արտաշնչել բերանով՝ ջրի մեջ իջեցրած փոքրիկ խողովակի միջով։ Դանդաղ, բայց որոշակի ջանք պահանջող արտաշնչումը թեթեւացնում է խորխի տեղաշարժը բրոնխներում։ 
   
Հազը չի կարող անհետանալ մեկ օրում, ուստի եթե այսօր խորխ կա, իսկ վաղը չկա, դեռեւս վաղ է ուրախանալ. դա պարզապես նշանակում է, որ այն դադարել է դուրս գալ եւ պետք է փոխել դեղամիջոցը։ Իրական ապաքինման դեպքում խորխը սկզբում դառնում է ավելի թափանցիկ, այնուհետեւ նվազում է քանակը։ 
   
Դեղնավուն կամ կանաչավուն խորխը լուրջ ինֆեկցիայի նշան է։ Երկու շաբաթից ավելի ձգվող հազը՝ նույնպես։ Վիճակը մի՛ հասցրեք բրոնխոպնեւմոնիայի եւ դիմեք բժշկի։ Բացի այդ, հազը հանդիպում է հարյուրավոր այլ հիվանդությունների դեպքում՝ ֆարինգիտից մինչեւ քաղցկեղ, եւ դեռեւս ոչ մեկին չի հաջողվել ախտորոշում տալ միայն դրա ձայնով։ 
   

ԵԹԵ ՑԱՎՈՒՄ Է ԿՈԿՈՐԴԸ
   
Ոչ բոլոր անանուխային սառնաշաքարներն են իրականում բուժում։ Դրանց մեծամասնությունը միայն ցավազրկման պատրանք է ստեղծում, սակայն նույնիսկ երեք տուփ կուլ տալով, խնդիրը չես լուծի։ Ավելի լավ է սովորական ողողում կատարել սոդայով, կալենդուլայի կամ էվկալիպտի թուրմով։ Եթե ցավը չի դադարում երեք օր շարունակ, դիմեք բժշկի։







Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 01.11.17 | Հեղինակ: armworld.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (01.11.17) | Հեղինակ: armworld.am
Դիտումներ: 97 | Տեգեր: հոդված, օգտակար, չպետք, ԻՆՉ, ժամանակ., անել, հազի, բուժման | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...