Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 21.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Հայաստանի կրթության համակարգում զանգվածային փոփոխություններ են սպասվում. վարչապետ
 
 
Загрузка...


Հայաստանի կառավարությունը աշխատում է նախադպրոցական, դպրոցական և բուհական կրթության ոլորտի փոփոխությունների շուրջ, հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) կազմակերպած քննարկման ընթացքում: 

«Մենք քննարկումներ ենք անցկացրել դպրոցում բնական գիտությունների հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու հարցի շուրջ: Քննարկվում է միջին դպրոցներում 6-7-րդ դասարաններում ֆինանսական դաստիարակության առարկաների ներդրումը: Ես նմանատիպ փոփոխությունների կողմնակից եմ», - ասաց նա՝ պատասխանելով կրթության ոլորտում բարեթոխումների վերաբերյալ հարցին: 

Ընդ որում, կառավարության ղեկավարն այն կարծիքի կողմնակիցն է, որ կրթական ոլորտում պայմանները պետք է բոլորի համար հավասար լինեն: 
«Վիճակագրության համաձայն, Հայաստանում տաղանդավոր մարդկանցից շատերը գյուղական համայնքներից էին, և շրջանների երեխաներին կրթություն ստանալու հնարավորություն չտալ, նշանակում է խնդիրներ ունենալ ապագայում», - ընդգծեց նա: 

Շուկայում այս կամ այն մասնագիտության պահանջարկի համատեքստում Կարապետյանը նշեց, որ դա կախված է ոչ միայն կրթական ոլորտի, այլ նաև այլ ոլորտների բարեփոխումներից: Այս կապակցությամբ նա օրինակ բերեց ՏՏ ոլորտը, որի մասնագետներին առաջարկվել էր ներկայացնել իրենց տեսլականը, թե ինչպիսի բարեփոխումներ են անհրաժեշտ և ինչպիսի մասնագետներ են նրանց պետք: 

Քննարկումը, որը հեռարձակվում էր առցանց ռեժիմով ընկերության կայքում, կազմակերպվել է AGBU 110-ամյակի շրջանակում և նվիրված էր Հայաստանի սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացման հարցերին: 


 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (18.12.16) | Հեղինակ: Newsarmenia.am W
Դիտումներ: 2942 | Տեգեր: Են, համակարգում, վարչապետ2, սպասվում., փոփոխություններ, կրթության, զանգվածային, ՀԱՅԱՍՏԱՆԻ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...